Շվեյցարական բանակային դանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարական բանակային դանակ

Շվեյցարական բանակային դանակ, բազմաֆունկցիոնալ ծալովի դանակ, որն իր մեջ բացի դանակից, ունի նաև լրացուցիչ մի քանի գործիք՝ խցանահան, տափակ կամ ձևավոր պտուտակահան, մկրատ, բիզ, փոքր սղոց, ունիվերսալ կարթ, օղակաձև նրբունելի, ատամնափորիչ, տափակաբերան աքցան և այլն։

Ոչ աշխատանքային վիճակում գործիքները գտնվում են դանակի կոթի ներսում և աշխատանքային վիճակի է բերվում ներքին ծղխնու շուրջը պտույտի միջոցով։ Կոթն, որպես կանոն, իրականացվում է կարմիր գույնի պլաստմասի թերթերից։ Դանակի մոդելը, որը շվեյցարական բանակ էր մատակարարվում մինչև 2009 թվականը, ունի ալյումինից ձուլված կոթ, որի վրա պատկերված է Շվեյցարիայի զինանշանը խորհրդանշող խաչը և վահանը։ Չնայած նրան, որ դանակը բանակային է անվանվում, այն երբեք շվեյցարական բանակում չի օգտագործվել որպես զենք, այլ ավելի հաճախ որպես օժանդակ գործիք։

2008 թվականին «Victorinox» ընկերության կողմից արտադրվել է դանակի նոր ժամանակակից մոդելներ[1]։

Հարմարանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խցանահան
  • Բացիչ ապակե շշերի համար
  • Պահածոների բացիչ
  • Մեծ տափակ և/ կամ ձևավոր պտուտակահան
  • Մկրատ
  • Մեծ բիզ
  • Սղոց փայտի համար
  • Ունիվերսալ կարթ
  • Օղակ բանալիների համար
  • Նրբունելի
  • Ատամնափորիչ
  • Ժամացույցի համար նախատեսված փոքր պտուտակահան
  • Խարտոց
  • Տափակաբերան աքցան

Ժամանակակից դանակի մեջ կարող են ներկառուցված լինել նաև.

  • USB ինտերֆեյսով հիշողության քարտ
  • Էլեկտրոնային հեղուկ բյուրեղային ժամացույց
  • Էլեկտրոնային բարձրաչափ
  • Լուսադիոդ (LED)
  • Լազերային ցուցափայտ
  • Թվային MP3-նվագարկիչ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին վիրաբուժական սարքավորումների արտադրությամբ զբաղվող Կառլ Էլզեները հայտնաբերեց, որ գրպանի դանակները, որոնք մատակարարվում են շվեյցարական բանակ, արտադրվում են Գերմանիայում։ Նա որոշեց փոփոխություն մտցնել և բանակը ապահովել շվեյցարական արտադրության դանակներով։ Այդ նպատակով նա հիմնել է Շվեյցարական Դանակագործների Ասոցիացիան։

Էլզեները սկսեց աշխատանքներ տանել ժամանակից Շվեյցարական Բանակային Դանակի նախորդի ուղղությամբ, որը նա անվանել է «Զինվորական Դանակ»։ Հիմնական միտքն էր հանդիսանում գրպանի դանակը համատեղել պտուտակահանի հետ, որը անհրաժեշտ էր դարձել շվեյցարական զինվորին այն ժամանակ, երբ շվեյցարական բանակում սկսեցին օգտագործել նոր Schmidt-Rubin M1889 հրացանը, որը քանդելու համար անհրաժեշտ էր պտուտակահան։ Առաջին նմանատիպ դանակը ուներ փայտե կոթ և իր մեջ պարունակում էր շեղբ, պտուտակահան, պահածոների բացիչ և բիզ։ Այդ դանակը գնվել էր շվեյցարական բանակի կողմից, սակայն Էլզեները շարունակում էր կատարելագործել այն և 1896 թվականին, 5 տարվա լարված աշխատանքից հետո ստեղծեց դանակ, որը բոլոր կողմերից ուներ շեղբ։ Հատուկ զսպանակե մեխանիզմը պահում էր դրանք, ընդ որում միևնույն զսպանակը պահում էր երկու շեղբերը, ինչը նորամուծություն էր համարվում այդ ժամանակ։ Նմանատիպ սարքավորումը թույլ տվեց կրկնապատկել գործիքների քանակը։ Էլզեները, բացի երկրորդ շեղբից, ավելացրեց նաև խցանահանը։

