Ներսես Մշեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներսես Մշեցի
Ծնվել է 13-րդ դար
Ծննդավայր Մուշ
Մահացել է 1284
Մահվան վայր Գլաձորի համալսարան, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտություն գիտնական

Ներսես Մշեցի, Տարոնացի (13-րդ դարի սկիզբ, Կոռ - 1284, Աղբերց վանք), հայ մանկավարժ, գրիչ։ Կրթություն է ստացել, ապա՝ պաշտոնավարել Մշո Առաքելոց վանքի դպրոցում, կատարելագործվել Վարդան Արևելցու ղեկավարած Հայոց վարդապետարանում։ Տիրապետել է հունարենին և լատիներենին։ Արևելցու մահից հետո՝ 1271 թվականին նշանակվել է րաբունապետ և վարդապետարանը Խոր վիրապից փոխադրել Մշո Առաքելոց վանք։ Նկատի ունենալով երկրի անապահով վիճակը՝ Ներսես Մշեցին 1281 թվականին դպրոցը ժամանակավորապես փակել է և, ապահով տեղ գտնելու նպատակով, իր աշակերտ Եսայի Նչեցու հետ մեկնել Մեծոփավանքի դպրոց, իսկ 1282 թվականին՝ Վայոց ձոր։ Պռոշյան իշխանական տունը նրան տրամադրել է Աղբերց վանքը։ Ներսես Մշեցին հավաքել է իր աշակերտներին, շարունակել պարապմունքները, իսկ որոշ ժամանակ անց րաբունապետ կարգել Եսայի Նչեցուն։ Ներսես Մշեցու մահից հետո դպրոցը շարունակել է գործել և ճանաչվել է որպես Գլաձորի համալսարան։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png