Ռեյ Հարիհաուզեն
Ռեյ Հարիհաուզեն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 29, 1920[1][2] կամ հունիսի 19, 1920[3] |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Վախճանի թիվ՝ | մայիսի 7, 2013[4][1][5][…] (92 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր, գրող, սցենարիստ և պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0366063 |
rayharryhausen.com |
Ռայմոնդ Ֆրեդերիկ Հարիհաուզեն (անգլ.՝ Raymond Frederick Harryhausen, հունիսի 29, 1920[1][2] կամ հունիսի 19, 1920[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - մայիսի 7, 2013[4][1][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6]), ամերիկացի նկարիչ, դիզայներ, վիզուալ էֆեկտների ստոպ շարժման նկարիչ, գրող և պրոդյուսեր[8]։
Հարիհաուզենի ամենանշանավոր աշխատանքներից են, իր մենթոր Ուիլիս Օ'Բրայանի հետ՝ «Հզոր Ջո Յանգի» անիմացիան (1949), որը հետագայում արժանացել է Օսկար մրցանակի՝ լավագույն վիզուալ էֆեկտների համար, իր առաջին գունավոր ֆիլմը «Սինբադի 7-րդ ճանապարհորդությունը» (1958 թ.); և «Յասոնը և Արգոնավորդները» (1963 թ.), որտեղ Հարիհաուզենը բեմադրել է ճակատամարտի տեսարան յոթ կմախք-մարտիկների հետ, որը հետագայում դարձել է կուլտային[9]։ Վերջին ֆիլմը, որի վրա նա աշխատել է, «Տիտանների բախումն» էր (1981), նկարահանումների ավարտից հետո Հարիհաուզենը հանգստի է անցել։
1960 թվականին Հարիհաուզենը տեղափոխվել է Լոնդոն և այնտեղ ապրել մինչև իր մահը՝ 2013 թվականը։ Նա ունեցել է երկքաղաքացիություն՝ լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Ֆիլմերում հատուկ էֆեկտներ ստեղծելու նրա նորարար ոճը ոգեշնչել է բազմաթիվ կինոգործիչների։ 2016 թվականին Բրիտանական կինոյի ինստիտուտը կազմել է ժամանակակից կինոգործիչների ցուցակը, ովքեր ասել են, որ ոգեշնչված են Հարիհաուզենից, այդ թվում՝ Սթիվեն Սփիլբերգը, Փիթեր Ջեքսոնը, Ջո Դանտեն, Թիմ Բերթոնը, Նիք Փարքը, Ջեյմս Քեմերոնը և Գիլերմո Դել Տորոն[10]։ Ջորջ Լուկասը[11], Ջոն Լասեթերը[12], Ջոն Լենդիսը[13], Հենրի Սելիկը[14], Ջեֆրի Ջեյ Աբրամսը[15] և Ուես Անդերսոնը[16] նույնպես խոսել են Հարիհաուզենի մեծ ազդեցության մասին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյ Հարիհաուզենը ծնվել է 1920 թվականի հունիսի 29-ին Լոս Անջելեսում, Մարթա Լ. (օրիորդական ազգանունը՝ Ռեսկե) և Ֆրեդերիկ Վ. Հարիհաուզենի ընտանիքում որի նախնիները Գերմանիայից տեղափոխվել են ԱՄՆ 19-րդ դարի սկզբից մի քանի տարի առաջ։ Սկզբում գերմանական ազգանունը գրված է եղել «Herrenhausen», սակայն ներգաղթի աշխատակիցը սխալ է թույլ տվել փաստաթղթերում և այդ ժամանակվանից ազգանունը գրվել է որպես «Harryhausen»[17]։ Ռեյը մանկուց սիրել է կավով ծեփելը և սիրել է նկարել, ինչպես նաև դինոզավրեր է սիրել և այցելել է Ռանչո Լա Բրեա, որը հայտնի էր ուշ պլեյստոցենի ժամանակաշրջանի անհետացած կենդանիների բազմաթիվ գտածոներով[17]։
