Սալավաթ Յուլաև
Սալավաթ Յուլաև բաշկիրերեն՝ Салауат Юлай улы | |
---|---|
Ծնվել է | հունիս 1754 |
Ծննդավայր | Տեկեևո, Shaitan Kudej Volost, Ufa Uyezd, Ufa Viceroyalty, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1800 (46 տարեկան) |
Վախճանի վայր | Պալդիսկի, Paldiski City, Հարյումաա, Էստոնիա |
Մասնագիտություն | ապստամբ, բանաստեղծ և ռազմական գործիչ |
Լեզու | բաշկիրերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Թեմաներ | գրել է հայրենի երկրի մասին |
Ուշագրավ աշխատանքներ | «Իմ Ուրալ », «Սոխակ» |
![]() |
Սալավաթ Յուլաև (հունիս 1754, Տեկեևո, Shaitan Kudej Volost, Ufa Uyezd, Ufa Viceroyalty, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1800, Պալդիսկի, Paldiski City, Հարյումաա, Էստոնիա[2] ), բաշկիրական ազգային հերոս, Ե․ Ի․ Պուգաչովի զինակիցը 1773-1775 թվականների գյուղացիական պատերազմի ժամանակ, բանաստեղծ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1773 թվականի հոկտեմբերին զորակոչվել է Պուգաչովի դեմ կռվելու, բայց 2 հազարանոց ջոկատի հետ անցել է Օրենբուրգը պաշարած ապստամբների կողմը։ 1773 թվականի նոյեմբերի վերջին Պուգաչովը Սալավաթ Յուլաևին ուղարկել է Բաշկիրիա, որտեղ նա հավաքել է 10 հազարանոց ջոկատ և հաջողությամբ կռվել Կրասնոուֆիմսկի և Կունգուրի շրջանում։ 1774 թվականի մայիսի վերջին և հունիսին գործել է Պուգաչովի հետ։ Շարունակել է պայքարը ապստամբության պարտությունից և Պուգաչովի ձերբակալվելուց հետո էլ։ 1774 թվականի նոյեմբերի 24-ին Մեդյաշ գյուղի մոտ գերի է ընկել և դատապարտվել ցմահ տաժանակրության բալթիական Դոգերվիկ ամրոցում որտեղ և մահացել է։ Սալավաթ Յուլաևի պոեզիան մինչ հեղափոխական բաշկիրական գրականության լավագույն դրսևորումներից է։
Նշանավոր գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա բանաստեղծությունները ժողովրդին պայքարի են կոչել շահագործողների դեմ («Ճակատամարտ», «Նետ», «Զինվոր պատանուն»), գովերգել հայրենի երկիրը («Հարազատ երկիր», «Իմ Ուրալ», «Սոխակ»), սերը և այլն։ Սալավաթ Յուլաևի պատվին Բաշկիրիայում կա Սալավաթ անունով քաղաք, սահմանվել են Սալավաթ Յուլաևի անվան Բաշկիրական ԻՍԱՀ պետական մրցանակներ գրականության և արվեստի լավագույն գործերի համար։ Սալավաթ Յուլաևի կերպարը իրենց ստեղծագործություններում պատկերել են Ալեքսանդր Պուշկինը, Պ․ Պ․ Բաժովը և ուրիշները, կերտվել է արվեստի (օպերա, կինոֆիլմ, կերպարվեստ, քանդակ) գործերում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Гвоздикова И. М. САЛАВАТ ЮЛАЕВ // Բաշկիրական հանրագիտարան (ռուս.) — Башкирская энциклопедия, 2005. — 4344 с. — ISBN 978-5-88185-053-1
- ↑ «Համաձայն Սենատի Գաղտնի գրասենյակի հարցման»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-09-ին։ Վերցված է 2014-07-23
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 116)։ ![]() |
|