Նյարդահոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյարդահոգեբանություն, ուսումնասիրում է ուղեղի կառուցվածքն ու գործառույթները հոգեբանական պրոցեսների եւ վարքի հետ կապի ենթատեքստում։ Այն հոգեբանության փորձարարական ճյուղ է, որը նպատակ ունի բացահայտել, թե ինչպես են վարքն ու մտածողությունը ազդված ուղեղի գործառությունների հետ եւ առաջարկում է այս միջոցով կատարել նյարդաբանական խանգարումների ախտորոշում եւ բուժում։ Մինչ դասական նյարդաբանությունը կենտրոնանում է նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի վրա, իսկ դասական հոգեբանությունը հեռացած է դրանից, նյարդահոգեբանությունը ձգտում է հայտնաբերել, թե ինչպես է ուղեղը կապված մտածողության հետ։ Այն, այսպիսով, կիսում է բազմաթիվ հասկացություններ եւ մեթոդներ վարքային նյարդաբանության եւ նյարդահոգեբուժության հետ։ Նյարդահոգեբանություն եզրույթը նաեւ օգտագործվել է խեղվածքների ուսումնասիրությունների ենթատեքստում։ Նյարդահոգեբանությունը գիտական է իր մոտեցումներում, կիրառում է նյարդակենսաբանությունը եւ կիսում է կոգնիտիվ հոգեբանության եւ կոգնիտիվ գիտության տեղեկատվական գործառության տեսակետը մտածողության մասին։[1] Գործնականում, նյարդահոգեբանները հակված են աշխատելու հետազոտական կենտրոններում (համալսարաններ, աշխատանոցներ կամ հետազոտական ինստիտուտներ), բժշկական կենտրոններում, որոնք ներգրավված են նյարդահոգեբանական խնդիրներ ունեցող հիվանդների հետ աշխատանքներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Posner, M. I.; Digirolamo, G. J. (2000). "Cognitive neuroscience: Origins and promise". Psychological Bulletin 126 (6): 873–889. doi:10.1037/0033-2909.126.6.873. PMID 11107880. edit