Սառցակալում է նոյեմբերին, սառցազերծվում՝ ապրիլին։ Վտակներն են՝ Ուչա, Կիրժաչ, Սուդոգդա։ Օգտագործվում է ջրամատակարարման համար։ Վերին հոսանքը կարգավորվում է Կլյազմայի, Ակուլովսկի, Պեստովսկի ջրամբարներով։ Վերին հոսանքում սնում է Մոսկվայի անվան ջրանցքը։ Նավարկելի է գետաբերանից 120 կմ և Կլյազմայի ջրամբարի շրջանում։
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 262
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 483)։