1930-1940-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Ռեյը տասներեք տարեկան է եղել, նա և իր ծնողները կինոթատրոնում դիտել են «Քինգ Կոնգ» (1933) ֆիլմը, որը մեծ տպավորություն է թողել տղայի վրա։ Քինգ Քոնգին և ֆիլմի մյուս հրեշներին ստեղծել էր կինոյի հատուկ էֆեկտների վարպետ Ուիլիս Օ'Բրայանը՝ օգտագործելով տիկնիկային անիմացիա։ Նրա աշխատանքը Քինգ Կոնգում ոգեշնչել է Հարիհաուզենին և դրանից հետո նա ինքն է սկսել փորձել տարբեր արարածների և մարդկանց մոդելներ ստեղծել։ Ավելի ուշ Ռեյի ընկերը հանդիպում է կազմակերպել Օ'Բրայենի հետ։ Օ'Բրայենը քննադատել է Հարիհաուզենի վաղ մոդելները և խորհուրդ տվել նրան մասնակցել նկարչության և քանդակագործության դասընթացների, որպեսզի հղկվի իր մոդելավորման հմտությունները։ 1939 թվականին Հարիհաուզենը սկսեց հաճախել Լոս Անջելեսի գիտաֆանտաստիկայի սիրահարների ակումբ, որը ստեղծել էր Ֆորեսթ Աքերմանը։ Այնտեղ նա ծանոթացել է Ռեյ Բրեդբերիի հետ, հետո նրանք ընկերացել են, և այս ընկերությունը շարունակվել է մինչև Բրեդբերիի կյանքի վերջը[18]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հարիհաուզենն աշխատել է մի ընկերությունում, որը ուսուցողական ֆիլմեր է արտադրել բանակի համար։ Նրա հրամանատարն ու ղեկավարն այս ժամանակահատվածում գնդապետ Ֆրենկ Կապրան է եղել։ Երիտասարդ օպերատորը մի քանի անիմացիոն աշխատանք է ստեղծել ռազմական տեխնիկայի մարտական տեղակայման մասին այն պայմաններում, երբ իրական զենքերի նկարահանումն անհնարին էր։ Այս գործերից նրա մոտ պահպանվել էին մի քանի ժապավեն, որոնցից հետո մոնտաժել է կարճամետրաժ ֆիլմեր։ Այս տեսանյութերի ցուցադրությունը Հարիհաուզենին թույլ է տվել պատերազմի ավարտից հետո աշխատանքի անցնել կոմերցիոն կինոյում։ Նրա առաջին գործերից մեկը (Քինգ Կոնգի մուլտիպլիկատոր Ուիլիս Օ'Բրայենի ղեկավարությամբ) «Հզոր Ջո Յանգ» (1949) նկարն էր։ Այս աշխատանքի համար անիմացիոն թիմը ստացել է Օսկար լավագույն հատուկ էֆեկտների համար[19]։
1950-ականների սկզբին Warner Brothers Pictures-ը գնել է Ռեյ Բրեդբերիի նոր հրատարակված «Քեյփ մառախլապատ» պատմվածքը և, որպես գրող գործընկեր, վստահել Հարիհաուզենին, որ նա ինքնուրույն կառավարի բոլոր անիմացիոն էֆեկտները։ Ֆիլմը թողարկվել է 1953 թվականին «Հրեշը 20000 ծովային սաժեն խորությունից» վերնագրով (ԽՍՀՄ-ում հայտնի էր որպես «Հրեշըը օվկիանոսի խորքից») և 210.000 դոլար բյուջեով հավաքել է ավելի քան 5 միլիոն դոլար եկամուտ[20]։ Հենց այս ֆիլմի շնորհիվ սկսվեց լայնորեն կիրառվել լոկացիոն նկարահանման և անիմացիայի մոնտաժման մեթոդը, որում նախ ֆոնը նկարահանվում էր բնական պայմաններում (քաղաք, անապատ, ափ և այլն)։ Ստացված կադրերը արտածվում էին փոքր էկրանի վրա, որը ֆոն էր ծառայում անիմացիոն մոդելների գործողությունների համար։ Իր հերթին այս ձայնագրության վրա դրվել են կադրեր՝ դերասանների գործողություններով։ Այսպիսով, ֆանտաստիկ կերպարները գործում էին ՝ սեղմված «կենդանի» նկարահանումների սենդվիչի մեջ։
