Ժողովուրդների մեծ գաղթ
Բարբարոս ժողովուրդների թիրախ Հռոմը | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջնադարի սկիզբ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հռոմեական Կայսրություն | Բարբարոս ցեղեր |
Ժողովուրդների Մեծ գաղթ (լատին․՝ magna migrantium, հուն․՝ η μεγάλη μετανάστευση των λαών'), 4-րդ դարի կեսերից մինչև 7-րդ դարն ընկած ժամանակաշրջանը (ընդմիջումներով) կոչվում է Մեծ գաղթի կամ Ժողովուրդների Մեծ գաղթի շրջան անվանումով[1]։ Հիմնարար նախադրյալ էր համարվում այն հանգամանքը, որ գաղթող բնակիչները թողնելով իրենց բնակավայրը ջերմաստիճանի պատճառով գաղթում էին այլ ավելի բարենպաստ տարածք։ Գաղթող ժողովուրդների թիրախը համարվում էր Հռոմեական Կայսրությունը[2][3]։ Հռոմեական Կայսրության սահմանամերձ շրջաններում ապրող քոչվոր ժողովուրդների հիմնած իշխանությունների տնտեսությունը հիմնված էր էքստենսիվ եղանակի վրա։ Ուստի կարիքները հոգալու համար տվյալ ժողովուրդների մոտ պահանջներ էին ծնվում։ Այս երևույթը բացասական ազդեցություն ունեցավ ինչպես եվրասիական քոչվորների, այնպես էլ եվրոպական մյուս ժողովուրդների վրա։ IV-V դդ. տեղաշարժվեցին գերմանները և թյուրալեզու քոչվորները։ Մի փոքր ուշ նաև սլավոնները և ուգրոֆինները։
Գաղթի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոների տեղաշարժը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան հոները։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեական Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։
Գերմանների տեղաշարժը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք մ.թ.ա. II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպր-Դանուբ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։
Հռոմեական Կայսրության ճգնաժամը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական Կայսրության բաժանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայսրության արևելյան և արևմտյան մասերի մեջ առկա էին զարգացման տարբերություններ։ Բարբարոս ցեղերը արդեն լուրջ վտանգ էին սպառնում կայսրության գոյության հարցում։ 395 թ. Թեոդոսիոս կայրը երկիրը բաժանեց իր երկու որդիների միջև։ Կայսեր մահից հետո վեստգոթերը սկսեցին ասպատակել Իտալիան։ Կայսրությունը ստիպողաբար որոշ տարածքներ հանձնեց վեստգոթերին։ Քոչվոր ցեղերի շարքը համալրում էին նաև վանդալները և ալանները։ V դ. նրանք հատելով Հռենոսը ուղղվեցին դեպի Պիրենեյան թերակղզի՝ Իսպանիա։ Այնուհետև նրանք 80, 000 բանակով անցան Ջիբրալթարի նեղուցով և հաստատվեցին Հյուսիսային Աֆրիկայում։ Այս շրջանում Հռոմի հիմնական ախոյանը համարվում էին հոները։ 451 թ. հռոմեական բանակը, որոշ գերմանական ցեղախմբերի օգնությամբ հաղթանակ տարավ վեստ գոթերի դեմ մղվող մարտում։ Այսպիսով մինչ արևմտահռոմեական կայսրության անկումը երկրի տարածքի մեծ մասը կախյալ էր։
Բարբարոսները Իտալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]395 թվականի ճակատամարտում հռոմեացիների տարած հաղթանակը կայսրության վերջին հաղթանակն էր։ Դրանից հետո երկիրը բռնեց ետադիմության կարգը և անկման ուղին բռնեց։ Կարճ ժամանակ անց Հռոմը իր պրովիցիաները զիջեց գերմաններին և կայսրության գոյատևելը զուտ ձևական բնույթ էր կրում։ Արքունիքը տեղափոխվել էր Հռավեննա, իսկ երկիրը կառավարում էին բարբարոս հրամանատարները։ Հյուսիսային Աֆրիկայում հաստատված վանդալները ներխուժեցին Իտալիա և տասնչորս օր իրար հետևից կողոպտեցին Իտալիան։ 455-ին վանդալները գրավեցին Հռոմը։ Նույն շրջանում նուրգունդները գրավեցին Լիոն քաղաքը և մոտակա մի շարք շրջաններ։
