Jump to content

Ջեյմի Ալեքսանդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմի Ալեքսանդր
Ջեյմի Ալեքսանդրը «Հերոսի վերադարձը» ֆիլմի պրեմիերային, Լոնդոն, հունվար 2013 թվական
Հասակը1,75 մ
Ծնվել էմարտի 12, 1984(1984-03-12)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԳրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
ԿրթությունColleyville Heritage High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրոնՔրիստոնյա
Այլ անուն(ներ)Ջեյմի Թարբուշ
ՄասնագիտությունԴերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Փիթեր Ֆաչինելլի

Ջեյմի Ալեքսանդր (անգլ.՝ Jaimie Alexander, ի ծնե՝ Ջեյմի Թարբուշ անգլ.՝ Jaimie Tarbush, մարտի 12, 1984(1984-03-12)[1], Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմի Ալեքսանդրը ծնվել է Հարավային Կարոլինայի Գրինվիլլ քաղաքում, և մեծացել Գրեյփվայնում[2], Տեխաս, մինչ Լոս Անջելես տեղափոխվելը։ Սովորել է Colleyville Heritage High School դպրոցում[2]։ Դպրոցում ապագա դերասանուհին զբաղվել է ըմբշամարտությամբ[2]։

2004 թվականին իր առաջին դերն է կատարել «Ծուղակ սկյուռի համար» կատակերգական ֆիլմում։ 2006 թվականին նկարահանվեց երկու թրիլերներում. «Ուրիշ կողմը» կինոֆիլմում և «Կանգառը» վիդեոֆիլմում, իսկ 2007 թվականին «Սրբազան վայրը» վիդեոֆիլմում, որտեղ խաղաց մի կնոջ դեր, ով ըստ ավանդության, պետք է կարևոր դեր խաղա արյունոտ պաշտամունքի երկրպագության մեջ։ 2011 թվականին խաղաց Սիֆի դերը Marvel Comics ստուդիայի «Թոր» կոմիքսի էկրանավորման մեջ։

Հեռուստատեսության մեջ Ջեյմիին կարելի է տեսնել հեռուստասերիալների միջարկներում. «Բանակցողները», «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է», «Խաղաքարեր», «C.S.I. Հանցագործության վայր Մայամի», «Ջեկիի քույրը»։ 2006-2007 թվականներին ունեցել է մշտական դեր «Հետևիր ինձ» հեռուստասերիալում, որտեղ խաղում էր Քեյթլին Պորտերին։ 2007-2009 թվականներին խաղացել է Ջեսսիին «Կայլ XY» հեռուստասերիալի երկրորդ և երրորդ եթերաշրջաններում։

2015 թվականից խաղում է Ջեյն Դոուի գլխավոր դերը «Կույր գոտի» հեռուստասերիալում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից հանդիպում էր դերասան Պիտեր Ֆաչինելիի հետ[3], ում հետ նշանված է եղել 2015 թվականի մարտից[4]։ 2016 թվականի փետրվարին զույգը բաժանվեց[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարեթիվՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴեր
2004Ծուղակ սկյուռի համարSquirrel TrapՍարա
2005Ֆիլադելֆիայում միշտ արևոտ էIt's Always Sunny in PhiladelphiaՏեմմի
2006Ուրիշ կողմըThe Other SideՀաննա Թոմթսոն
2006ԲանակցողներըStandoffԲարրիստա
2006ԿանգառըRest StopՆիկոլ Կերրոու
2007Հետևիր ինձWatch Over MeՔեթլին Պորտեր
2007-2009Կայլ XYKyle XYՋեսսի XX
2007Սրբազան վայրըHallowed GroundԼիզ Չամբերս
2009C.S.I. Հանցագործության վայր ՄայամիCSI: MiamiՋեննա Յորկ
2009ԽաղաքարերBonesՄոլլի Բրիգգս
2010Սեր և այլ դեղերLove and Other DrugsՔերոլ
2011ԹորThorՍիֆ
2011Ջեկիի քույրըNurse JackieԹյունի Թեյթոն
2011Գաղտնի ծրագրերըCovert AffairsՐեվա Քլայն
2013Հերոսի վերադարձըThe Last StandՍարա Թորրանս
2013ՍավաննաSavannahԼյուսի Ստաբբս
2013Թոր 2։ Խավարի արքայությունըThor: The Dark WorldՍիֆ
2015ԵզրինThe BrinkԳեյլ Սվիթ
2015-2017Կույր գոտիBlindspotՋեյն Դոու
2016Լոնդոնյան դաշտերLondon FieldsԽոուպ
2017Թոր։ ՌագնառոկThor: RagnarokՍիֆ
Երաժշտական տեսահոլովակներ
Տարեթիվ Անվանում Դեր Ծանոթագրություն
2008 «Save You» Տեսահոլովակ Մեթյու Պերիման Ջոնս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 3 TriviaInternet Movie Database
  3. «Peter Facinelli finds love with costar Jaimie Alexander». People. 2012–12–01.
  4. «Պիտեր Ֆաչինելին և Ջեյմի Ալեքսանդրը նշանված են». starslife.ru. 19 марта 2015.
  5. Melody Chiu (02/19/2016). «Jaimie Alexander and Peter Facinelli End Their Engagement». people.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Ալեքսանդր» հոդվածին։