Յակով Պրոտազանով
| Յակով Պրոտազանով | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 4, 1881[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] |
| Մահացել է | օգոստոսի 8, 1945[4][5][3] (64 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի առևտրային ուսումնարան |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և ռեժիսոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Յակով Ալեքսանդրովիչ Պրոտազանով (ռուս.՝ Яков Александрович Протазанов, փետրվարի 4, 1881[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - օգոստոսի 8, 1945[4][5][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային կինոռեժիսոր։ ՌԽՖՍՀ (1935) և Ուզբեկստանի ԽՍՀ (1943) արվեստի վաստակավոր գործիչ։ Համարվում է ռուսական կինոյի սկզբնավորողներից[փա՞ստ]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1911-1918 թվականներին ստեղծել է շուրջ 80 ֆիլմ, այդ թվում՝ «Պիկովայա դամա» (1916), «Հայր Սերգի» (1918) և այլն։ Պրոտազանովի արվեստն աչքի է ընկել պրոֆեսիոնալ բարձր վարպետությամբ, դերասանի արվեստի նկատմամբ մեծ ուշադրությամբ։ Խորհրդային կինոստուդիաներում ստեղծած իր առաջին ֆիլմերի («Աելիտա», 1924, «Նրա կոչը», 1925) թեման կապված Կադր «Անօժիտը» կինոնկարից (1937), ռեժիսորի Յակով Պրոտազանով է երկրի կյանքին։
Պրոտազանովի «Տորժոկի դերձակը» (1925), «Երեք միլիոնի դատավարությունը» (1926), «Դոն Դիեգոն և Պելագեյան» (1928), «Սուրբ Յորգենի տոնը» (1930) կինոկատակերգություններում վառ դրսևորվել է Ի․ Իլյինսկու, Վ․ Մարեցկայայի, Ա․ Կտորովի, Մ․ Կլիմովի, Մ․ Բլյումենտալ-Տամարինայի և այլոց վարպետությունը։
«Քառասունմեկերորդը» (1927) պատմահեղափոխական ֆիլմում Պրոտազանովը հասել է դարաշրջանի, գլխավոր հերոսների կերպարների պատկերման խոր վավերականության։ «Սպիտակ արծիվ» (1928) կինոնկարում գլխավոր դերերում ներգրավել է Վ․ Կաչալովին և Վ․ Մեյերխոլդին։ Հնչուն կինոյի շրջանում «Մարիոնետներ» (1934) երաժշտություն կատակերգություն-պամֆլետից հետո, Պրոտազանովը ստեղծել է «Անօժիտը» (1937), որը դարձել է դասական դրամատուրգիայի սովետական լավագույն էկրանավորումներից։ Պրոտազանովի վերջին կինոնկարներից են՝ «Սալավաթ Յուլաև» (1941) «Նասրեդդինը Բուխարայում» (1943)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 5 6 Протазанов Яков Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակով Պրոտազանով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 446)։ |