1950-1960-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտավորապես միևնույն ժամանակ Հարիհաուզենը հանդիպել է և սկսել արդյունավետ համագործակցություն պրոդյուսեր Չարլզ Շնիերի և Columbia Pictures-ի հետ։ Նրանց առաջին համատեղ աշխատանքը «Դա եկավ ծովի հատակից» կինոնկարն էր (1955, անգլ.՝ It Came from Beneath the Sea) հսկա ութոտնուկի մասին, որը հարձակվում է Սան Ֆրանցիսկոյի վրա։ Այս աշխատանքի տոմսարկղային հաջողության հետևանքով հաջորդ տարի թողարկվել է «Երկիրն ընդդեմ թռչող ափսեների» ֆիլմը, իսկ մեկ տարի անց՝ «Քսան միլիոն մղոն դեպի Երկիր» (անգլ.՝ 20 Million Miles to Earth ) տիեզերական հետազոտության թեմայով, որը մոդայիկ էր այս շրջանում։ 1950-ականների վերջին ստուդիան ակտիվորեն ներմուծել է գունավոր ֆիլմեր արտադրության մեջ։ Սա նոր տեխնիկական մարտահրավերներ է ստեղծում Հարիհաուզենի համար, որոնք նա հաջողությամբ հաղթահարում է։ Սրա ապացույցը «Սինբադի 7-րդ ճանապարհորդությունը» ֆիլմն էր։ Օպերատորին, ով դարձել է նաև ժապավենի պրոդյուսերներից մեկը, կարողացել է լուծում գտնել անիմացիայի և «կենդանի» կերպարի միջև գունային հավասարակշռության հասնելու խնդիրներին։ Թեև կինոնկարի աշխատանքները տևել են գրեթե երկու տարի, այն հասել արտասովոր կոմերցիոն հաջողության[21][22]։ Columbia Pictures-ը Հարիհաուզենի հետ պայմանագիր է կնքել մի քանի կինոնկարի համար։
1963 թվականին Ռեյ Հարիհաուզենը ստեղծել է իր կարիերայի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Յասոնը և արգոնավորդները»։ 1992 թվականին օպերատորին հանձնելով հատուկ Օսկար (Գորդոն Սոյերի անվան մրցանակ)՝ Թոմ Հենքսը ֆիլմի մասին խոսեց հետևյալ կերպ[23]՝
Ոմանք ասում են «Կասաբլանկա» կամ «Քաղաքացի Քեյնը»... Իսկ ես ասում եմ՝ «Ջեյսոնը և արգոնավորդները»՝ սա երբևէ նկարահանված ամենամեծ ֆիլմն է։ |
1964 թվականին կինոօպերատորն աշխատել է «Առաջին մարդիկ լուսնի վրա» հաջորդ նախագծի վրա։ Այնուամենայնիվ, ստուդիայի ղեկավարները սկսել են նկատել այս տեսակի ֆիլմերի նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրության սառեցումը և, համապատասխանաբար, այդ նախագծերում ներդրումների արդյունավետության նվազում։ ԱՄՆ հակամշակույթն ու անկախ կինոն թափ են հավաքոել։ Columbia Pictures-ը հրաժարվել է երկարաձգել Հարիհաուզենի պայմանագիրը. Շուտով նրան հրավիրել է 20th Century Fox-ը՝ ստեղծելու տեսարաններ նախապատմական հրեշների հետ «Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» ֆիլմի համար, իսկ դրանից քիչ անց Հարիհաուզենին հրավիրել է Warner Bros-ը «Գվանգիի հովիտը» ֆիլմի համար։ Դրանից հետո կինեմատոգրաֆիստը մի քանի տարվա ստեղծագործական դադար է ունեցել։ Միայն 1973 թվականին Columbia Pictures-ը որոշել է վերադառնալ Սինբադի ճանապարհորդություններին և թողարկել «Սինբադի ոսկյա ճանապարհորդությունը» և «Սինբադը և վագրի աչքը»՝ Հարիհաուզենի ստեղծագործական մեծ ներդրմամբ։ Ռեյ Հարիհաուզենի վերջին խոշոր լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը Տիտանների բախումն է եղել (1981)։
Ռեյ Հարիհաուզենը մահացել է 2013 թվականի մայիսի 7-ին Լոնդոնում։
