Ավստրիայի խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրիայի խորհրդարան
Österreichisches Parlament
Austria Parlament Front-Ausschnitt.jpg
Տեսակ
Տեսակbicameral legislature?
Պատմություն
Ղեկավարում
Դաշնային խորհրդի նախագահԳրեգոր Համմերլ, Ավստրիայի ժողովրդավարական կուսակցություն
սկսած հունվարի 1, 2012
Ազգային խորհրդի նախագահԴորիս Բուրես, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
սկսած սեպտեմբերի 2, 2014
Կազմը

Ավստրիայի խորհրդարան (գերմ.՝ Österreichisches Parlament), Ավստրիայի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը, որը բաղկացած է 245 պատգամավորներից[1]: Երկպալատ խորհրդարանը բաղկացած է դաշնային և ազգային խորհուրդներից:

Ազգային խորհուրդ կամ նացիոնալռատը բաղկացած է 183 պատգամավորներից, որոնք ընտրվում են համամասնական ընտրակարգով[1]: Այլ կերպ անվանվում է «ստորին պալատ»: Դաշնային խորհրդի կամ բունդեսռատի անդամների թիվը փոփոխական է: Ներկայումս այն բաղկացած է 62 պատգամավորներից:

Յուրաքանչյուր պատգամավոր ունի վետոյի իրավունք: Ավստրիայի խորհրդարանի շենքը տեղակայված է մայրաքաղաք Վիեննայում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի խորհրդարանը հիմնադրվել է 1861 թվականին: 1934-1945 թվականներին խորհրդարան չի գործել և օրենսդիր մարմնին փոխարինել է դաշնային աշխարհաժողովը:

1918 թվականին ձևավորվել է ժամանակավոր ազգային ժողով, որը երկար կյանք չի ունեցել: 1873 թվականին ազգային ժողովի անդամների ընտրությունը դարձավ ընտրովի, սակայն ընտրելու իրավունք ունեին միայն Ավստրիայի արական սեռի ներկայացուցիչ քաղաքացիները:

1907 թվականին առաջին անգամ կանայք ևս ստացան ընտրական իրավունք: 1907 թվականին առաջին անգամ Ավստրիայում տեղի ունեցավ համատարած խորհրդարանական ընտրություններ:

1861 թվականին ձևավորվել է Ավստրո-Հունգարիայի կայսրության նոր օրենսդիր մարմինը՝ կայսերական խորհուրդը, որն այլ կերպ անվանվում է ռայխսրաթ: 1849 թվականին ռայխսրաթը ցրվել է:

1848 թվականին Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆերդինանդ I-ը թողարկել է Ավստրիայում միապալատ խորհրդարանի բացման վերաբերյալ հրամանագիր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]