Ջոն Քերադայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Քերադայն
John Carradine - The Green Hornet, Episode 23 (Alias The Scarf) - 1967.jpg
Ծնվել էփետրվարի 5, 1906(1906-02-05)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 27, 1988(1988-11-27)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրՄիլան
ԿրթությունEpiscopal Academy?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, նկարիչ և քանդակագործ
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ William Reid Carradine?[4], մայր՝ Genevieve Richmond Richmond?[4]
Ամուսին(ներ)Ardanelle McCool? և Sonia Sorel?
Երեխա(ներ)Դևիդ Քերադայն, Կիտ Քերադայն, Ռոբերտ Քերադայն և Bruce Carradine?
Պարգևներ և մրցանակներ

Ջոն Քերադայն (իսկական անունը` Ռիչմոնդ Ռիդ Քերադայն, անգլ.՝ Richmond Reed Carradine, փետրվարի 5, 1906(1906-02-05)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 27, 1988(1988-11-27)[1][2][3][…], Միլան), ամերիկացի կերպարային դերասան, ով խաղացել է դերեր (սովորաբար էպիզոդիկ և երկրորդական) մոտ 300 ֆիլմերում, որոնցից շատերը համարվում են հոլիվուդյան դասականներ։ Նա չորս անգամ ամուսնացած է եղել, չորս որդիներն ու թոռները դարձել են դերասան։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում 1906 թվականին, մայրը մասնագիտությամբ վիրաբույժ էր՝ Ժենեվև Ունիֆրեդը, իսկ հայրը «Associated Press» հրատարակության լրագրող Ուիլյամ Ռիդ Քերադայնը[5][6].: Հայրը մահացել է թոքաբորբից երբ Ջոնը 2 տարեկան էր, մայրը երկրորդ անգամ ամուսնացել է «Philadelphia» թղթի արտադրության աշխատակցի հետ, ով հաճախ էր բռնության ենթարկում Ջոնին՝ մինչև անգամ ֆիզիկական:

Ջոնն ավարտել է Քինգսթոնի քրիստոնեական դպրոցը և հետո հաճախել Սվարթմորում Եպիսկոպոսական ակադեմիան: Հենց այնտեղ նա մարզում էր հիշողությունը, անգիր անելով և արտասանելով հատվածներ «Episcopal Book of Common Prayer» գրքից (որպես պատիժ ուսանողների համար):

Արդեն 11 տարեկանում Ջոնը որոշել է դերասան դառնալ։ Ջոն Քերադայնը իր բեմական դեբյուտը կատարել է 1925 թվականին Նոր Օռլեանում (դա «Կամիլի» բեմադրությունն էր), որից հետո Ջոնը որոշ ժամանակ մնաց Նոր Օռլեանի «Շեքսպիր» թատերական ընկերությունում։

1927 թվականին աշխատանքի է ընդունվում որպես բանանի բեռների ուղեկցորդ Դալլասից դեպի Տեխասից մինչև Լոս Անջելես, որտեղ նա ի վերջո կարողացավ ընդունվել տեղական թատրոն՝ վերցնելով «Պիտեր Ռիչմոնդ» կեղծանունը, որը նա վերցրեց իր հորեղբոր անունով: Այնտեղ նա ընկերացավ դերասան Ջոն Բերիմորի հետ և սկսեց աշխատել ռեժիսոր Սեսիլ Բլաունտ դե Միլլի որպես սցենոգրաֆ և դեկորատոր: Մի օր դե Միլլը լսեց Քերադայնի բարիտոնը և հրավիրեց Ջոնին հնչունավորել դերերը: Իսկ որոշ ժամանակ անց արդեն Ջոն Քերադայնը սկսեց աշխատել տեսախցիկի առջեւ։

Բացի բարձրարժեք և հանրահայտ ֆիլմերից նկարահանվել է նաև տասնյակ ցածրաբյուջետային սարսափ ֆիլմերում, ուստի նա փորձել է ավելի շատ գումար վաստակել իր թատերական ընկերությունում հյուրախաղերի համար:

Քերադայնը պնդում էր, որ նկարահանվել է ավելի քան 450 ֆիլմերում, որոնցից միայն մոտ 225-ն է հաստատված։ Հաշվի առնելով հեռուստատեսային ֆիլմերը՝ դերասանի մասնակցությամբ ստեղծագործությունների թիվը հասնում է 350-ի[7]։ Բացի այդ, նա հանդես է եկել Բրոդվեյի տասնյակ պիեսներում, որոնց մեծ մասը բեմադրվել է 1940-ականներին։

Ջոն Քերադայնի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են՝ «Ցասման ողկույզները», «Դիլիժանս», Մարի Շոտլանդացին (երեքն էլ ռեժիսոր Ջոն Ֆորդ), «Վերջին մագնատը» (ռեժ. Էլիա Կազան), «Աշխարհի շուրջը 80 օրում», «Ջոննի Կիթառա», «Մարդը, ով կրակեց Լիբերտի Վելանսին», «Փեգի Սյուն ամուսնացել է» (ռեժ. Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա):

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քերադայնը ամուսնացած է եղել 4 անգամ: Առաջին անգամ է ամուսնացել է 1935 թվականին Արդանել ՄակԿուլ Քոսների հետ, նրանք ունեցել են 2 տղա Բրյուս և Դևիդ Քերադայն: Ամուսնալուծվել են 1944 թվականինև նույն տարի ամուսնացել է դերասանուհի Սոնե Սորելի հետ, նրա հետ ապրել է մինչև 1957 թվականը, նրանք ունեցել են 3 երեխա՝ Քրիստոֆեր, Քիթ, Ռոբերտ:

Սորելից ամուսնալուծվելուց է 1957 թվականին և ամուսնացել է մեկ այլ դերասանուհի Դորիս Ռիչ Ջոնի հետ, ում հետ ապրել է մինչև 1964 թվականը:

4-րդ անգամ ամուսնացել է Էմիլի Սիսներոսի հետ, ում հետ ապրել է մինչև կյանքի վերջ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  5. Albin Krebs. John Carradine, Actor, Dies; appeared in Numerous Roles. // New York Times, November 29, 1988.
  6. John Carradine // Filmreference.com
  7. John Carradine // IMDb