Սոդոմ և Գոմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մարտին, Սոդոմի և Գոմորի կործանում, 1852 թվական

Սոդոմ (եբրայերեն՝ סְדוֹם‎, Sədom — բառացի՝ «այրվող», հունարեն՝ Σόδομα) և Գոմոր (եբրայերեն՝ עֲמוֹרָה‎, ʿAmora — բառացի՝ «ընկղմում, հեղեղում»; հունարեն՝ Γόμορρα), ըստ Հին Կտակարանի ավանդության՝ հնագույն քաղաքներ Սիդդիմի դաշտում, որոնք երկու այլ քաղաքների հետ կործանվել են «երկնային հրով», ապա ծածկվել Սոդոմա ծովակի (Մեռյալ ծովի) ջրով՝ ի պատիժ իրենց բնակիչների մեղքերի։ Թշնամիներին անիծելիս՝ հրեա մարգարեները նրանց հաճախակի են հիշեցնում Սոդոմ և Գոմորի կործանումը։ Սուրբ Գրոց ավանդություններում Սոդոմ և Գոմորը խորհրդանշում է աստվածային այն սոսկալի պատուհասը, որի մեջ իբր իրենց մոտալուտ կործանումը պիտի գտնեն զեխությամբ ու հեշտասիրությամբ ապրող բոլոր մեղսագործ մարդիկ։ Որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ Սոդոմ և Գոմորի ավանդությունն ունի պատմական հիմք, գտնելով, որ ժողովրդի հիշողության մեջ արտացոլվել է ինչ-որ հնագույն տարերային աղետի հետք Մեռյալ ծովի շրջանում, որի հարավային ափերին հայտնաբերվել են հրաբխային մնացորդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 488