Jump to content

Սինդբադի ոսկյա ճանապարհորդությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինդբադի ոսկյա ճանապարհորդությունը
անգլ.՝ The Golden Voyage of Sinbad
Դերասանուհի Քերոլայն Մանրոն Ամստերդամում ֆիլմի պրեմիերայի ժամանակ Չառլզ Շնիրի հետ
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, ֆիլմ հրեշների մասին, արկածային ֆիլմ, մանկական ֆիլմ, միջնադարի մասին ֆիլմ և sword and sorcery film?
Թվականդեկտեմբերի 20, 1973[1], հունվարի 25, 1974[1], ապրիլի 5, 1974[1], ապրիլի 12, 1974[1], ապրիլի 12, 1974[1], ապրիլի 26, 1974[1], հուլիսի 15, 1974[1], սեպտեմբերի 12, 1974[1], դեկտեմբերի 21, 1974[1], հունիսի 19, 1975[1], հունիսի 25, 1975[1], օգոստոսի 18, 1975[1], դեկտեմբերի 1, 1975[1], նոյեմբերի 23, 1976[1], հուլիսի 30, 1978[1] և օգոստոսի 18, 1978[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳորդոն Հեսլեր
ՊրոդյուսերՉարլզ Շնիր և Ռեյ Հարիհաուզեն
Սցենարի հեղինակՌեյ Հարիհաուզեն և Բրայան Կլեմենս
ԴերակատարներՋոն Ֆիլիպ Լոու, Թոմ Բեյքեր, Քերոլայն Մանրո, Դուգլաս Ուիլմեր, Մարտին Շոու, Գրեգուար Ասլան, Ալդո Սամբրել և Ռոբերտ Շոու
ՕպերատորԹեդ Մուր
ԵրաժշտությունՄիկլոշ Ռոժա
Նկարահանման վայրՄադրիդ, Մալթա և Մալյորկա[2]
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն105 րոպե և 102 րոպե
Բյուջե1 000 000 $
Շահույթ5 500 000 $
 The Golden Voyage of Sinbad (1973 film) Վիքիպահեստում

Սինդբադի ոսկյա ճանապարհորդությունը (անգլ.՝ The Golden Voyage of Sinbad), ռեժիսոր Գորդոն Հեսլերի կողմից «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի հիման վրա, 1973 թվականին նկարահանված ֆիլմ-հեքիաթ, որը պատմում է առասպելական ծովագնաց Սինդբադի` դեպի Մարաբիա և Լեմուրիա կատարած ճամփորդությունների, ինչպես նաև չար կախարդ Կոուրայի դեմ նրա պայքարի մասին։

Հերթական նավարկության ժամանակ, Սինդբադի նավի անձնակազմը նկատում է նավի գլխավերևում պտտվող տարօրինակ արարածի։ Այն նետահարելուց հետո, տախտակամածի վրա է ընկնում նախշազարդ ոսկյա թիթեղիկ։ Անձնակազմը համարում է, որ դա վատ նշան է, սակայն Սինդբադը այն պահում է իր մոտ։ Այն պահից, երբ Սինդբադի մոտ հայտնվում է այդ տարօրինակ զարդը, նրան սկսում են հետապնդել անհայտ պարուհու վերաբերյալ տեսիլքները։

Հաջորդ գիշերը, փոթորկի պատճառով նրանք շեղվում են իրենց ուղուց և կայանում Մարաբիա երկրի ափերին։ Սինդբադը ափ է իջնում միայնակ և ետ է մղում սևազգեստ անծանոթի հանկարծակի հարձակումը, ով փորձում էր խլել ոսկյա թիթեղիկը։ Ծովափնյա քաղաքում Սինդբադը ծանոթանում է երկրի կառավարիչ Մեծն Վեզիրի հետ։ Մարաբիայի կառավարիչը ստիպված էր դիմակով ծածկել իր այրված դեմքը։ Անծանոթը, ով հարձակվել էր Սինդբադի վրա, այն մարդն էր, ով այլանդակել էր վեզիրի դեմքը։ Դա չար կախարդ Կոուրան էր։

Վեզիրի մոտ հայտնաբերվում է թիթեղիկի երկրորդ կեսը և ամբողջական տեսքով այն հանդիսանում էր Լեմուրիա երկրում գտնվող գաղտնի քարանձավի քարտեզն ու անցագիրը։ Ըստ հինավուրց ավանդության, այնտեղ են գտնվում ճակատագրի շատրվանը, աշխարհի տիրակալի թագը և անտեսանելիության վահանը։ Այդ թիթեղիկը ցանկանում է ձեռք բերել նաև Կոուրան, ով վեզիրի մոտ է ուղարկում իր փոքրիկ թռչող լրտեսին և լսում բոլոր խոսակցությունները։

