Անիտա Էկբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Անիտա Էկբերգ
Anita Ekberg 1956.jpg
Էկբերգը 1956 թվականին
Հասակը 169 սմ[1]
Ծնվել է 1931 սեպտեմբերի 29
Ծննդավայր Շվեդիա Մալմյո, Շվեդիա
Մահացել է հունվարի 11, 2015(2015-01-11) (տարիքը 83)
Մահվան վայր Իտալիա Ռոկա-դի-Պապա, Իտալիա
Քաղաքացիություն Շվեդիա Շվեդիա
Իտալիա Իտալիա
Ազգություն Շվեդ
Մասնագիտություն դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից
Ակտիվ շրջան 1953–2002
Ընտրանի Քաղցր կյանք
Պատերազմ և խաղաղություն
Բոկաչչո 70
Ծնողներ հայր՝ Gustav Fredrik Ekberg
Ամուսին(ներ) Էնթոնի Սթիլ
(1956–59)
Ռիկ վան Նուտտեր
(1963–75)
IMDb ID 0001179
Commons-logo.svg Անիտա Էկբերգ՝ Վիքիպահեստ

Քերստին Անիտա Մարիաննե Էկբերգ[2](շվեդ.՝ Kerstin Anita Marianne Ekberg, սեպտեմբերի 29, 1931հունվարի 11, 2015), շվեդ դերասանուհի և մոդել։ Հանդիսատեսին առավել հայտնի է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմից։ Համարվել է 1960-ականների եվրոպական կինեմատոգրաֆիայի սեքս-խորհրդանիշներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Շվեդիայի Մալմո քաղաքում։ Եղել է ութ երեխաներից բաղկացած ընտանիքի վեցերորդ զավակը։ Դեռահաս տարիներին զբաղվել է մոդելի կարիերայով։ Մոր հորդորմամբ 1950 թվականին մասնակցում է «Միսս Մալմո» գեղեցկության մրցույթին, որտեղ գրավում է առաջին տեղը։ Տարածաշրջանային հաղթանակից հետո Էկբերգն հաղթանակ է տանում նաև «Միսս Շվեդիա» գեղեցկության մրցույթում, որից հետո մեկնում է Միացյալ Նահանգներ և ներկայացնում Շվեդիան «Միսս տիեզերքում»: Մրցույթի եզրափակիչ վեցյակում հայտնվելուց հետո, Էկբերգը դերասանական պայմանագիր է կնքում «Universal Studios»-ի հետ՝ մերժելով Հովարդ Հյուզի «RKO» ստուդիայի կողմից առաջարկված պայմանագիրը։ Սկզբնապես Էկբերգի դերակատարումները խիստ էպիզոդիկ էին և մեծածավալ դերասանական խաղ չէին պահանջում։ Հոլիվուդում հինգ տարին անցկացնելուց հետո Էկբերգը տեղափոխվում է Հռոմ և բեկումնային դեր ստանում նշանավոր կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» (1960) ֆիլմում: Հաջորդ 10 տարիներն Էկբերգն անցկացնում է Իտալիայում՝ նկարահանվելով շուրջ 20 ֆիլմում։ 70-ական թվականներին Էկբերգը համեմատաբար քիչ կինոնկարներում է նկարահանվում, սակայն 1987 թվականին կրկին համգործակցում է Ֆելլինիի հետ՝ նկարահանվելով «Հարցազրույց» ֆիլմում։

Շուրջ 50 տարին կինոասպարեզում մնալուց հետո 2002 Էկբերգը որոշում է հեռանալ դերասանական կարիերայից։

2011 թվականի դեկտեմբերին զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են այն մասին, որ 80-ամյա Էկբերգը գտնվում է «ծայրահեղ աղքատ վիճակում»[3]: Կոտրված ազդրի պատճառով երեք ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո Էկբերգը պարզել էր, որ տունն ամբողջովին կողոպտվել էր, հափշտակվել էին կահույքն ու զարդերը, իսկ նրան պատկանող վիլլան մեծապես վնասվել հրդեհի պատճառով։ Էկբերգն օգնության հայտ է ներկայացնում «Ֆելինի հիմնադրամին», սակայն տվյալ կազմակերպությունը նույնպես ծանր ֆինանսական դրության մեջ էր գտնվում։

Շարունակական հիվանդությունների բարդությունների պատճառով Էկբերգը մահանում է 2015 թվականի հունվարի 11-ին՝ 83 տարեկանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կենսագրությունը IMDb.com կայքում»(անգլ.)
  2. «Անիտա Էկբերգ»։ «Նյու Յորք թայմս»։ Վերցված է հունվարի 11, 2015 
  3. ««Քաղցր կյանք» ֆիլմի գեղեցկուհի օգնություն է հայցում»։ «Զի նյուզ» (Հնդկաստան)։ դեկտեմբերի 23, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]