Ճանաչում և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյ Հարիհաուզենը, բացի նշված հատուկ Օսկարից (Գորդոն Սոյերի մրցանակ), Ֆանտաստիկ ֆիլմերի, ֆանտաստիկ և սարսափ ֆիլմերի ակադեմիայի մի քանի մրցանակների սեփականատեր է. Մրցանակաբաշխության կարիերա ( 1982), «Հատուկ մրցանակ» (1992), «Ջորջ Պալի մրցանակներ» (2006) և 1982 թվականին « Սատուրն» մրցանակի նոմինացիա «Տիտանների բախում» ֆիլմի լավագույն հատուկ էֆեկտների համար։ 1995 թվականին Սիտգեսի միջազգային կինոփառատոնում արժանացել է պատվավոր մրցանակի։ Ռեյ Հարիհաուզենը աստղ ունի Հոլիվուդի Փառքի ծառուղոմւ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1942 - Ինչպես միացնել կիրճը (մուլտֆիլմ) / How to Bridge a Gorge / ռեժիսոր, պրոդյուսեր և օպերատոր
- 1942 - Կակաչները պետք է աճեն (մուլտֆիլմ) / Tulips Shall Grow / գլխավոր անիմատոր
- 1943 - Գվադալկանալ (մուլտֆիլմ) / Գվադալկանալ / ռեժիսոր, օպերատոր, նկարիչ
- 1946 - Մայր սագի պատմությունը (մուլտֆիլմ) / The Story of Little Red Riding Hood / ռեժիսոր, պրոդյուսեր և մուլտիպլիկատոր
- 1949 - Կարմիր գլխարկի պատմությունը (մուլտֆիլմ) / ռեժիսոր, պրոդյուսեր և մուլտիպլիկատոր
- 1949 - Հզոր Ջո Յանգ / հեղինակ և հատուկ էֆեկտների ստեղծող
- 1951 - The Story of Rapunzel (մուլտֆիլմ) / The Story of Rapunzel / ռեժիսոր և պրոդյուսեր
- 1951 - Հենզելի և Գրետելի պատմությունը (մուլտֆիլմ) / Հենզելի և Գրետելի պատմությունը / ռեժիսոր և պրոդյուսեր
- 1953 - Միդասի թագավորի պատմությունը (մուլտֆիլմ) / The Story of King Midas / ռեժիսոր և պրոդյուսեր
- 1953 - Հրեշը օվկիանոսի 20,000 սաժեն խորքից / հատուկ էֆեկտների հեղինակ և ստեղծող
- 1955 - Այն եկավ ծովի հատակից / It Came from Beeath the Sea / գրող և հատուկ էֆեկտների ստեղծող
- 1956 - Երկիրն ընդդեմ թռչող ափսեների / VFX գրող և ստեղծող
- 1956 - Կենդանիների աշխարհ (վավերագրական) / The Animal World / հատուկ էֆեկտների հեղինակ և ստեղծող
- 1957 - Սև Կարիճ / հատուկ էֆեկտների հեղինակ և ստեղծող
- 1957 - 20 միլիոն մղոն Երկիր / հատուկ էֆեկտների հեղինակ և ստեղծող
- 1958 - Սինբադի 7-րդ ճանապարհորդությունը / Սինբադի 7-րդ ճանապարհորդությունը / սցենարիստ, պրոդյուսեր, հեղինակ և հատուկ էֆեկտների ստեղծող
- 1960 - Գուլիվերի երեք աշխարհները / Գուլիվերի 3 աշխարհները / հատուկ էֆեկտների հեղինակ և ստեղծող
- 1961 - Առեղծվածային կղզի / հատուկ էֆեկտների հեղինակ և ստեղծող
- 1963 - Jason and the Argonauts / Jason and the Argonauts / պրոդյուսեր, հատուկ էֆեկտների հեղինակ և ստեղծող
- 1964 - Առաջին մարդիկ լուսնի վրա / պրոդյուսեր, հատուկ էֆեկտների հեղինակ և ստեղծող
- 1966 - Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ / One Million Years BC / հատուկ էֆեկտների հեղինակ և ստեղծող
- 1969 - Գվանգիի հովիտը / պրոդյուսեր, հատուկ էֆեկտների հեղինակ և ստեղծող
- 1973 - Սինբադի ոսկե ճանապարհորդությունը / սցենարիստ, պրոդյուսեր, հեղինակ և հատուկ էֆեկտների ստեղծող
- 1977 - Սինբադը և վագրի աչքը / Sinbad and the Eye of the Tiger / սցենարիստ, պրոդյուսեր, հեղինակ և հատուկ էֆեկտների ստեղծող
- 1981 - Տիտանների բախում / պրոդյուսեր, հատուկ էֆեկտների հեղինակ և ստեղծող
- 2003 - Կրիայի և նապաստակի պատմությունը (մուլտֆիլմ) / ռեժիսոր, պրոդյուսեր և մուլտիպլիկատոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Harryhausen, Raymond (Ray) // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.comingsoon.net/news/movienews.php?id
