Jump to content

Ուրսուլա Անդրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրսուլա Անդրես
գերմ.՝ Ursula Andress
Ծնվել էմարտի 19, 1936(1936-03-19)[1][2][3][…] (90 տարեկան)
ԾննդավայրՕստերմունդիգեն, Բեռն, Բեռն, Շվեյցարիա[4]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, մոդել և կինոդերասանուհի
ԸնտրանիThe Sensuous Nurse?
Ամուսին(ներ)Ջոն Դերեք
Համատեղ ապրող(ներ)Հարի Հեմլին, Մարչելլո Մաստրոյանի և Ժան Պոլ Բելմոնդո
Պարգևներ և մրցանակներ

Ուրսուլա Անդրես (գերմ.` Ursula Andress, մարտի 19, 1936(1936-03-19)[1][2][3][…], Օստերմունդիգեն, Բեռն, Բեռն, Շվեյցարիա[4]), շվեյցարացի կինոդերասանուհի։ 1960-ական թվականներին համարվել է ֆրանսիական կինոյի սեքս-խորհրդանիշներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրսուլա Անդրեսը ծնվել է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնից ոչ հեռու գտնվող Օստերմունդիգեն համայնքում։ Հայրը գերմանացի էր և աշխատում էր Բեռնի գերմանական դեսպանատանը, իսկ մայրը շվեյցարուհի էր։ Ուրսուլան ընտանիքի վեց երեխաներից մեկն էր։ Պատերազմի տարիներին նրա հայրը անհետ կորել է։

17 տարեկանում Ուրսուլան ֆրանսիացի դերասանի հետ դիմել էր փախուստի և մեկնել Հռոմ։ Հարազատները նրան գտնելու հույսով դիմել էին Ինտերպոլին։ Այդ միջադեպից հետո նա աշխատանքի է անցել Cinecitta կինոստուդիայում։ Դպրոցն ավարտելուց հետո Փարիզում ուսումնասիրել է արվեստներ և պարեր, իսկ հետո Հռոմում աշխատել է որպես ֆոտոմոդել։ Այնտեղ նրան նկատել է Մարլոն Բրանդոն և առաջարկել փորձել ուժերը կինոյում։ Շուտով Լոնդոնում պայմանագիր է կնքել, որը նրան թույլ էր տալիս թափանցել Հոլիվուդ` աշխատելով Columbia Pictures կինոստուդիայի հետ։ Սակայն Ուրսուլան այդպես էլ չնկարահանվեց այդ կինոստուդիայի ֆիլմերում ` վճարելով տուգանք այդ կազմակերպությանը։ Դրա պատճառը նրա ծանոթությունն ու հարսանիքն էր դերասան Ջոն Դերեկի հետ, որը տեղի ունեցավ 1957 թվականին։

Ուրսուլա Անդրեսը ճանաչում ձեռք բերեց նկարահանվելով Ջեյմս Բոնդի մասին պատմող առաջին «Դոկտոր Նոու» (1962թ.) կինոնկարում։ Ֆիլմում նա խաղում էր կանացի գլխավոր` խեցիներ հավաքող սուզորդուհու դերը։ Մինչ օրս այն համարվում է Ջեյմս Բոնդի ամենասեքսուալ «կինոաղջիկներից» մեկը։ Այն տարիներին այդ դերի համար նա ստացավ ընդամենը 10 հազար դոլար, չնայած, որ ֆիլմում նրա հագին եղած սպիտակ բիկինին 2001 թվականին կայացած աճուրդում վաճառվել է 31 հազար եվրոյով։