Վեզիրը որոշում է վերազինել Սինդբադի նավը և նրա հետ մեկնել Լեմուրիա։ Մեկնելուց առաջ, տեղի շուկայում Սինդբադը պատահաբար հանդիպում է մի աղջկա, որի տեսքն ու ձեռքի ափի մեջ արված կտածումը մշտապես նրան երևում էին իր երազներում։ Աղջիկը տեղի վաճառականներից մեկի ստրկուհին էր և անունը Մարիանա էր։ Վաճառականը համաձայնվում է աղջկան նվիրել Սինդբադին, եթե վերջինս համաձայնվի իր անձնակազմի մեջ ընդգրկել նաև իր անպիտան որդուն` Գարունին, նրան «մարդ» դարձնելու պայմանով։

Նավն ուղևորվում է վտանգավոր ճամփորդության։ Նավարկության ընթացքում Կոուրան, ով մեկ այլ նավով հետևում էր նրանց, Սինդբադի նկատմամբ սկսում է դավեր նյութել։ Իր կատարած չար կախարդանքների պատճառով Կոուրան կորցնում է իր կենսական ուժը և Լեմուրիա է հասնում որպես հյուծված ծերուկ։ Կղզու վրա Սինդբադն իր ուղեկիցների հետ հանդիպում է պատգամախոս գուշակին, ով մատնացույց է անում գանձերի ուղին։ Ճանապարհին նրանք հաղթահարում են վայրենի ցեղերի հարձակումն ու Կալի աստվածուհու կենդանացած արձանի դեմ պայքարը։ Կոտրված արձանի միջից հերոսները գտնում են թիթեղիկի երրորդ կտորը, սակայն դրան տիրանում է Կոուրան։

Շատրվանի մոտ Սինդբադին սպասվում էր ամենադժվար փորձությունը։ Երիտասարդացած Կոուրան օգտագործելով անտեսանելիության շղարշը, փորձում է սպանել նավապետին, սակայն վերջինս կարողանում է հաղթել կախարդին։ Աշխարհի տիրակալի թագն ու նախկին բարետես արտաքինը վերադառնում են վեզիրին։ Նավապետ Սինդբադին պետք չեն անգին գանձերը, նրան բավական է նաև Մարիանայի սերը, ով արդեն ազատ էր և կատարել էր իր ընտրությունը։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԴերակատարԿերպար
Ջոն Ֆիլիպ ԼոուՍինդբադ-ծովագնաց
Թոմ ԲեյքերԿոուրա
Քերոլայն ՄանրոՄարիանա
Դուգլաս ՈւիլմերՄեծն Վեզիր
Մարտին ՇոուՌաշիդ
Ալդո ՍամբրելՕմար
Ռոբերտ Շոուպատգամախոս գուշակ
Կուրտ ՔրիստիանԳարուն
Գրեգուար ԱսլանՀաքիմ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿինոգործիչՆերդրումը
Գորդոն Հեսլերռեժիսոր
Չառլզ Շնիր և Ռեյ Հարիհաուզենպրոդյուսեր
Բրայան Կլեմենս և Ռեյ Հարիհաուզենսցենարիստ
Թեդ Մուրօպերատոր
Միկլոշ Ռոժակոմպոզիտոր
Ռեյ Հարիհաուզենհատուկ էֆեկտներ

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին կինոնկարն արժանացել է ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի[3], իսկ 1975 թվականին՝ «Սատուրն» մրցանակին[4]։ Այն համարվում է Ռեյ Հարիհաուզենի լավագույն աշխատանքներից մեկը, միաժամանակ դարձել է 1970-ական թվականների կինոտեխնոլոգիաներին հատուկ, խաղարկային կինոյում տիկնիկային անիմացիայի և այլ հատուկ էֆեկտների օգտագործման դասական նմուշ։ Հատկապես բարձր են գնահատվել հատուկ էֆեկտներն ու Միկլոշ Ռոժայի երաժշտությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 https://www.imdb.com/title/tt0071569/releaseinfo
  2. ↑ http://www.mallorcadiario.com/noticia/296960/vip-noticias/las-mejores-peliculas-rodadas-en-mallorca.html
  3. ↑ «imdb movie awards page» (անգլերեն). imdb. Վերցված է 16-May-2013-ին.
  4. ↑ «Saturn Awards official site» (անգլերեն). saturnawards.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 16-May-2013-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինդբադի ոսկյա ճանապարհորդությունը» հոդվածին։