Ալբերտ Բանդուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Ալբերտ Բանդուրա
անգլ.՝ Albert Bandura
Albert Bandura Psychologist.jpg
Ծնվել է դեկտեմբերի 4, 1925(1925-12-04)[1][2] (93 տարեկան)
Մունդարե, Ալբերտա, Կանադա
Քաղաքացիություն Flag of Canada.svg Կանադա
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն հոգեբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Ստենֆորդի համալսարան
Գործունեության ոլորտ հոգեբանություն
Անդամակցություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա
Ալմա մատեր Բրիտանական Կոլումբիայի համալսարան և Այովայի համալսարան
Գիտական աստիճան փիլիսոփայության դոկտոր (1952)
Տիրապետում է լեզուներին անգլերեն[3]
Պարգևներ Գուգենհայմի կրթաթոշակ Գրավմաերի անվան մրցանակ Ազգային գիտական մեդալ Թորնդայկի մրցանակ Կանադայի միաբանության սպա William James Fellow Award James McKeen Cattell Fellow Award APA Award for Lifetime Contributions to Psychology APA Award for Distinguished Scientific Contributions to Psychology Q58041808? և Honorary doctor of the Free University of Berlin

Ալբերտ Բանդուրա (անգլ.՝ Albert Bandura, դեկտեմբերի 4, 1925(1925-12-04)[1][2], Մունդարե, Ալբերտա, Կանադա), կանադացի և ամերիկացի հոգեբան, հայտնի է իր սոցիալական ուսուցման (կամ սոցիալական կոգնիտիվիզմ) տեսության աշխատանքներով, ինչպես նաև Բոբո տիկնիկի[4] հետ կատարած փորձարկմամբ։

Այդ փորձարկmան էությունն այն է, որ երեխաները պատճենում էին հեռուստացույցի էկրանին տեսած ագրեսիվ արարքները՝ հետևելով ոչ թե հրահանգներին, այլ կրկնօրինակելով այդ գործողությունները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբետ Բանդուրան ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 4-ին Մունդարեում, Կանադայի հյուսիսում գտնվող փոքրիկ գյուղակում ուկրաինացի և լեհ էմիգրանտների ընտանիքում[5])։ Նա միակ որդին էր մեծ ընտանիքում, նա ուներ 5 իրենից մեծ քույրեր։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատել է Ուայթհորսում Յուկոնում, որտեղ վերականգնում էր Ալյասկա նահանգի մայրուղիներից մեկը. այստեղ նա կարողացավ դիտարկել անհատների դելինկվենտիվ վարքը։

Այդ աշխատանքներն ավարտելուց հետո ընդունվել է Բրիտանական Կոլումբիայի համալսարան, որն ավատել է հոգեբանության բնագավառում բակալավրի աստիճանով։ 1949 թվականին Բանդուրան տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է կրթությունը Այովայի համալսարանում՝ ավարտելով այն 1951 թվականին՝ հոգեբանության բնագավառում մագիստրոսի կոչում ստանալով։ 1952 թվականին ստացել է հոգեբանության փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]