Արևմտահռոմեական Կայսրության անկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուն Իտալիայի տարածքը համարվում էր Արևմտյան Հռոմեական Կայսրության վերջին հենակետը։ Երկիրը կարողանում էր իր անկախությունը պահել միայն գերմանների օգնությամբ։ Սակայն անընդհատ գերմանները տարածքներ էին պահանջում և Կայսրությունը գնալով կորցնում էր իր տարածքների մեծ մասը։ Հերթական խոշոր պահանջը ներկայացվեց Իտալիային, սակայն այս անգամ գերմանների պահանջները չարդարացվեցին։ Գերմանները դուրս բերեցին իրենց զորքերը Իտալիայից։ Օգտնվելով այս իրավիճակից գերմանացի վարձկանների հրամանատար Օդոակրը կատարեց ազգային հեղաշրջում և հարձակվեց Իտալիայի վրա։ 476 թ.-ին Օդոակրը տապալեց Հռոմուլոս Ավգուստուլոսին և իրեն հռչակեց Իտալիայի արքա։ Օդոակրը կայսերական իշխանության խորհրդանիշները ուղարկեց արևելահռոմեական կայսր Զենոնին։ Զենոնը վախենալով, որ նույն բախտին կարժանանա նաև իր պետությունը Օդոակրին շնորհեց պատրիկի կոչում և գերմանացիներին հաստատեց ողջ Իտալիայով մեկ։ Փաստորեն Կոստանդնուպոլիսը դավաճանական քայլի գնաց, իսկ Արևմտյան Հռոմեական կայսրությունը անկում ապրեց։
Օստգոթերի երևան գալը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր իշխանությունը Իտալիայում ամրապնդելու համար Օդոակրը բռնագրավեց տեղական հողերը և հանձնեց գերմաններին։ Սակայն բախտը նրան երկար չժպտաց։ Շուտով օստգոթերը Թեոդորքի առաջնորդությամբ ներխուժեց Հյուսիսային Իտալիա։ 493 թվականին երկու քոչվոր պետությունները պայմանագիր կնքեցին և Իտալիան բաժանեցին երկու մասի։ Սակայն այս առիթով կազմակերպված խնջույքի ժամանակ օստգոթերը սպանեցին Օդոակրին։ Իտալիայիում ստեղծվեց օստգոթական թագավորություն՝ Հռավեննա մայրաքաղաքով։
Կայսրության վերականգնման փորձերը
[խմբագրել | խմբագրել կոդը]4-րդ դ. կեսերին Իտալիան գրավելու համար պայքարի մեջ մտավ Բյուզանդիան (Հռոմեական Կայսրության արևելքը)։ 568 թվականին հյուսիսից Իտալիա ներթափանցեցին գերմանական նոր ցեղեր, որոնց հռոմեացիները անվանեցին երկարամորուսներ՝ լանգոբարդներ։ Նրանք գրավեցին Հյուսիսային Իտալիան և մի շարք այլ շրջաններ ստեղծելով Լանգոբարդական Թագավորություն։ Բյուզանդիային մնաց միայն Հռավեննան և հարավիտալական մի շարք կղզիներ։ Հռոմը մնաց անկախ՝ Հռոմի պապի իշխանության ներքո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Völkerwanderung according to Collins
- ↑ John Hines, Karen Høilund Nielsen, Frank Siegmund, The pace of change: studies in early-medieval chronology, Oxbow Books, 1999, p. 93, ISBN 978-1-900188-78-4
- ↑ The delimiting dates vary; often cited are 410, the Sack of Rome by Alaric I; and 751, the accession of Pippin the Short and the establishment of the Carolingian dynasty.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովուրդների մեծ գաղթ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 300)։ |