Դանա Էնդրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանա Էնդրյուս
անգլ.՝ Dana Andrews
Ծնվել էհունվարի 1, 1909(1909-01-01)[1][2][3][…]
ԾննդավայրCollins, Միսսիսիպի, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 17, 1992(1992-12-17)[2][3][4][…] (83 տարեկան)
Մահվան վայրԼոս Ալամիտոս, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՍեմ Հյուսթոնի պետական համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և արհմիութենական գործիչ
Ժանրերվեսթեռն

Կարվեր Դանա Էնդրյուս (անգլ.՝ Carver Dana Andrews, հունվարի 1, 1909(1909-01-01)[1][2][3][…], Collins, Միսսիսիպի, ԱՄՆ - դեկտեմբերի 17, 1992(1992-12-17)[2][3][4][…], Լոս Ալամիտոս, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Դանա Էնդրյուս, ամերիկացի դերասան։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարվեր Դանա Էնդրյուսը ծնվել է Միսիսիպի նահանգի Քոլինզ բնակավայրում[5], Ֆորեսթ Էնդրյուսի և նրա կնոջ` Էնիսի, ինը երեխաներից երրորդն է։ Շուտով ընտանիքի հետ տեղափոխվում է Տեխաս, որտեղ ծնվում են նրա կրտսեր եղբայրները և քույրերը։ Ընդհանուր առմամբ ընտանիքում ծնվում է 13 երեխա, որոնցից 12-երորդը Դանայի եղբայր Սթիվ էր, ով հետագայում նույնպես դերասան է դառնում[6]։

Դանան քոլեջ է հաճախել Հյուստոնում[7], ինչպես նաև որոշ ժամանակ աշխատել է որպես հաշվապահ։ 1931 թվականին նա տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի սկսի երգչի կարիերա։ Ապրուստի համար նա փոխել է մի քանի մասնագիտություն։ Դանայի գործատուներից մեկը հավատում է նրա ունակություւններին և վճարում է նրա` օպերային արվեստի և դերասանական վարպետության ուսուցման համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանան պայմանագիր է ստորագրել Սեմուել Գոլդվինի հետ` Լոս Անջելես տեղափոխվելուց 9 տարի հետո։ Կինոյում իր առաջին դերը խաղացել է Գերի Կուպերի հետ, 1940 թվականին, Ուիլյամ Ուայլերի «Արևմուտքի մարդը» ֆիլմում։ 1943 թվականին Դանան խաղացել է Հենրի Ֆոնդայի հետ` «Միջադեպ Օքս-Բոուում» ֆիլմում մարմնավորելով Լինչի դատաստանի զոհի դեր։

1944 թվականին Դանան նկարահանվել է «Լորա» ֆիլմում` խաղալով սպանություն հետաքննող դետեկտիվի դեր, իսկ 1946 թվականին նկարահանվել է «Մեր կյանքի լավագույն տարիները» ֆիլմում` խաղալով պատերազմից վերադարձող զինվորի դեր։ Նրա այս 2 աշխատանքները ամենահայտնին և կարևորն են նրա ամբողջ կարիերայի ընթացքում։ Նշանակալի է նաև Դանայի խաղը «Այնտեղ, որտեղ վերջանում է մայթը» ֆիլմում (1950)։