1963 թվականին Ուրսուլա Անդրեսը Անիտա Էկբերգի, Ֆրենկ Սինատրայի և Դին Մարտինի հետ միասին նկարահանվել է «Չորսը Տեխասից» կինոնկարում։ Նույն թվականին Էլվիս Փրեսլիի հետ միասին նկարահանվել է «Զվարճանքներ Ակապուլկոյում» ֆիլմում։ 1964 թվականին Ուրսուլան հանդես եկավ իր ամուսնու «Մղձավանջ արևի տակ» կինոնկարում։ 1965 թվականին թողարկվել է «Ինչ նոր բան կա, կատվիկ» կատակերգությունը, որտեղ Ուրսուլայի խաղընկերներն էին Պիտեր Սելլերսը, Պիտեր Օ'Թուլը, Վուդի Ալլենը և Ռոմի Շնայդերը։ Նույն թվականին Մարչելլո Մաստրոյանիի հետ նկարահանվել է գիտա-ֆանտաստիկ «Տասներորդ զոհը» կինոնկարում։ Այնուհետև նկարահանվել է «Նա» (1965թ.) և «Չինացու անհաջողությունները Չինաստանում» (1965թ.) ֆիլմերում։ Այս վերջին ֆիլմում Ուրսուլան ծանոթացել է Ժան Պոլ Բելմոնդոյի հետ և հանուն նրա 1966 թվականին ամուսնալուծվել է ամուսնուց։ Եղել է դեպք, երբ Ուրսուլան փորձել է ինքնասպանություն գործել՝ իմանալով Բելմոնդոյի դավաճանության մասին։

1968 թվականին Ուրսուլան նկարահանվել է «Խաղատուն «Ռոյալ»», իսկ 1970 թվականին «Կարմիր արև» կինոնկարներում։ 1970-ական թվականների կեսերին նա նկարահանվել է հիմնականում Իտալիայում։ 1978 թվականին Ուրսուլան հայտնվել է դաժան տեսարաններով հարուստ «Մարդակերների աստվածը» սարսափ-ֆիլմում, որտեղ նրան կարելի է տեսնել ամբողջովին մերկ և ծառին կապված։

1981 թվականին Ուրսուլան նկարահանվել է «Տիտանների ճակատամարտը» ֆիլմում ` կատարելով Աֆրոդիտե աստվածուհու դերը։ Այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է դերասան Հարի Հեմլինի հետ, ով երկու անգամ երիտասարդ էր իրենից։ 1980 թվականին Հարին դարձավ Ուրսուլայի երեխայի հայրը, սակայն նրանց հարաբերությունները երկար չտևեցին։

