Բոննի Բարտլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոննի Բարտլետ
Williamdaniels bonniebartlett (cropped).jpg
Ծնվել էհունիսի 20, 1929(1929-06-20) (90 տարեկան)
ԾննդավայրWisconsin Rapids, Վիսկոնսին, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)William Daniels?

Բոննի Բարտլետ (անգլ.՝ Bonnie Bartlett, հունիսի 20, 1929(1929-06-20), Wisconsin Rapids, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոննին ծնվել է Վիսկոնսինում` ապահովագրական գործակալի ընտանիքում[1]: Իր ապագա ամուսնու` դերասան Ուիլյամ Դենյելսոմի հետ ծանոթացել է Հյուսիսարևմտյան համալսարանում սովորելու ժամանակ: Նրանց առաջնեկը ծնվել է 1961 թվականին, բայց մահացել է ծնվելուց անմիջապես հետո: Դրանից հետո զույգը որդեգրել է երկու երեխա:

Բարտլետը սովորել է դերասանական արվեստ Լի Սթրասբերգի Դերասանական ստուդիայում, որն ավարտելուց հետո՝ 1955 թվականին աշխատանքի է անցել հեռուստատեսությունում: Հաջորդ չորս տարիներին նա մարմնավորել է Վանեսա Դեյլ Ռեյվենի կերպարը «Սեր դեպի կյանքը» հեռուստասերիալում: 1960- ականներին Բարտլետը գրեթե չի նկարահանվել` զբաղվել է երեխաների դաստիարակությամբ, իսկ հեռուստաէկրան վերադարձել է 1970-ական թվականներին: Ամենամեծ հայտնիությունը նրան բերեց Էլեն Կրեյգի դերը «Սենտ-Էլսվեր» հեռուստասերիալում, որում նա նկարահանվել է 1982-ից մինչև 1988 թվականները: Այդ ֆիլմի համար նա արժանացել է երկու Էմմի մրցանակի:

Մեծ էկրանին Բարտլետը հայտնվում էր ավելի հաճախ, քան հեռուստատեսությամբ, և նրա մասնակցությամբ ֆիլմերի շարքում էին` «Վերջին մագնատը» (1976), «Ֆրանցիսկոս» (1982), «Զույգերը» (1988) և «Մահվան սպառնալիքի տակ» (1993):

1990-ականներին Բարտլետը շարունակում էր ակտիվորեն նկարահանվել հեռուստատեսությունում, որտեղ նա ունեցավ դերեր «Շտապ օգնություն», «Մեծ շինարարություն», «Տղան ճանաչում է աշխարհը», «Նորից և կրկին», «Կենտրոնական հոսպիտալ», «Կրքի անատոմիա», «Աստղային դարպասներ: ԱԳ-1» ֆիլմերում[2]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թվական Էմմի- «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում»
  • 1987 թվական Էմմի-«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]