Փեգի Սյուն ամուսնացել է
Փեգի Սյուն ամուսնացել է անգլ.՝ Peggy Sue Got Married | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, դրամա և time-travel film? |
Թեմա | ճանապարհորդություն ժամանակով |
Թվական | 1986 թվական |
Պրեմիերա | 5 հոկտեմբերի 1986 թվական |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա[1][2][3][…] |
Պրոդյուսեր | Պոլ Ռ. Գուրիան |
Սցենարի հեղինակ | Jerry Leichtling? |
Դերակատարներ | Քեթլին Թըրներ Նիկոլաս Քեյջ Բարրի Միլեր Քեթրին Հիկս Ջոան Ալեն |
Օպերատոր | Jordan Cronenweth? |
Երաժշտություն | Ջոն Բարի |
Մոնտաժ | Բարի Մալկին |
Նկարիչներ | Դին Թավուլարիս Թեադորա վան Ռունկլ |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա և Սանտա Ռոզա |
Կինոընկերություն | TriStar Pictures |
Տևողություն | 98 րոպե |
Բյուջե | 18 միլիոն $ |
Շահույթ | 41 382 841 $ (ԱՄՆ) |
Փեգի Սյուն ամուսնացել է (անգլ.՝ Peggy Sue Got Married), ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի գեղարվեստական ֆիլմը:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Փեգի Սյու Բոդելը չի ցանկանում գնալ դպրոցն ավարտելու 25- ամյակին, սակայն իր աղջկա` Բետիի ճնշմանը չդիմանալով հանձնվում և գնում է նրա հետ: Փեգի Սյուն նոր էր բաժանվել իր դպրոցական սիրուց` ամուսնուց` Չարլիից և դա ամենից շատ էր խանգարում, քանի որ նրան բոլորը հարցնելու էին Չարլիի բացակայության մասին, որովհետև նրանք ամուսնացած էին այն ժամանակվանից, երբ Փեգին հղիացավ դպրոցն ավարտելուց:
Գալով շրջանավարտների հանդիպմանը, Փեգի Սյուն ուրախ էր հին ընկերուհիներին` Մեդիին և Կեռոլին հանդիպելուց: Նրանք խորասուզվում են իրենց հին դպրոցական օրերի հիշողությունների մեջ և քննարկում են թե ինչպես են փոխվել ժամանակները և իրենց համադասարանցիները: Անսպասելի հայտնվում է Չարլին և միանգամից դառնում է անհարմար իրավիճակի պատճառը, Փեգի Սյուն նրան արհամարհում է: Լարվածությունը անհետանում է, երբ հաղորդավարը սկսում է հայտարարել «երեկոյի թագավորին և թագուհուն »: Իրենց ժամանակ Չարլին և Փեգի Սյուն էին: Հիմա, թագավոր Ռիչարդ Նորվիկը, ով անցյալում ծիծաղի առարկա էր, հիմա դարձել է համակարգչային հանճար և մուլտիմիլիոնատեր: Փեգի Սյուին հայտարարում են թագուհի, սակայն բեմ բարձրանալով նա ուշագնաց է լինում:
Արթնանալով` նա հայտնաբերում է, որ վերադարձել է 1960 թվականի գարնանը, իր դպրոցի ավարտական տարի և, որ նա ուղղակի կորցրել էր գիտակցությունը ընդհանուր արյան հանձման տեղում: Սկզբում, Փեգին համարում է, թե նա մահացել է ավարտականների հանդիպման ժամանակ, սակայն ավելի ուշ գալիս է այն եզրակացությանը, որ նա ուղղակի վերադարձել է իր երիտասարդություն: Նա ցնցվում է իր ընտանիքի անդամների հետ հանդիպումից, դեռ երիտասարդ, հիմա նա կարող է խոսել իր բարեկամների ` ավելի ուշ մահացածների հետ: Դպրոցի դասերին հաճախելով` նա հանդիպում է իր դպրոցական ընկերներին, հիմա այնքան երիտասարդ: Միևնույն ժամանակ, հասարակ հարցերին հիմա նա կարող է տալ հասուն պատասխաններ` հիմնվելով իր կյանքի փորձի վրա: Օրինակ, իր և Չարլիի ապագա հնարավոր բաժանման պատճառի` իր մայրիկի տված հարցերին, նա պատասխանում է. «Կոմունալ վճարումներ »: Որպես խորհուրդ, թե ինչպես արագ հարստանալ նա առաջարկում է գնալ Անգլիա և բացել The Beatles:
Հին և նոր աշխարհից շփոթված և հիացած դպրոցական ժամանակները նորից վերապրելու և ասելու այն, ինչ միշտ ցանկացել էր ասել (հակահարված տալ կոպիտ աղջկան կամ միանգամից հայտարարել մաթեմատիկայի ուսուցչին այն մասին, որ իրեն կյանքում երբեք պետք չի գա հանրահաշիվը): Նա օգտագործում է այդ հնարավորությունը, որ կարգավորի իր փոքր քրոջ՝ Նենսիի հետ վատ հարաբերությունները: Մի բան նրան կրկին տխրեցնում է, նա դեռ առաջվա պես հանդիպման է գնում Չարլիի հետ: Նա խզում է նրա հետ հարաբերությունները և կարճատև սիրավեպ է սկսում Մայքլ Ֆիցսիմոնսի, այն տղայի ում հետ նա միշտ ցանկացել է քնել: Շուտով Փեգի Սյուն նկատում է, որ այդ տասնութամյա Չարլին տարբերվում է այն Չարլիից, ումից նա հեռացել է 1985 թվականին, և Փեգին սկսում է նորից սիրահարվել նրան, չնայած նրանց հարաբերությունները դեռ բարդացված էր խնդիրներով: Դրա հետ մեկտեղ նա հանդիպում է երիտասարդ Ռիչարդին և նրանից խորհուրդ է հարցնում ժամանակի ճանապարհորդության հարցում: Խոսակցության ընթացքում նրան հայտնում է այն մասին, թե ինչպես կզարգանա արդյունաբերությունը ապագայում, ասում է նրան բաներ, որոնք դեռ անհայտ են 60-ականներում: Նա հավատում է ինչը տարօրինակ չէր, ինչ-որ բան ընդունում է որպես պատրաստակամություն, քանի որ դա համընկնում էր ապագայի իր պատկերացման հետ: Փեգի Սյուի պապիկը, ով իր հասակակիցների շրջապատում համաձայնվում է նրան հետ ուղարկել ինչ-որ տարօրինակ արարողության միջոցով, որի ժամանակ Փեգին անհետանում է: Այդ ժամանակ, երբ բոլորը հավատում են գաղտնի արարողությամբ իր անհետանալուն, պարզվում է, որ նրան առևանգել էր Չարլին` էլեկտրականության հանկարծակի անջատվելուց օգտվելով: Նա կրկին սիրո խոստովանություն է անում Փեգի Սյուին և նվիրում է նրան մեդալիոն, որը նա կրում է ֆիլմի սկզբում: Հասկանալով, որ ճակատագրից չի փախչի, Փեգի Սյուն համբուրում է Չարլիին, նրանք սիրով են զբաղվում, որից հետո Փեգին պետք է հղիանար և ամուսնանար նրա հետ: Հաջորդ պահին նա հետ է վերադառնում իրական ժամանակ:
Փեգի Սյուն ուշքի է գալիս հիվանդանոցում, մահճակալի մոտ նստած է Չարլին: Մտածմունքներն այն մասին, որ այդ ամենը նա երազում է տեսել ավարտվում են, երբ Չարլին բազմաթիվ շնորհավորանքներով տալիս է նրան Մայքլ Ֆիցսիմոնսոնի գիրքը, որը նվիրված է Փեգիին և նրա հետ անցակցրած գիշերվան: Չարլին խորապես զղջում է իր դավաճանությունների համար և ասում Փեգիին, որ ուզում է նրա մոտ վերադառնալ: Փեգին նոր աչքերով է նայում նրան, դրանց մեջ տարաձայնությունները հաղթահարելու հույս կար
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա - ռեժիսոր
- Պոլ Ռ. Գուրիան - պրոդյուսեր
- Օսբորն Բարի - գլխավոր պրոդյուսեր
- Ջորդան Կրոնենվեթ - օպերատոր
- Դին Թավուլարիս - բեմադրող նկարիչ
- Բարի Մալկին - մոնտաժող
- Թեադորա վան Ռունկլ - կոստյումների նկարիչ
- Ջոն Բարի - կոմպոզիտոր
- Քեթլին Թըրներ - Փեգի Սյու Բոդել
- Նիկոլաս Քեյջ - Չարլի Բոդել
- Բարրի Միլեր - Ռիչարդ Նորվիկ
- Քեթրին Հիկս - Քերոլ Հիթ
- Ջոան Ալեն - Մեդի Նագլ
- Քևին Կրտսեր Օ՛ Կոննոր - Մայքլ Ֆիցսիմոնս
- Ջիմ Քերրի - Ուոլտեր Գետց
- Լիզա Ջեյն Պերսկի - Դոլորես Դոժ
- Լյուսինդա Ջենի - Ռոզալի Տեստա
- Ուիլ Շրայներ - Արթուր Նագլ
- Հելեն Հանթ - Բեթ Բոդել
- Լեոն Էյմս - Փեգի Սյուի պապիկը
- Մորին Օ՛ Սալիվան - Փեգի Սյուի տատիկը
- Բարբարա Հարիս - Փեգի Սյուի մայրը
- Դոն Մյուրեյ - Փեգի Սյուի հայրը
- Սոֆիա Կոպպոլա - Նենսի (Փեգի Սյու քույրը)
- Գլեն Ուիտրոու - Թերի
Վարձույթի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրեմիերաների թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթվերը ներկայացված են IMDb-ի տվյալների հիման վրա[4].
