Չայլդֆրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամավոր անզավակություն (անգլ.՝ voluntarily childless) կամ չայլդֆրիանգլ. թարգմանաբար՝ «երեխաներից ազատ»), ենթամշակույթ և գաղափարախոսություն, որը բնութագրվում է երեխաներ չունենալու գիտակից ցանկությամբ։

Խոսքն այն մարդկանց մասին չէ, որոնք ավելի ուշ ժամկետի վրա են հետաձգում երեխաների ծնունդը կամ այս հարցում ամուր դիրքորոշում չունեն։ Անպտուղները կարող են լինել կամ չլինել չայլդֆրի, քանի որ, մի կողմից, հիվանդությունների և վնասվածքների հետևանքով բնածին կամ ձեռքբերված անպտղությունը գիտակցված ընտրություն չէ, իսկ չայլդֆրին կարող է ինքնակամ գնալ ամլացման։ Մյուս կողմից էլ հնարավոր է ինչպես սեփական, այդպես էլ որդեգրած երեխաների առկայությունը։ Թեև երեխայի առկայությունը հակասում է տերմինի ֆորմալ սահմանմանը, այն չի խանգարում որոշ մարդկանց իրենց չայլդֆրի համարել[1]։

Չայլդֆրի հասկացությունը չպետք է շփոթել նաև «չայլդհեյթ» (անգլ.՝ childhate՝ «ատելություն երեխաների հանդեպ») հասկացության հետ։ Չայլդֆրին, ի տարբերություն չայլդհեյթի, երեխաների հանդեպ ատելություն կամ բացասական այլ զգացմունքներ չի տածում, նրան կարող է չբավարարել միայն անհանգստությունը, որն ուղեկցում է երեխաների ներկայությունը, նրանց վարքագիծը կամ երեխաների ներկայության հետ կապված այլ սահմանափակումները։

Ստուգաբանություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Childfree» տերմինը ծագել է ԱՄՆ-ում[2]՝ ի հակակշիռ «childless» ( անգլ. թարգմանաբար՝ «անզավակ») հասկացությանը[3]։ Էմանսիպացիայի ալիքի վրա մարդու իրավունքների պաշտպանները հորինել են «childfree» ( անգլ. թարգմանաբար՝ «երեխաներից ազատ») տերմինը, պնդելով, որ երեխաների բացակայությունը զարգացած հասարակության արտոնությունն է[4][5]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտակից անզավակությունը ծանրակշիռ հիմքեր է ենթադրում նման որոշման համար[6]։ Հետազոտողներն առանձնացնում են չայլդֆրիի հետևյալ տեսակները[7]

  • «Ռեջեքթորներն» անբարյացակամ վերաբերմունք ունեն ինչպես երեխաների, այնպես էլ այն ամենի նկատմամբ, ինչը կապված է ծնունդների և կրծքով կերակրելու գործընթացի հետ։
  • «Աֆեքսյոնադոների» համար երեխաներն ավելորդ բեռ և խոչընդոտ են ներկայացնում։ Աֆեքսյոնադոների համար կարևորն այն չէ, որ նրանք երեխաներին չեն սիրում, այլ այն է, որ նրանց համար շատ լավ է ապրել առանց երեխաների։

Հետևյալ երկու տեսակի մարդիկ երբեմն նույնպես համարվում են չայլդֆրի[7]

  • «Ալիքաձև հրաժարվողներն» ամբողջ ժամանակ փոխում են որոշումն այն բանի մասին, թե արդյոք երեխաներ են ցանկանում, թե՝ ոչ, իսկ ժամանակակից հակաբեղմնավորման պայմաններում նրանք այդպես էլ երբեք երեխա չեն ունենում։
  • «Մշտական հետաձգողները» ամբողջ ժամանակ հետաձգում են երեխաների ծնունդը՝ ձգտելով առաջին հերթին կարիերայով զբաղվել և կարգավորել կյանքը, և մշտական «հետո»-ն վերաճում է «երբեք»-ի։

