Jump to content

Ռոժե Վայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոժե Վայան
ֆրանսերեն՝ Roger Vailland
Ծնվել էհոկտեմբերի 16, 1907(1907-10-16)[1][2][3][…]
ԾննդավայրAcy-en-Multien, Ուազ
Վախճանվել էմայիսի 12, 1965(1965-05-12)[1][4][2][…] (57 տարեկան)
Վախճանի վայրՄեյոնա
Գերեզմանcemetery of Meillonnas[5]
Գրական անունJean Servière[1]
Մասնագիտությունգրող, լրագրող, սցենարիստ, վիպասան, ակնարկագիր, դրամատուրգ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և հասարակական գործիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ
Գրական ուղղություններսյուրռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներՕրենք
ԱնդամակցությունԴիմադրության շարժում[6][7]
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն[7]
Պարգևներ
 Roger Vailland Վիքիպահեստում

Ռոժե Ֆրանսուա Վայան (ֆրանսերեն՝ Roger François Vailland, հոկտեմբերի 16, 1907(1907-10-16)[1][2][3][…], Acy-en-Multien, Ուազ - մայիսի 12, 1965(1965-05-12)[1][4][2][…], Մեյոնա), ֆրանսիացի գրող, հասարակական գործիչ, Ֆրանսիայի կոմկուսի անդամ (1952), Դիմադրության շարժման մասնակից և տարեգիր («Տարօրինակ խաղ», 1945 թ., վեպ

Վայանը, հիսաթափվելով մոդեռնիզմից («Սյուրռեալիզմն ընդդեմ հեղափոխության», 1948 թ., էսսե), ռեալիզմի մեջ հնարավորություններ է գտել նուրբ հոգեբանական վերլուծության («Հարվածներ թիկունքին», 1948 թ., վեպ), 20-րդ դարում զավակի գաղափարների և արարքների պատմութ հիմնավորման («Միայնակ երիտասարդը», 1951 թ., վեպ), ռազմամոլների նկատմամբ դատավճիռ կայացնելու («Գնդապետ Ֆոստերը իրեն հանցագործ է ճանաչում», 1951 թ., պիես) և միլիոնավոր ընչազուրկ գյուղացիներին (ֆելլահ) իր համակրանքն արտահայտելու համար («Ինչ տեսա Եգիպտոսում», 1952 թ., հայկական հրատարակչությունում 1954 թ., ակնարկներ)։ 1953 թվականին Վայանը այցելել է ԽՍՀՄ։ «Բոմասկ» (1954 թ.) վեպում խորաթափանցորեն քննության է առել ֆրանսական հասարակության բոլոր դասակարգերը՝ առաջին պլանի վրա դնելով պրոլետարական համերաշխությունն ու հերոսների մարդկային վեհությունը։ Հոգեկան ճգնաժամ ապրելով, պատմական լավատեսությունը կորցնելով՝ Վայան հետագա գործերում սահմանափակվել է անհատապաշտական կրքերի («Օրենք», 1957 թ., «Տոն», 1960 թ.) և հոգեբանական կազուսների («Կարմրախայտ», 1964 թ.) նատուրալիստական անատոմիայով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 filmportal.de — 2005.
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 Вайян Роже // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Beyern B. Guide des tobes d'hommes célèbresLe Cherche-Midi. — P. 12.
  6. Mémoire des hommes (ֆր.) — 2003.
  7. 1 2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1985. — հատոր 11. — էջ 256.
  8. https://www.babelio.com/prix/7/Interallie
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 256
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոժե Վայան» հոդվածին։