Ռաքել Ուելչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաքել Ուելչ
անգլ.՝ Raquel Welch
Ծնվել էսեպտեմբերի 5, 1940(1940-09-05)[1][1][2][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս
Մահացել էփետրվարի 15, 2023(2023-02-15)[3][4] (82 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա[5]
ԿրթությունՍան Դիեգոյի պետական համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունBolivians?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, մոդել, գրող և դերասանուհի
Ծնողներհայր՝ Armando Carlos Tejada Urquizo?[6], մայր՝ Josephine Sarah Hall?[6]
Ամուսին(ներ)Անդրե Վայնֆելդ և Պատրիկ Քյորթիս
Երեխա(ներ)Թահնի Ուելչ
Պարգևներ և մրցանակներ

Ռաքել Ուելչ (անգլ.՝ Raquel Welch, իրական անունը՝ Ջո Ռաքել Տեհադա, սեպտեմբերի 5, 1940(1940-09-05)[1][1][2][…], Չիկագո, Իլինոյս - փետրվարի 15, 2023(2023-02-15)[3][4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[5]), ամերիկյան դերասանուհի, երգչուհի և հեռուստահաղորդավար։ Համարվում է 1970-ական թվականների սեքս-խորհրդանիշերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաքել Ուելչը ծնվել է Չիկագոյում՝ բոլիվիացու և անգլուհու ընտանիքում։ Պատանի տարիքից նա առանձնանում էր իր արտիստիզմով և 19 տարեկանում արդեն ելույթ էր ունենում սիրողական թատերախմբում։

1959 թվականին ամուսնանալով, նա հաստատվել է Սան Դիեգոյում և աշխատանքի անցել տեղի հեռուստակայանում՝ որպես եղանակի տեսության մեկնաբան։ Ծանրաբեռնված լինելով իր աշխատանքով և երկու երեխաների դաստիարակությամբ, նա ստիպված էր թողնել ուսումը Սան-Դիեգոյի համալսարանում, այդպես էլ չստանալով կրթություն։ Ամուսնալուծվելուց հետո նա իր հետ վերցնելով երեխաներին, տեղափոխվել է Դալաս, որտեղ վաստակում էր, մասնակցելով Neiman Marcus ձեռնարկության նորաձևության ցուցադրություններին։

Որոշակի հաջողությունների հասնելով, Ռաքել Ուելչը վստահորեն ուղևորվեց Հոլիվուդ, որտեղ 1964 թվականից սկսել է ստանալ իր առաջին դերերը կինոյում։ Նա ճանաչում է ձեռք բերել 1966 թվականին, երբ նկարահանվել է «Ֆանտաստիկ ճանապարհորդություն» և «Միլիոն տարի՝ մեր թվարկությունից առաջ» կինոնկարներում։ Հետագա դերերը մեծ էկրանին, նրան հաջողություն չբերեցին, քանի որ այդ սեքսուալ դերասանուհուն հակված չէին լուրջ դերեր վստահելու։ Բացառություն էր Կոնստանցիա Բոնասյեի դերը «Երեք հրացանակիրները. Թագուհու կախազարդերը» (1974 թ.) կինոնկարում, որի համար նա արժանացավ «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին։

Ռաքել Ուելչի հիանալի արտաքինի և այն ժամանակների փառքի շնորհիվ, 1970-ական թվականներին նա հայտնվեց Փլեյբոյ ամսագրի շապիկին։ Ամսագիրը նրան անվանել էր «1970-ականների ամենացանկալի կին»։ Դրան զուգահեռ, նա բազմիցս հայտնվել է հեռուստաէկրաններին, որոշ ժամանակ վարելով սեփական հեռուստաշոուն, ինչպես նաև մասնակցելով երաժշտական շոուների Լաս Վեգասում։

Ռաքել Ուելչը նկարահանվել է նաև «Ամենամեծ խաղագումարը» (1968 թ.), «Բանդոլերո» (1968 թ.), «Չորս հրացանակիրները. Միլեդիի վրեժը» (1974 թ.), «Հրեշը» (1977 թ.), «Արքայազնը և աղքատը» (1977 թ.) և այլ կինոնկարներում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաքել Ուելչը ամուսնացել է չորս անգամ։ 1959 թվականին նա ամուսնացել է Ջեյմս Ուելչի հետ, ում ազգանունը նա կրել է իր հետագա կյանքում։ Ամուսնությունից նրանք ունեցել են երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր։ Նրանք ամուսնալուծվել են 1964 թվականին։ Դուստրը՝ Տանի Ուելչը այժմ նույնպես դերասանուհի է։