Ֆ. Ն. Իլյասովը բացատրում է չայլդֆրի ֆենոմենը սեռական և վերարտադրողական վարքի ճնշման հիպոթեզով, որը հանգեցնում է վերարտադրողական իմպոտենցիայի մրցակցության սթրեսին սուբյեկտի ցածր կայունության պատճառով։ Այն խախտում է վերարտադրողական նպատակադրման մեխանիզմները, ինչպես նաև սեռական սոցիալականացման խանգարումները։ "Վերարտադրողական թուլություն է, դա ցանկության բացակայությունը կամ անկարողությունը երեխա ունենալ, արդյունքում չկարողանալով իրականացնել այս կամ այն տեսակի վերարտադրողական գործողությունների համար":

Կամավոր անզավակություն ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց ավագ դպրոցի դիպլոմի
  
16 %
Ավագ դպրոցի դիպլոմով
  
18 %
Ինչ-որ քոլեջի կրթությամբ
  
20 %
Բակալավրի կամ ավելի բարձր աստիճանով
  
25 %
40-44 տարեկան ամերիկացի կանանց շրջանում անզավակության կրթական տարբերությունները, 2004

Ամերիկայում չայլդֆրին կայացած ֆենոմեն է[8][9]։ Գիտակցաբար անզավակները, որպես սոցիալ-ժողովրդագրական կատեգորիա, գոյություն են ունեցել չայլդֆրիի տարածումից շատ առաջ։ Միայն վերջերս են նրանք սկսել զարգացնել սոցիալական ցանցերը, որպեսզի դիմակայեն հասարակության ճնշմանը, որը պատրաստ չէ հասկանալ և ընդունել նրանց ապրելակերպը։ ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ, արդեն գոյություն ունեն ավելի քան 40 կազմակերպություններ, որոնք միավորում են չայլդֆրիներին և դրանցից յուրաքանչյուրը հազարավոր մասնակիցներ ունի։ Առողջապահության վիճակագրության ամերիկյան ազգային կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ ամեն տարի ավելանում է այն կանանց տոկոսը, որոնք գիտակցաբար չեն ցանկանում երեխաներ ունենալ, և այսօրվա դրությամբ այն կարող է մինչև 25% կազմել։ Բարձրագույն կրթությամբ սպիտակամորթ կանանց շրջանում չայլդֆրիների տոկոսը շատ ավելի բարձր է, քան մյուսների շրջանում[4]։

Վիճակագրություն և հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները ոտնձգություն են կատարում ծնողների ազատության նկատմամբ
  
