Խնդիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խնդիրներից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խնդիր (այլ կիրառումներ)

Խնդիր (հին հուն․՝ πρόβλημα - խնդիր, հարց, դժվարություն), լուծում պահանջող տեսական կամ գործնական հարց, գիտության մեջ՝ հետազոտական խնդիր, որը ձևակերպված է գիտության տվյալ բնագավառի տերմիններով։

Խնդրի հստակ ձևակերպումը պայմանավորում է խնդրի լուծման համար համապատասխան հիպոթեզների առաջադրումը, հետազոտության ուղու և միջոցների ծրագրավորումը։ Խնդիրնն ուսումնասիրվում է գիտության մեթոդաբանության մեջ։

Հոգեբանության մեջ մտածողական պրոցեսի ելակետ համարվում էպրոբլեմային իրադրությունը՝ այն անորոշ իրավիճակը, որն առաջ է բերում գործնական կամ տեսական դժվարություն և մարդուն կանգնեցնում է որոշակի խնդիր հասկանալու և լուծելու անհրաժեշտության առջև։ Որոշ հոգեբաններ և փիլիսոփաներ (Ռ․ Ավենարիուս, Ու․ Ջեմս, Ջ․ Դյուի, Հ, Բերգսոն, Պ․ Րրիջմեն, Կ․ Պոպպեր և այլն) պրոբլեմային իրադրությունը մեկնաբանելով կենսաբանության հարմարվողականության նմանողությամբ՝ հակված են ամբողջ ճանաչողությունը հանգեցնելու այդ ելակետին։

Մինչդեռ բանականությունը, մտածողությունը և ճանաչողությունը, իսկապես ծագելով այդ հիմքի վրա, ձեռք են բերել հարաբերական ինքնուրույնություն և նոր որակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 432 CC-BY-SA-icon-80x15.png