1967 թվականին Ռաքելն ամուսնացել է պրոդյուսեր Պատրիկ Կերտիսի հետ, որից բաժանվել է 1972 թվականին։ 1980 թվականին նա ամուսնացել է ռեժիսոր Անդրե Ուայնֆելդի հետ։ Նրանք ամուսնալուծվել են 1990 թվականին։ 1999 թվականին Ռաքելն ամուսնացել է Ռիչարդ Պալմերի հետ, որից նույնպես բաժանվել է։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1964 Ապրել տանը՝ չի նշանակում ապրել տանը A House Is Not a Home -
1966 Ֆանտաստիկ ճանապարհորդություն Fantastic Voyage Կորա Պետերսոն
1966 Ես չեմ հասկանում Spara forte, più forte, non capisco Տանյա Մոնտինի
1966 Փերիները Le Fate Ելենա
1966 Միլիոն տարի՝ մեր թվարկությունից առաջ One Million Years B.C. Լոանա
1967 Աշխարհի հինավուրց մասնագիտությունը Le plus vieux métier du monde Նինի
1967 Ֆաթհոմ Fathom Ֆաթհոմ Հարվիլ
1967 Ցանկություններով կուրացածը Bedazzled Լիլիան Լաստ
1968 Ամենամեծ խաղագումարը The Biggest Bundle of Them All Ջուլիանա
1968 Բանդոլերո Bandolero! Մարիա Սթոներ
1968 Աղջիկը ցեմենտի մեջ Lady in Cement Կիտ Ֆորեսթ
1969 Հարյուր հրացան 100 Rifles Սարիտա
1969 Հրաշագործը (Կախարդական քրիստոնյան) The Magic Christian քրմուհի
1970 Մայրա Բրեկինրիջ Myra Breckinridge Մայրա Բրեկինրիջ
1971 Հաննի Կոլդեր Hannie Caulder Հաննի Կոլդեր
1971 Սիրելիս The Beloved Ելենա
1972 Անշնորհքները Fuzz Էյլին ՄակՀենրի
1972 Կանզաս-Սիթիի ցնցող տպավորությունը Kansas City Bomber Դայան Կար
1972 Կապույտ մորուք Bluebeard Մագդալենա
1973 Վերջին ծովային շրջայցը «Շեյլա» զբոսանավով The Last of Sheila Ալիսա
1973 Երեք հրացանակիրները. Թագուհու կախազարդերը The Three Musketeers Կոնստանցիա Բոնասյե
1974 Չորս հրացանակիրները. Միլեդիի վրեժը The Four Musketeers Կոնստանցիա Բոնասյե
1975 Անմիտ երեկույթ The Wild Party Քուինի
1977 Արքայազնն ու աղքատը Crossed Swords Լեդի Էդիթ
1977 Հրեշը L'animal Ջեյն Գարդներ
1982 Լեգենդ հեռուն գնացող կնոջ մասին The Legend of Walks Far Woman հեռուն գնացող կին
1987 Մահվան իրավունք Right to Die Էմիլի Բաուեր
1989 Տհաճություններ դրախտում Trouble in Paradise Ռաքել
1993 Փչացած արյուն Tainted Blood Էլիզաբեթ Հեյես
1993 Սիրո երգը. Կրակ և կիրք Torch Song Պոլա Իստմեն
1998 Կառավարման գլխավորը Chairman of the Board Գրեյս Կոսիկ
1998 Ինչ եմ արել ես՝ հանուն սիրո Folle d'elle Ժաքլին
2001 Կրիայով ապուր Tortilla Soup Հորտենզիա
2001 Օրենքով շիկահերը Legally Blonde Ուինդհամ Վանդերմարկ
2006 Մոռացեք այդ մասին Forget About It Քրիստինա Դելի
2013 Վերսաչեի տունը House of Versace Լյուչիա

Հեռուստատեսություն

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1962-1971 Վիրջինիացիները The Virginian -
1964-1972 Իմ կինն ինձ հմայել է Bewitched ուղեկցորդուհի
1978-1982 Մորկն ու Մինդին Mork & Mindy կապիտան Նիրվանա
1990-1994 Երեկոյան ստվեր Evening Shade Սինթիա Գիբսոն
1993-1997 Լոիս և Կլարկ. Սուպերմենի նոր արկածները Lois & Clark: The New Adventures of Superman Դիանա
1995-2000 Հեքիաթային պատմություն բոլոր երեխաների համար Happily Ever After: Fairy Tales for Every Child -
1995-1996 Նյու-Յորք. Կենտրոնական զբոսայգի Central Park West Դիանա Բրոկ
1996-2004 Սաբրինա. Փոքրիկ կախարդուհի Sabrina, the Teenage Witch Վեստա Սպելման
2002-2004 Ամերիկյան ընտանիք American Family Դորա
2002-2005 Ութ հասարակ կանոն՝ իմ դեռահաս դստեր ընկերոջ համար 8 Simple Rules... for Dating My Teenage Daughter Ջեկի
2002-2012 Մայամի CSI: Miami Վինա Նավարո
2008 Բարի գալուստ՝ Կապիտան Welcome to the Captain Չարլինա Վան Արկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաքել Ուելչ» հոդվածին։