1982 թվականին Ուրսուլա Անդրեսը նկարահանվել է Սերգեյ Բոնդարչուկի «Կարմիր զանգեր» կինոնկարում, իսկ 1986 թվականին ամերիկյան «Պետրոս Մեծ» հեռուստասերիալում։ Այնուհետև Ուրսուլան շարունակել է նկարահանվել հեռուստատեսային աննշան ֆիլմերում։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1954Ամերիկացին ՀռոմումUn americano a RomaԱստրիդ Շյոստրոմ
1955Ջակոմո Կազանովայի արկածներըLe avventure di Giacomo Casanova-
1955Թշնամության շղթանLa catena dell'odio-
1962Դոկտոր ՆոուDr. NoՀանի Ռայդեր
1963Զվարճանքներ ԱկապուլկոյումFun in AcapulcoՄարգարիտա Դոֆին
1963Չորսը Տեխասից4 for TexasՄաքսին Ռիխտեր
1965Մղձավանջ արևի տակNightmare in the SunՄարշա Ուիլսոն
1965ՆաSheԱյեշա
1965Ինչ նոր բան կա, կատվիկWhat's New PussycatՌիտա
1965Չինացու անհաջողությունները ՉինաստանումLes tribulations d'un Chinois en ChineԱլեքսանդրին Պինարդել
1965Տասներորդ զոհըLa decima vittimaԿարոլին Մերեդիթ
1966Երկնագույն ՄաքսըThe Blue MaxՔեթի վոն Կլուգերման
1966Մի անգամ, նախքան ես կմեռնեմOnce Before I DieԱլեքս
1967Նրբագեղ սինյորաներLe dolci signoreՆորմա
1967Խաղատուն «Ռոյալ»Casino RoyaleՎեսպեր Լինդ, գործակալ 007
1968Հարավային աստղըThe Southern StarԷրիկա Կրամեր
1970Իդեալական ուրբաթ` հանցագործության համարPerfect FridayԲրիտ Դորսեթ
1971Կարմիր արևSoleil rougeՔրիստինա
1973Վերջին հնարավորությունL'ultima chanceՄիշել Նոլտոն
1975Հարված եղեգնուտումColpo in cannaՆորա Գրին
1975Զգացմունքային բուժքույրըL'infermieraԱննա
1976ՍկարամուշLe avventure e gli amori di ScaramoucheՋոզեֆինա
1976Ճեպընթաց ԱֆրիկաAfrica ExpressՄադլեն Կուպեր
1976Ճեպընթաց - սաֆարիSafari ExpressՄիրիամ
1976Հանվեք` առանց ամոթիSpogliamoci così, senza pudorՄարինա Զենարո
1977Սիրո մակույկըThe Love BoatՔերոլ Սթենտոն
1977Կրկնակի սպանությունDoppio delittoարքայադուստր Դել'Օրսո
1978Հինգերորդ հրացանակիրըThe Fifth MusketeerԼուիզա դե լա Վալիեր
1978Մարդակերների աստվածըLa montagna del dio cannibaleՍյուզեն Սթիվենսոն
1979Վայրի անկողիններ (Վագրեր շրթներկում)Letti selvaggi-
1981Տիտանների ճակատամարտըClash of the TitansԱֆրոդիտե
1982Կարմիր զանգեր. Ֆիլմ 1. Մեքսիկան կրակի մեջКрасные колокола. Фильм 1. Мексика в огне (Red Bells Part I – Mexico on Fire)Մեյբլ Դոջ
1985Ազատություն, հավասարություն, թթու կաղամբLiberté, égalité, choucrouteՄարի Անտուանետ
1986Պետրոս ՄեծPeter the GreatԱթալիա
1988Պրոֆեսոր. ԴիվաBig Man: DivaՍյուզի Կամինսկի
1989Միայնակ ընդդեմ մաֆիայի. Սպանություն չինական թաղամասումMan Against the Mob: The Chinatown MurdersԲեթի Սթար
1990Դասակարգային ապագաKlassäzämekunftԱգնես
1993Ֆանտագիրո կամ ոսկե վարդի քարանձավը 3Fantaghirò 3Քսելեսիա
1994Ֆանտագիրո կամ ոսկե վարդի քարանձավը 4Fantaghirò 4Քսելեսիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Michael Marti, Peter Wälty: James Bond und die Schweiz. Basel 2008, ISBN 978-3-905800-20-3.
  • Michael Scheingraber: Die James-Bond-Filme. Hrsg. von Joe Hembus. Goldmann, München 1979, 220 S. (Goldmann Magnum; 10203) (Citadel-Filmbücher) ISBN 3-442-10203-0.
  • Graham Rye: Die James-Bond-Girls. [von Dr. No bis Goldeneye]. Übersetzung: Walther Wuttke. Heel, Königswinter 1995, 70 S., ISBN 3-89365-478-X. (Einheitssachtitel: The James Bond girls)
  • Sven Siedenberg: Do you remember? Kleines Album vergessener Helden.Deutscher Taschenbuch-Verlag, München 2005, 139 S. (dtv 20839), ISBN 3-423-20839-2.
  • Susanna von Werra: Berühmte Persönlichkeiten, Band I: 100 zeitgenössische Filmschauspieler und Filmschauspielerinnen. Lebensläufe und Horoskope; Band II: 100 Regisseure und klassische Filmschauspieler und Filmschauspielerinnen. Lebensläufe und Horoskope. Edition Astrodate, Wettswil (Schweiz) 1989, 450 Seiten.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրսուլա Անդրես» հոդվածին։