Մանկաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մանկաբանություն, բառացի՝ գիտություն երեխաների մասին, փաստորեն՝ երեխաների զարգացման հոգեբանական, անատոմա-ֆիզիոլոգիական, կենսաբանական, սոցիոլոգիական կոնցեպցիաների ամբողջական տեսություն չներկայացնող ընդհանրություն։ Մանկաբանության առաջացումը կապված էր հոգեբանության և մանկավարժության մեջ Էվոլյուցիոն գաղափարների ներթափանցման և հոգեբանության կիրառական ճյուղերի ու Փորձարարական մանկավարժության զարգացման հետ։ Մանկաբանության բնույթի առաջին աշխատանքները վերաբերում են 20-րդ դարի սկզբին (արտասահմանյան երկրներում'Գ. Հոլ, Զ. Բոլդուին, Ռուսաստանում՝ Վ. Մ. Բեխաերե, Գ. Ի Ռոսոլիմո, Ա. Պ. Նեչաև և ուրիշներ)։ Մինչհեղափոխական Ռուսաստանում Մանկաբանությունը ներկայացվել է մանկավարժական հոգեբանության (1906 և 1909) և փորձարարական մանկավարժության (1910, 1913, 1916) համագումարներում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո ընդլայնվեց մանկաբանական հիմնարկների ցանցը, հրատարակվեց ծավալուն գրականություն, տեղի ունեցան մանկաբանների կոնֆերանս (1927)և համագումար (1928), սկսվեց հրատարակվել «Պեդոլոգիա» («Педология», 1928-1932) հանդեսը։ 1920-ական թվականների վերջին Մանկաբանությունը հավակնում էր ստանձնել «Երեխաների մասին մարքսիստական գիտության» դերը, գիտականորեն չհիմնավորված տեսաերով, մանկավարժությունը նսեմացնող և հակահոգեբանական ուղղվածությամբ մեծապես վնասում էր խորհրդային դպրոցին։ Մանկաաբանության իդեալիստական, մեխանիստական տեսակետները խստորեն քննադատվեցին։ ՀամԿ (բ)Կ ԿԿ 1936 թվականի հուլիսի 4-ի «Լուսժողկոմատների համակարգում մանկաբանական խեղաթյուրումների մասին» որոշումից հետո մանկաբանական հիմնարկներն ու հրատարակությունները վերացվեցին, միջոցառումներ իրականացվեցին մանկավարժության ու հոգեբանության հետագա զարգացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 224 CC-BY-SA-icon-80x15.png