Ֆրանչեսկա Ների

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկա Ների
Francesca Neri
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1964 (60 տարեկան)
ԾննդավայրԻտալիա Տրենտո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
ԱզգությունԻտալիա Իտալացի
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունCSC?
Մասնագիտությունկինոդերասանուհի և դերասանուհի
ԱմուսինԿլաուդիո Ամենդոլա (2010-այժմ)
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներ1
(ծ. 1999)
 Francesca Neri Վիքիպահեստում

Ֆրանչեսկա Ների (իտալ.` Francesca Neri, ծնվ. 1964 թ. փետրվարի 10, Տրենտո, Իտալիա), իտալացի դերասանուհի։ Երկու անգամ արժանացել է կինոլրագրողների ընկերության Իտալիայի ազգային «Արծաթե ժապավեն» ամենամյա մրցանակին՝ կանացի լավագույն դերի համար (1992 թ., 1998 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկա Ներին ծնվել է Տրենտոյում[1]։ Նրա մայրը դերասանուհի Ռոզալբա Ներին է։ Երկար ժամանակ Ֆրանչեսկան նկարահանվել է եվրոպական ֆիլմերում և արժանացել քննադատների, ինչպես նաև հանդիսատեսի բարձր գնահատականին։ Երեք անգամ ներկայացվել է «Դավիդ դի Դոնաթելլո» Իտալիայի ամենաբարձր կինոպարգևին։ Այդ տարիների նրա աշխատանքներից կարելի է առանձնացնել Բիգաս Լունայի «Լուլուի տարիքները» (1990 թ.), Մասիմո Տրոիսիի «Ինձ թվում էր, որ դա սեր է» (1991 թ.) և Պեդրո Ալմոդովարի «Կենդանի մարմին» (1997 թ.) կինոնկարները։

2000-ական թվականներին Ֆրանչեսկա Ներին նկարահանվել է նաև հոլիվուդյան ֆիլմերում։ Դրանցից են «Հաննիբալ» (2001 թ.) ֆիլմը՝ Էնթոնի Հոփքինսի հետ և «Վնասի փոխհատուցում» (2002 թ.) կինոնկարը՝ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկա Ներին ամուսնացել է դերասան Կլաուդիո Ամենդոլայի հետ։ 1999 թվականին ծնվել է նրանց որդին։

Ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1988 Կոտրատված կինը Una donna spezzata -
1989 Ուրախ Ծննդյան տոներ - Լավ տարի Buon Natale... Buon anno -
1989 Բանկոմատ Bankomatt Մարիա
1990 Լուլուի տարիքները Las edades de Lulú Լուլու
1990 Կապիտան Ամերիկա Captain America Վալենտինա դե Սանտիս
1991 Ինձ թվում էր, որ դա սեր է Pensavo fosse amore invece era un calesse Սեսիլիա
1992 Իտալական շաբաթ Sabato italiano Մարինա
1992 Անմեղի փախուստը La corsa dell'innocente Մարթա Ռիենցի
1992 Գայլի մոտ, գայլի մոտ Al lupo, al lupo Լիվիա Սագոնյա
1993 Կրակիր ¡Dispara! Աննա
1993 Դատ Sud Լյուսիա
1995 Պարզապես երկինքն ավելի երկնագույն է Il cielo è sempre più blu -
1996 Իմ սերունդը La mia generazione Ջուլիա
1997 Ուժեղ ձեռքեր Le mani forti Կլաուդիա
1997 Կենդանի մարմին Carne trémula Ելենա
1998 Ամուսնություններ Matrimoni Ջուլիա
1999 Կյանքի քաղցր աղմուկը Il dolce rumore della vita Սոֆիա
2000 Ես սիրում եմ Անդրեային Io amo Andrea Անդրեա
2001 Հաննիբալ Hannibal Ալեգրա Պացի
2001 Վնասի փոխհատուցում Collateral Damage Սելենա Պարի
2002 Գինոստրա Ginostra Ելենա Ջիլի
2003 Երջանկությունը ոչինչ չարժե La felicità non costa niente Սառա
2003 Ընդմիշտ Per sempre Սառա
2004 Սնափառության շիճուկը Il siero della vanità Սոնյա Նորտոն
2005 Քամելիազարդ տիկինը La signora delle camelie Մարգարիտա Գոթյե
2007 Ընթրիք, որպեսզի ծանոթացնեն նրանց La cena per farli conoscere Ալմա Կերո
2008 Ջովաննայի հայրը Il papà di Giovanna Դելիյա Կասալի
2010 Անսահման պատանեկություն Una sconfinata giovinezza Ֆրանչեսկա
2012 Իդեալական ընտանիք Una famiglia perfetta Ալիսիա
2014 Աղքատը, հարուստը և ծառայապետը Il ricco, il povero e il maggiordomo Ասիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկա Ների» հոդվածին։