Ճշմարտանման սուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ճշմարտանման սուտ
True Lies
True Lies poster.jpg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ
Ժանր Կատակերգություն
Թեմա ահաբեկչություն
Հիմք La Totale!
Թվական 1994
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոն
Պրոդյուսեր Ջեյմս Քեմերոն, Ստեֆանի Օստին
Սցենարի հեղինակ Ջեյմս Քեմերոն
Դերակատարներ Առնոլդ Շվարցենեգեր, Ջեյմի լի Կերտիս, Բիլլ Պեկստոն, Թոմ Առնոլդ
Օպերատոր Ռասսելլ Կարպենտեր
Երաժշտություն Բրեդ Ֆիդել
Մոնտաժ Քոնրադ Բաֆֆ IV, Ջեյմս Քեմերոն, Ռիչարդ Ա. Հարիս և Mark Goldblatt
Պատմվածքի վայր Մայամիի քաղաքային գոտի, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Մայամի և Մերիլենդ
Նկարահանման վայր Տորոնտո, Ֆլորիդա, Շվեյցարիա և Սան Դիեգո
Կինոընկերություն 20th Century Fox Film Corporation
Տևողություն 140 րոպե
Բյուջե 115մլն.$
Շահույթ 379մլն.$
IMDb ID 0111503
True Lies Վիքիպահեստում

«Ճշմարտանման սուտ» (անգլ.՝ True Lies, ԱՄՆ, 1994), Ջեյմս Քեմերոնի 6-րդ ֆիլմը։ Արժանացել է Ոսկե Գլոբուս, Օսկար և Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակներին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Տասկերը (Առնոլդ Շվարցնեգեր), ինչպես հարիր է գաղտնի գործակալին, ապրում է երկու կյանքով։ Տանը նա լուռ և օրինավոր ընտանիքի հայր է և համակարգչային ընկերության աշխատակից, որը հաճախ մեկնում է գործուղման։ Նրա կինը՝ Հելեն Տասկերը (Ջեյմի լի Կերտիս), անգամ չի էլ կասկածում, որ ամուսինը հատուկ գործակալ է, որն այդ պահին հետապնդվում է «Crimson Jihad» ահաբեկչական խմբի կողմից։

Իրադարձությունների ընթացքում Հարրին սկսում է կասկածել, որ կնոջ կյանքում կա ուրիշ տղամարդ։ Իր գաղտնի ծառայության միջոցով պարզում է, որ կնոջ երկրպագուն Սայմոն (Բիլլ Պեկստոն) անունով մեկն է։ Պարզվում է, որ երկրպագուն խաբեբա է, որն ասում է կանանց իբրև «Ջեյմս Բոնդն» է։ Վերջիվերջո Հելենը պահպանում է ամուսնական հավատարմությունը։ Բայց Հարրին իր ձայնը փոխելով հարցաքննություն է անցկացնում կիսաթափանցիկ ապակու դիմաց, և հասկանում է, որ հենց ինքն է մեղավոր նրանում, որ կինը գայթակղվել է։ Նրան ձանձրացրել էին ամուսնու հաճախակի բացակայությունը տանից և միօրինակ կյանքը։ Հարրին ներքաշում է կնոջը լրտեսական խաղերի մեջ։ Հարրին հանձնարարում է նրան աշխատել ԱՄՆ-ի կառավարությունում, փոխել լրտեսների դեմ մեղադրանքը և կապեր հաստատել միջազգային ահաբեկիչ Կառլս «Շնագայլի» հետ (իրական դեմք, որի համար Հարրին օգտվելով կնոջ անտեղյակությունից հանձնում է Սայմոնին)։ Հելենը բնականաբար համաձայնվում է։ Առաջին հանձնարարությամբ նա պետք է խաղա անբարոյականի (Միշել անվամբ) դեր հյուրանոցում, իբրև կասկածյալի զինված հանցակից, դեր, որը կատարում է հենց Հարրին։

Մինչդեռ Հարրին վաղուց գտել էր «Crimson Jihad» խմբի անդամներին։ Ահաբեկիչները առևանգում են Հարրիին և իր կնոջը հյուրանոցից և տանում են Ֆլորիդա-Քիս կղզու կայաններից մեկի ուղղությամբ։ Ահաբեկիչների հավաքատեղիում խմբի առաջնորդ Սալիմ Աբու Ազիզը (Արտ Մալիկ) օգտագործում է Հարրիին, որ տեղեկացնի Ամերիկայի բնակչությանը, որ պատրաստվում է պայթեցնել Ղազախստանում գտնվող չորս միջուկային մարտագլխիկներից մեկը, որպեսզի ցուցադրի դիտավորության լրջությունը պատերազմը Պարսից ծոցում շարունակելու դեպքում։ Ահաբեկիչներին կանգնեցնելու և Հելենի հետ փախչելու փորձի ժամանակ Հարրին վայր է ընկնում Ազիզի կրակոցից։ Կարծելով, թե Հարրին մահացել է, Ազիզը Հելենին պատանդ է վերցնում և գնում կղզուց։ Հարրին դուրս գալով ջրավազանից, որտեղ ընկել էր կրակոցից, հանդիպում է գաղտնի գործակալության գործընկերներին և փրկում է մահի մազից կախված Հելենին։ Դրանից հետո Հարրին պարզում է, որ Ազիզը փախցրել է իրենց երեխային՝ Դանային (Էլիզա Դուշկա)։ Հարրին նստում է ահաբեկչական գործողության կործանիչ Harrier AV-8 և թռչում է աղջկան ազատելու ահաբեկիչների ձեռքից։

Օպերացիան ավարտվում է հաջողությամբ, և առաջնորդը մահանում է։ Մեկ տարի հետո Հարրին և Հելենը արդեն միասին աշխատում են կառավարությունում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առնոլդ Շվարցենեգեր - Հարրի Տասկեր
  • Ջեյմի Լի Կերտիս- Հելեն Տասկեր
  • Թոմ Առնոլդ- Ալբերտ Գիբսոն
  • Բիլլ Պեկստոն-Սայմոն
  • Թիա Կարրերե-Ջունո Սկիններ
  • Արտ Մալիկ-Սալիմ Աբու Ազիզ
  • Էլիզա Դուշկու-Դանա Տասկեր
  • Հրանտ Հեսլով-Ֆազիլ
  • Չարլտոն Հեստոն-Սպենսեր Տրիբլի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]