Միլիոն տարի՝ մեր թվարկությունից առաջ (ֆիլմ, 1966)
Միլիոն տարի՝ մեր թվարկությունից առաջ անգլ.՝ One Million Years B.C. | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2][3] և արկածային ֆիլմ[2][1] |
Թեմա | դինոզավրեր |
Հիմք | One Million B.C.? |
Թվական | 1966 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Don Chaffey?[2][4] |
Պրոդյուսեր | Michael Carreras? |
Սցենարի հեղինակ | Michael Carreras? և William Bast? |
Դերակատարներ | Ռաքել Ուելչ[2][4], John Richardson?[2], Փերսի Հերբերթ[2], Ռոբերտ Բրաուն[2], Մարտին Բեսուիկ[2] և Jean Wladon? |
Օպերատոր | Ուիլկի Կուպեր |
Երաժշտություն | Մարիո Նաշիմբենե |
Մոնտաժ | Tom Simpson? |
Նկարահանման վայր | Կանարյան կղզիներ |
Կինոընկերություն | Hammer Film Productions? և Seven Arts Productions? |
Տևողություն | 96 րոպե |
![]() |
Միլիոն տարի՝ մեր թվարկությունից առաջ (անգլ.՝ One Million Years B.C.), 1966 թվականին ռեժիսոր Դոն Չեֆֆիի կողմից նկարահանված գեղարվեստական կինոնկար, որը 1940 թվականին նկարահանված համանուն ամերիկյան ֆիլմի ռեմեյքն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողություններն ընթանում են մտացածին նախապատմական ժամանակաշրջանում։ Քարանձավային մարդիկ դինոզավրերի և այլ ֆանտաստիկ արարածների հետ միասին գոյատևում են միևնույն աշխարհում։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Տումակը, վտարվում է իր հարազատ Ժայռերի ցեղախմբից, քանի որ կռվել էր հոր հետ՝ որսամիսը կիսելու պատճառով։ Նա սկսում է թափառել և հսկայական մողեսի հարձակումից խուսափելով թաքնվում է քարանձավում, որտեղ բնակվում էին խոշոր մարդանման կապիկներ, սակայն շուտով լքում է քարանձավը և նկատում, որ գտնվում է հրաբխային խառնարանից ոչ հեռու։ Տեսնելով հսկայական հնգամատ հետքեր և քայլելով դրանց ուղղությամբ, նա հանդիպում է բրոնտոզավրի և հսկայական սարդի, որի արդյունքում անչափ վախենում է։
Բազում օրեր անապատով թափառելուց հետո, նա ուժասպառ է լինում, սակայն նրան փրկում են իրեն անծանոթ ցեղի շիկահեր մարտիկներ։ Վերջիններս կարողանում են քշել մոտակայքում հայտնված արխելոնին (հսկա ծովային կրիա)։ Նոր ցեղակիցները առավել քաղաքակիրթ էին և խոսում էին առավել կատարելագործված ու վարժ լեզվով, ուտում էին ափսեներից, կատարում թաղման ծիսակարգ, նկարում ժայռապատկերներ և խեցիներից նուրբ զարդեր պատրաստում։ Սակայն նրանք վախենում էին վայրի կենդանիներից։ Տումակը սպանելով նրանց վրա հարձակված ալոզավրին, կարողանում է նրանց օգնել՝ վախն հաղթահարելու։ Ի վերջո նա մտերմանում է Լոանա անունով աղջկա հետ։
Մի օր Տումակը փորձում է գողանալ ցեղախմբի մարտիկներից մեկի նիզակը, սակայն բռնվում է և Լոանայի հետ միասին վտարվում ցեղախմբից։ Նրանք ստիպված էին թափառել՝ անընդհատ փրկություն փնտրելով նախապատմական շատ վտանգավոր կենդանիներից։ Մի անգամ, փրկվելով տրիցերատոպսի և ցերատոզավրի կատաղի կռվից, նրանք գերեվարվում են Ժայռերի ցեղախմբի կողմից։ Այնտեղ Լոանան բախվում է Ժայռերի թխահեր ցեղախմբի աղջիկներից մեկի՝ Նուպոնդիի հետ և կռվում հաղթում նրան, որից հետո իրավունք է ձեռք բերում՝ մնալ սիրելի տղամարդու կողքին։
Լոանան ցեղախմբի մարդկանց սովորեցնում է զվարճանալ, սակայն գետում լողանալիս, նրան ճանկում է պտերանդոնը և տանում իր բույնը՝ փորձելով կերակրել իր ձագերին։ Այդ ժամանակ պտերանդոնի վրա հարձակվում է հսկայական ռամֆորինխուսը և Լոանան ընկնում է ծովը։ Տումակը չի կարողանում նրան գտնել և կարծում է, որ Լոանան մահացել է։ Սակայն Լոանային գտնում են իր ցեղախմբի անդամները։
Ֆիլմի վերջում երկու ցեղախմբերը՝ թխահերներն ու շիկահերները ընդհարվում են, սակայն այն ընդհատվում է հրաբխի ժայթքման պատճառով, որն ի վերջո վերածվում է ավերիչ երկրաշարժի։ Արդյունքում մարդկանց մի մասը զոհվում է, իսկ մի փոքր մասին հաջողվում է փրկվել։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Ռաքել Ուելչ | Լոանա |
Ջոն Ռիչարդսոն | Տումակ |
Պերսի Հերբերտ | Սաքանա |
Ռոբերտ Բրաուն | Ախոբա |
Մարտին Բեսուիկ | Նուպոնդի |
Լիզա Թոմաս | Սուրա |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Դոն Չեֆֆի | ռեժիսոր |
Մայքլ Կարերաս | պրոդյուսեր |
Մայքլ Կարերաս | սցենարիստ |
Ուիլքի Կուպեր | օպերատոր |
Մարիո Նասիմբենե | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դինոզավրերի մակետներն ստեղծվել են Չարլզ Նայթի նկարների հիման վրա։
- Կինոնկարի հատուկ էֆեկտներն ստեղծել է Ռեյ Հարիհաուզենը։
- Ի սկզբանե Լոանայի դերում նկարահանվելու առաջարկ էր ստացել Ուրսուլա Անդրեսը[5]։
- Ֆիլմը նկարահանվել է Կանարյան կղզիներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.nytimes.com/reviews/movies
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.imdb.com/title/tt0060782/
- ↑ http://www.filmaffinity.com/en/film446521.html
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/es/film446521.html
- ↑ Smith, Gary A. (1991). Epic Films: Casts, Credits and Commentary on over 250 Historical Spectacle Movies. Mcfarland & Co. էջ 162. ISBN 978-0899505671. Վերցված է 2013 թ․ փետրվար-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլիոն տարի՝ մեր թվարկությունից առաջ (ֆիլմ, 1966)» հոդվածին։ |
|