Սալավաթ Յուլաև (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալավաթ Յուլաև
ռուս.՝ Салават Юлаев
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
ԹեմաՍալավաթ Յուլաև և Եմելյան Պուգաչովի ապստամբություն
Թվական1941
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅակով Պրոտազանով
Սցենարի հեղինակՍտեպան Զլոբին
ԴերակատարներՌիմ Սիրտլանով, Արսլան Մուբարյակով, Նիկոլայ Կրյուչկով, Գեորգի Միլյար և Նիկոլայ Գորլով
ՕպերատորԱլեքսանդր Շելենկով
ԵրաժշտությունԱրամ Խաչատրյան
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա և Սոյուզդետֆիլմ
Տևողություն72 րոպե
 Salavat Yulayev Վիքիպահեստում

«Սալավաթ Յուլաև» (ռուս.՝ «Салават Юлаев»), 1940 թվականի սև-սպիտակ ֆիլմ բաշկիր ժողովրդի ազգային հերոս Սալավաթ Յուլաևի մասին, որը եղել է բաշկիրների առաջնորդը Եմելյան Պուգաչովի գլխավորությամբ գյուղացիական ապստամբության ժամանակ։ Ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Յակով Պրոտազանովը[1], էկրան է բարձրացել 1941 թվականի փետրվարի 21-ին։

1986 թվականին ֆիլմը վերականգնվել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագի որդի երիտասարդ Սալավաթը, որը ձեռքը բարձրացրել էր ցարական սպայի վրա, ստիպված է ընդմիշտ լքել հայրենի գյուղը։ Փախստական տաժանակրորդ Խլոոպուշան նրան օգնում է փախչել զինվորների հետապնդումից։ Տեսնելով իր առջև Խլոպուշային՝ Սալավաթը, որը հակված է բոլոր ռուսներին համարել թշնամի, չի հավատում նրան։ Բայց ընդհանուր շղթաները, հանքավայրում տաժանակիր աշխատանքները մտերմացնում են նրանց։ Ընկերները կարողանում են փախչել տաժանավայրից։ Սալավաթն ու Խլոպուշան երկու տարի թափառում են Ուրալի անծայրածիր տարածություններով։ Կազակական ֆերմաներից մեկում նրանք հանդիպում են Պուգաչովի հետ և դառնում նրա հավատարիմ զինակիցները։ Սալավաթը գնում է տուն՝ հայրենի գյուղ։ Նրա շնորհիվ ոտքի կանգնած ժողովուրդը կանգնում է Պուգաչովի դրոշի ներքո։

Ռուս գյուղացիների և Ուրալյան ճորտատիրական գործարանների աշխատողների հետ միասին պայքարում է Բաշկիրիայի հեծելազորը՝ գնդապետ Սալավաթի գլխավորությամբ։ Ցարական կառավարությունը Պուգաչովի դեմ պայքարի է ուղարկում հիանալի զինված կանոնավոր զորք՝ Միխելսոնի հրամանատարության ներքո։ Կազակական ավագի դավաճանությունը պատժիչներին օգնում է լուրջ պարտության մատնել Պուգաչովին։ Խլոպուշան զոհվում է մարտում, իսկ Պուգաչովը ձերբակալվում է դավաճան կազակների օգնությամբ։ Հարուստ բաշկիրներին հաջողվում է բռնել Սալավաթին և նրան հանձնել իշխանություններին։ Պուգաչովը։ Ընկերները փախուստ են կազմակերպում։ Հեռու լեռներում, բաժանվելով իր զինակիցներից, Սալավաթը խրախուսում է նրանց՝ ասելով. «Դեռ ազատ կապրի բաշկիր ժողովուրդը»։