ԱՄՆ - 5 հոկտեմբերի 1986 (պրեմիերային ցուցադրում Նյու Յորքում կայացած կինոփառատոնի ժամանակ)
ԱՄՆ - 7 հոկտեմբերի 1986 (պրեմիերան Նյու Յորքում)
ԱՄՆ - 10 հոկտեմբերի 1986
Արգենտինա - 13 նոյեմբերի 1986
Ֆրանսիա - 7 հունվարի 1987
Գերմանիա - 22 հունվարի 1987
Ֆինլանդիա - 30 հունվարի 1987
Շվեդիա - 30 հունվարի 1987
Նիդերլանդներ - 5 փետրվարի 1987
Իսպանիա - 6 փետրվարի 1987
Հոնկոնգ - 27 փետրվարի 1987
Ավստրալիա - 5 մարտի 1987
Հունգարիա - 18 հոկտեմբերի 1990
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակների և անվանակարգերի ցանկը ներկայացված է IMDb-ի տվյալների հիման վրա[5]:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Պարգևատրված |
---|---|---|---|
1986 | ԱՄՆ-ի ազգային կինոքննադատների խորհուրդ | Լավագույն դերասանուհի | Քեթլին Թըրներ |
1987 | «BMI Film & TV Awards» | BMI Film Music Award | Ջոն Բարի |
Ամերիկյան կինոմատոգրֆների հասարակություն | Լավագույն օպերատորական աշխատանք գեղարվեստական ֆիլմում | Ջորդան Քրոնենվեթ |
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Թեկնածու |
---|---|---|---|
1987 | Օսկար | Լավագույն կանացի դեր | Քեթլին Թըրներ |
Լավագույն օպերատորական աշխատանք | Ջորդան Քրոնենվեթ | ||
Կոստյումների լավագույն դիզայն | Թեադորա վան Ռունկլ | ||
Սատուրն | Լավագույն գիտա-ֆանտաստիկ ֆիլմ | ||
Լավագույն կինոդերասանուհի | Քեթլին Թըրներ | ||
Կոստյումների լավագույն դիզայն | Թեադորա վան Ռունկլ | ||
Ոսկե գլոբուս | Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ) | ||
Լավագույն կանացի դեր (կատակերգություն կամ մյուզիքլ) | Քեթլին Թըրներ | ||
1988 | «Sant Jordi Awards» | Լավագույն օտարերկրացի դերասանուհի | Քեթլին Տյորներ ինչպես նաև «Ջուլիա և Ջուլիա» ֆիլմում ունեցած դերի համար |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://stopklatka.pl/film/peggy-sue-wyszla-za-maz
- ↑ http://www.imdb.com/title/tt0091738/
- ↑ http://www.filmaffinity.com/es/film658931.html
- ↑ ««Пегги Сью вышла замуж»: информация о релизах» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2010-05-12
- ↑ «Информация о наградах и номинациях» (անգլերեն)։ IMDb։ Արխիվացված օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2010-05-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Пегги Сью выходит замуж»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Рецензия к фильму на сайте «ВидеоГид»
- Обзор лицензионного DVD-диска (ռուս.)
|