Այդ ժամանակ արդեն դերասանի հակվածությունը դեպի ալկոհոլը կործանարար ազդեցություն էր ունենում նրա կարիերայի վրա։ Նա սկսում է նկարահանվել երկրորդ կատեգորիայի ֆիլմերի 2-րդ պլանի դերերում, չնայած չի դադարեցնում աշխատանքը կինոյում մինչև 80-ական թվականներ։ 1963 թվականին Դանան ընտրվել է ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի նախագահ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին Դանա Էնդրյուսն ամուսնացել է Ժանեթ Մյուրեի հետ։ Վերջինս մահացել է 1935 թվականին, իրենց որդու` Դեյվիդի (երաժիշտ և կոմպոզիտոր, մահացել է 1964 թվականին), ծնվելուց հետո։ 1939 թվականի նոյեմբերի 17-ին Դանան ամուսնացել է դերասանուհի Մերի Թոդի հետ։ Նրանք ունեցել են 3 երեխա. Քեթրինը (1942), Սթիվենը (1944) և Սյուզանը (1948)։ 20 տարի ընտանիքն ապրել է Տոլուկա Լեյքում։ Երբ երեխաները մեծանում են, Դանան և Մերին տեղափոխվում են Ստուդիո Սիթիում գտնվող տունը, որը գնել էր նրանց ընկեր ռեժիսոր Ժակ Տուրնյորը։

Դանային հաջողվում է հաղթահարել ալկոհոլիզմը։ Իր կյանքի վերջին տարիներին նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ 1992 թվականին Դանա Էնդրյուսը մահացել է սրտի անբավարարությունից և թոքաբորբից[8]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1940-Մարդն արևմուտքից / The Westerner-Հոդ Ջոնս
  • 1941-Ծխախոտի ճանապարհ / Tobacco Road-կապիտան Տիմ Հարմոն
  • 1941-Կրակով / Ball of Fire — Ջոն Լայլակ
  • 1943-Պատահար Օքս-Բոուում / The Ox-Bow Incident-Դոնալդ Մարտին
  • 1943-Հյուսիսային աստղ / The North Star-Կոլյա Սիմոնով
  • 1944-Լորա / Laura-Մարկ Մակֆերսոն
  • 1945-Ընկած հրեշտակ/ Fallen Angel-Էրիկ Սթենտոն
  • 1946-Մեր կյանքի լավագույն տարիները / The Best Years of Our Lives-կապիտան Ֆրեդ Դերրի
  • 1947-Դեյզի Քենյոն / Daisy Kenyon-Դեն Օ'Մարա
  • 1947-Բումերանգ / Boomerang!-Հենրի Լ. Գավրի, նահանգի դատախազ
  • 1948-Երկաթե վարագույր / The Iron Curtain-Իգոր Գուզենկո
  • 1950-Այնտեղ, որտեղ վերջանում է մայթը / Where the Sidewalk Ends-սերժանտ Մարկ Դիքսոն
  • 1950-Մահվան եզր / Edge of Doom-հայր Ռոտ
  • 1954-Փղի քայլը/ Elephant Walk-Դիկ Կարվեր
  • 1956-Քանի դեռ քաղաքը քնած է / While the City Sleeps-Էդվարդ Մոբլի
  • 1956-Խելամիտ կասկածներից անդին/ Beyond a Reasonable Doubt-Թոմ Գարետ
  • 1958-Կախարդված կղզին / Enchanted Island-Էբներ «Էբ» Բեդֆորդ
  • 1965-Սիրելին / The Loved One-գեներալ Բակ Բրինկման
  • 1974-Օդանավակայան 1975 / Airport 1975-Սքոթ Ֆրիմեն
  • 1976-Վերջին մագնատը / The Last Tycoon-Ռեդ Ռիդինգվուդ
  • 1978-Լավ տղաները սև են հագնվում / Good Guys Wear Black-Էդգար Հարոլդս
  • 1984-Արքայազն Ջեքը / Prince Jack-Կարդինալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. Հ. Թահմիզյան, Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, 1984, էջ 22
  6. «Dana Andrews». Find a Grave. 2002 թ․ հունիսի 12.
  7. Coons, Robbin (1940 թ․ սեպտեմբերի 27). «Hollywood Sights And Sounds». Big Spring Daily Herald. էջ 7. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  8. Severo, Richard (1992 թ․ դեկտեմբերի 19). «Dana Andrews, Film Actor of 40's, Is Dead at 83». The New York Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանա Էնդրյուս» հոդվածին։