- ↑ 5,0 5,1 5,2 Eldridge A. Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119517450 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ Lyons, Patrick J. (2013 թ․ մայիսի 7). «Ray Harryhausen, Cinematic Special-Effects Innovator, Dies at 92». The New York Times. 0362-4331. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «15 лучших сцен, сделанных без помощи компьютера». www.film.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Mighty Ray Harryhausen» (անգլերեն). British Film Institute. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Hollywood effects wizard Ray Harryhausen dies at 92» (անգլերեն). USA TODAY. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Erin Maxwell,David S. Cohen, Erin Maxwell, David S. Cohen (2013 թ․ մայիսի 7). «Special F/X Pioneer Ray Harryhausen Dies At 92» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Jason Gorber | November 30, 2015, 11:30 Am (2015 թ․ նոյեմբերի 30). «John Landis on Ray Harryhausen and the Art of Stop-Motion» (անգլերեն). That Shelf. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Tasha Robinson. «Henry Selick» (անգլերեն). Film. Արխիվացված է օրիգինալից 2019-06-04-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Dynamation! The 7th Voyage of Sinbad + Jason and the Argonauts: A Tribute to Ray Harryhausen (1920-2013) | The Cinematheque». www.thecinematheque.ca. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Wes Anderson says Isle of Dogs is inspired by Akira Kurosawa». Little White Lies. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 17,0 17,1 «"Of Genies and Dragons: The Career of Ray Harryhausen" by Mandell, Paul - American Cinematographer, Vol. 73, Issue 12, December 1992 | Online Research Library: Questia». www.questia.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Richard Schickel The Harryhausen Chronicles // Rhino Theatrical (Документальный фильм). — 1997.
- ↑ Awards for Mighty Joe Young at IMDb
- ↑ Hayes D., Bing J. (2004 թ․ սեպտեմբերի 21). «Debunking the 'Jaws' myth» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «The 7th Voyage of Sinbad» (անգլերեն). Variety. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Соколов В. Д. (2011 թ․ փետրվարի 14). «Синдбад-мореход» (ռուսերեն). Журнал «Самиздат». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Jason and the Argonauts на сайте tcm.com
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյ Հարիհաուզեն» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունիսի 29 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Հունիսի 19 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Մայիսի 7 մահեր
- 2013 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի մուլտիպլիկատորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ռեժիսորներ այբբենական կարգով
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