Սցենարի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ Ստեպան Զլոբինը հիշել է «Սալավաթ Յուլաև» վեպի վրա իր աշխատանքի մասին, որի նախնական տարբերակը հրապարակվել է 1929 թվականին․ «1924 թվականի ամռանը ես հայտնվեցի Ուֆայում, որտեղ դասավանդել եմ գրականություն և ռուսերեն։ Այդ ժամանակ ես սկսեցի աշխատել «Սալավաթ Յուլաև» վեպի վրա։ [ ... ] Մասնակցել է արշավախմբի Բաշկիրիայի լեռնա-տափաստանային և լեռնային-անտառային շրջաններում, շատ ձիավարել, գիշերել բաշկիրական քոչավայրերում, որս արել, սովորել բաշկիրերեն, գրի առել երգեր, տեղական ավանդություններ, ասացվածքներ, առածնե։. Այս ամենն ապագայում, երբ ես գրում էի «Սալավաթ Յուլաևը», շատ օգտակար եղավ։ [...] Ես ժամանակ էի գտնում Ուֆայի պատմական արխիվներում աշխատելու համար։ Ես գտա հետաքրքիր նյութեր բաշկիրների ապստամբությունների մասին և մտածեցի գրել «Սալավաթը» [...] Ես եղել եմ մի գյուղում, որտեղ Սալավաթը ծնվել և մեծացել էր, մի գյուղում, որտեղ ծնվել էր նրա կինը, այն գյուղերում, որտեղ նա մարդիկ էր հավաքում իր ջոկատում՝ Պուգաչովի զորքերում, այն վայրերում, որտեղ նա պայքարում էր Եկատերինայի զորքերի դեմ։ Այստեղ ես ծանոթացա Սալավաթի մանկությունը շրջապատած բնությանը և ավելի լավ կարող էի պատկերացնել նրա կյանքը։ Բացի այդ, այդ նույն վայրերում մարդիկ ինձ պատմեցին մինչև այդ ազգային հերոսի մասին ոչ մի տեղ չհրապարակված լեգենդներ ու ավանդություններ, երգեցին երգեր, որոնք ավանդությունները վերագրում են Սալավաթ Յուլաևին»։

1939 թվականին որոշվել է էկրանավորել Ս. Զլոբինի վեպը։ Ինքնակենսագրության մեջ նա գրել է. «Ես կրկին գնացի Բաշկիրիա, որպեսզի թափ տամ հին գինին և ստիպեմ նրան աշխուժեռ գալնալ։ Եվ «Սալավաթի» թեման հանկարծ «եռաց»։ Ես հասկացա, թե որքան միամիտ էր Սալավաթի մասին մանկական պատմության այն քսանհինգամյա հեղինակը, ինչպես նա չէր կարողացել հաղթահարել պատմական գործընթացի բացահայտումը, և մինչև ուր է պետք այդ ամենը նորից անել՝ բոլորովին այլ կերպ վերաիմաստավորելով XVIII դարի գյուղացիական պատերազմի իրադարձությունները։ Այս աշխատանքը ես արել են սցենարի վրա աշխատելուն զուգահեռ։ Փաստացիորեն «Սալավաթ Յուլաև» վեպը լույս տեսավ միայն 1941 թվականին, երբ ես արդեն ռազմաճակատում էի։ 1941 թվականի գարնանը էկրան բարձրացավ նաև «Սալավաթ Յուլաև» ֆիլմը, որի սցենարի վրա ես աշխատել եմ կնոջս հետ համահեղինակությամբ»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պատճենը
  • Արսլան ՄուբարյակովՍալավաթ Յուլաև
  • Աբդուլամին Զուբաիրով – Բաբայ, մեղվապահ
  • Գիմալեթդին Մինգաժև – Յուլայ, Սալավաթի հայրը
  • Ռիմ Սիրտլանով – Բուխայիր
  • Սախի Սաիտով – Կինզյա Արսլանով
  • Վալի Գալիմով – մոլլա
  • Խազիահմետ Բուխարսկի – Ռիսաբայ
  • Միխայիլ Բոլդուման – Պուգաչով
  • Սերգեյ Բլիննիկով – Պերֆիլև
  • Նիկոլայ ԿրյուչկովԽլոպուշա
  • Նինա Նիկիտինա – Օքսանա
  • Իրինա Ֆեդոտովա – Ամինա
  • Լև Պոտյոմկին – պատժիչ ջոկատի պետ
  • Անդրեյ Ֆայտ – սպա
  • Գեորգի Միլյար – հանքի կառավարիչ
  • Նիկոլայ Գորլով – Յակիմ (լուսագրերում նշված չէ)
  • Միխայիլ Գլուզսկի – Յուսուֆ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սալավաթ Յուլաև» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Սալավաթ Յուլաև» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог. Том 2. Звуковые фильмы (1930—1957). — М.: Искусство, 1961. — С. 241—242.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալավաթ Յուլաև (ֆիլմ)» հոդվածին։