Մարդու հոգեկան գործունեություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոգեկան գործունեությունը մարդու կենսագործունեության անքակտելի բաղադրամասն է։ Ի. Պ. Պավլովը նույնացրել է բարձրագույն նյարդային գործունեությունը, հոգեկան գործունեությունը և վարքը։ Հոգեկան գործունեության հիմքը կազմում են գիտակցությունը, մտածողությունը, մարդու բնական գործունեությունը, որոնք ներկայացնում են հարմարողական վարքի բարձրագույն ձևը։ Հոգեկան գործունեությունը ԲՆԳ-ն որակապես նոր, ավելի բարձր մակարդակ է, քան պայմանառեֆլեքսային վարքը, և հատուկ է մարդուն։ Բարձրակարգ կենդանիների մոտ այս մակարդակը ներկայացված է միայն սաղմնային վիճակում։ Հոգեկան գործունեության նյութական հիմքը ֆիզիոլոգիական այս գործընթացներն են, որոնք պայմանավորում են բարձրագույն նյարդային գործունեությունը։ Հոգեկան գործընթացների հիմնական նշանակությունը մարդու և կենդանիների հարմարումն է արտաքին միջավայրին։

Հոգեկան գործունեության ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]