54 %
Երեխաների դաստիարակությունը շատ ժամանակ և ջանք է խլում
  
35 %
Զուգծընկերը չի ցանկացել երեխաներ ունենալ
  
28 %
Դժվար է համատեղել աշխատանքը և երեխաներին
  
26 %
Հրատապ անհրաժեշտության բացակայություն
  
23 %
Առողջությունը թույլ չի տալիս երեխաներ ունենալ
  
18 %
Երեխաների դաստիրակաությունը շատ թանկ է
  
7 %
Երեխային դժվար է խնամել
  
5 %
Պատճառներ, համաձայն որոնց հոլանդացի կանայք նախընտրել են երեխաներ չունենալ, 2004[10]
  • Առողջապահության ազգային վիճակագրական կենտրոնը պնդում է, որ որդեծնական տարիքի ամերիկացի կանանց մասնաբաժինը, որոնք իրենց սահմանում են որպես «կամավոր անզավակ», արագորեն աճում է․ 1982 թվականին այն կազմել է 2,4%, 1990 թվականին՝ 4,3%, իսկ 1995 թվականին՝ 6,6%[11]։
  • Ընդհանուր առմամբ դիտարկումները ցույց են տվել, որ չայլդֆրի զույգերն ավելի կրթված են, ավելի պահանջված են որպես մասնագետներ և ղեկավարներ, ունեն ավելի բարձր եկամուտ (երկու ամուսինները), հակված են ապրել քաղաքներում, ավելի քիչ կրոնական են և ավելի քիչ հակված են ավանդական գենդերային դերերի և սովորույթների պահպանմանը[12]։
  • Շատ հետազոտողներ նշել են, որ չայլդֆրիները պակաս «սոցիալապես հարմարավետ» են, և նրանց ավելի շատ բնորոշ է էգոիզմը և անհատականությունը։
  • Վիճակագրական հետազոտության ընթացքում պարզվել են չայլդֆրի լինելու ամենատարածված պատճառները. հանուն երեխայի անձնական տարածությանը զոհաբերելու դժկամությունը, երեխաներ ունենալու համոզիչ պատճառի բացակայությունը, ժամանակ կորցնելու դժկամությունը, երեխաների հանդեպ ակտիվ զզվանքը, գոհունակությունը ընտանի կենդանիներով և հարազատների կամ ընկերների երեխաների նկատմամբ հսկողությունը[13]։
  • Չայլդֆրիի քննարկումներում երբեմն հիշատակվում են 1960-70 թվականներին էթոլոգ Ջոն Քելհունի կողմից կրծողների նկատմամբ իրականացված փորձարկումները, որոնցում կայուն կերպով դադարեցվել է ծնունդը և գաղութն ամբողջությամբ բնաջնջվել է (առավել տարածված է «Տիեզերք 25» գիտափորձը)։ Քանի որ Քելհունը լայնորեն օգտագործել է մարդակերպական տերմինաբանությունը, նրա գաղափարները արագորեն հանրային հետաքրքրություն և մշակութային ազդեցություն են ձեռք բերել, սակայն փորձարկումները ենթարկվել են զգալի գիտական քննադատության[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հականիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "[1] Archived 2009-04-15 at the Wayback Machine.
  2. . The term does not appear, for example, in the 1971 edition of the Oxford English DictionaryOxford English Dictionary։ Oxford University Press։ 1971։ էջ 343։ LCCN 76-188038 
  3. The obsolete term "childerless", meaning "without children" is given, for example in Oxford English Dictionary։ Oxford University Press։ 1971։ էջ 343։ LCCN 76-188038 
  4. 4,0 4,1 Антонова Ю. А. Коммуникативные стратегии в текстах, репрезентирующих идеологию childfree: на грани экстремизма // Политическая лингвистика, № 2 / 2013
  5. Сериков А. Пятиминутка ненависти к «рожающему быдлу» Archived 2012-11-15 at the Wayback Machine. // За Русское Дело, № 5 (157), 2010 г.
  6. Ильясов Ф. Н. Потребность в детях и репродуктивное поведение Archived 2019-12-28 at the Wayback Machine. // Мониторинг общественного мнения. 2013. № 1. С. 168—177.
  7. 7,0 7,1 Ольга Исупова. Феномен чайлдфри в обществе
  8. Cohen Patricia (հունիսի 12, 2010)։ «Long Road to Adulthood Is Growing Even Longer»։ The New York Times 
  9. «Childless By Choice – childless couples an emerging demographic – Statistical Data Included»։ American Demographics։ 2001-11-01։ Արխիվացված է օրիգինալից 2005-07-02-ին։ Վերցված է 2006-12-12 
  10. Arie de Graaf (24 May 2004)։ «Childlessness and education level» (հոլանդերեն)։ Statistics Netherlands։ Վերցված է 31 May 2020 
  11. Sandler Lauren (օգոստոսի 12, 2013)։ «Having It All Without Having Children»։ TIME։ Արխիվացված օրիգինալից 2013-08-04-ին։ Վերցված է 2020-06-12 
  12. Abma Joyce C., Martinez Gladys M. (November 2006)։ «Childlessness among Older Women in the United States: Trends and Profiles»։ Journal of Marriage and Family (National Council on Family Relations) 68 (4): 1045–1056։ JSTOR 4122892։ doi:10.1111/j.1741-3737.2006.00312.x 
  13. «Files for Childfree Thesis»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-31-ին։ Վերցված է 2010-02-14 
  14. Эксперимент «Вселенная-25»: как рай стал адом

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]