Տիեզերական հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տիեզերական հոգեբանություն, հոգեբանության նոր ճյուղ, որն ուսումնասիրում է տիեզերական թռիչքների պայմանների ու գործոնների ներգործությունը տիեզերագնացի վրա՝ հոգեբանական առումով։ Սերտ կապերի մեջ է ինժեներական հոգեբանության հետ, փորձարարական-հոգեբանական հետազոտությունները կապված են տիեզերագնացների ընտրության, թռիչքի նախապատրաստման և նրանց գործունեության արդյունավետության բարձրացման հետ։ Տիեզերական թռիչքներին բնորոշ առանձնահատուկ պայմանները (անկշռություն, ժամանակի խիստ սահմանափակում, հատկապես մշակված աշխատանքային կարգ, ավտոմատ սարքերի օգտագործում, սահմանափակ տարածություն, սննդի յուրատեսակ ձև և այլն) իրենց ազդեցությունն են ունենում մարդու մտածողության, ապրումների, շարժումների ու գործողությունների վրա։ Տիեզերական հոգեբանության խնդիրն է բազմակողմանիորեն ուսումնասիրել այդ ազդեցությունների արդյունքները, ինչպես նաև մարզասարքային պատրաստության տվյալները և մշակել գիտականորեն հիմնավորված մեթոդիկա՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային թռիչքների նախապատրաստվելու համար։ Տիեզերական հոգեբանության մեջ կարևոր նշանակություն է ստանում տիեզերագնացների վարքի, խմբային թռիչքների ժամանակ՝ նրանց փոխադարձ հարաբերությունների ու աշխատանքային համագործակցության, խմբային տրամադրության և այլ հարցերի ուսումնասիրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 711 CC-BY-SA-icon-80x15.png