1897 թվականի հունիսի 12-ին Կառլ Էլզեները շվեյցարական բանակային դանակի համար ստանում է արտոնագիր։

Victorinox և Wenger[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլզեները՝ ի դեմս նրա սեփական Victorinox ընկերությանը, շուկայում համարվում էր գլխավոր դերակատարը մինչև 1893 թվականը, երբ դանակային ապրանքների արտադրությամբ զբաղվող «Paul Boechat & Cie» երկրորդ շվեյցարական ընկերությունը, որի շտաբ-կայանը գտնվում էր ֆրանսալեզու Յուրա կանտոնի Դելեմոն քաղաքում, սկսեց վաճառել նմանատիպ արտադրանք։

Այդ ընկերությունը ավելի ուշ գնվել է Թեոդոր Վենգերի կողմից, որը դարձել էր նրա գլխավոր ղեկավարը, և ավելի ուշ անվանափոխվել է Wenger Company: 1908 թվականին Շվեյցարիայի կառավարությունը՝ ցանկանալով կանխել տարածաշրջանային հովանավորչության առաջացումը, ինչպես նաև հույս դնելով ոչ մեծ մրցակցության վրա, որը հավանաբար տանում էր դեպի գնման գների իջեցում, պայմանագիրը հավասար բաժանել է Victorinox և Wenger ընկերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ստացել է պատվերների կեսը։

Փոխադարձ համաձայնությամբ, Wenger-ը գովազդվում էր որպես Իսկական շվեյցարական բանակային դանակ, իսկ Victorinox ընկերությունը օգտագործում էր Օրիգինալ շվեյցարական բանակային դանակ կարգախոսը։

2005 թվականի ապրիլի 26-ին Victorinox ընկերությունը գնել է Wenger ընկերությանը և կրկին դարձել է շվեյցարական բանակի դանակների հիմնական մատակարարը։ Այնուամենայնիվ, Victorinox հայտնել է սպառողներին, որ խոսք է տալիս պահպանել երկու ապրանքանիշերը[2]։

2014 թվականի օգոստոսի 15-ին Wenger դանակների արտադրությունը դադարեցվել է։

Արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարական բանակային դանակների երկու արտադրողներ՝ «Victorinox» և «Wenger» ընկերությունները տարեկան մոտ 50.000 այս տեսակի դանակներ են մատակարարում շվեյցարական բանակին։

Արտադրության մնացորդը արտահանվում է, հիմնականում ԱՄՆ։ Առևտրային շվեյցարական Victorinox և Wenger դանակները կարելի է ճանաչել շնորհիվ իրենց պատկերանիշի։ Victorinox-ի խաչը շրջապատված է վահանով երկկողմանի սիմետրիայով, մինչդեռ Wenger-ի խաչը շրջապատված է քիչ կլորացված քառակուսիով, չորսկողմանի սիմետրիայով։

Որոշ Արաբական երկրներ Victorinox դանակները մատակարարվում են առանց խաչի։ Վահանի ներսում այդպիսի պատկերանիշի վրա պատկերված է երկրագունդ և V տառը ետևի կողմում։

Բազմաթիվ երկրներում արտադրվում են դանակներ նմանատիպ գործառնություններով և նմանատիպ արտաքին տեսքով, տարբեր որակական հատկանիշներով, որոնք վաճառվում են տարբեր գներով։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Soldatenmesser 08» (անգլերեն). Victorinox. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  2. Производитель швейцарских ножей Victorinox запретил купленному им ранее конкуренту Wenger изготовлять их

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարական բանակային դանակ» հոդվածին։