Քննարկում:Բրիժիտ Բարդո

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բրիժիտ առաջին անգամ եմ լսում: Ուղղել է պետք: ERJANIK 06:00, 31 Մարտի 2012 (UTC)[reply]

Բրիջի՞թ։ --vacio 07:32, 31 Մարտի 2012 (UTC)[reply]
Ոչ, Բրիջիտ, ինչպես այս հոդվածի նախկին անվանումն էր: (Թեկուզ և Բրիջիթ կամ Բրիջիդ, բայց ոչ երբեք Բրիժիտ): ERJANIK 10:15, 31 Մարտի 2012 (UTC)[reply]
Ի՞նչ հիմունքներով, հարգելի ERJANIK։ (Հիշեցնեմ, որ «չեմ լսել» "հիմնավորումը" «հիմունք» չի համարվում)։ Այս դեպքում Brigitte-ը ֆրանսիական անուն է։ Ինչպես հայտնի է, ֆրանսերենում չկա «ջ» (/dʒ/) հնչյուն, ոչ էլ՝ այդ հնչյունին համապատասխանող տառ։ Տվյալ դիրքում ֆրանսերեն «g»-ն միշտ և միշտ արտասանվում է «ժ» (/ʒ/)։ Նույնը պետք է ասել առաջարկված «թ» վերջնահնչյունի վերաբերյալ (vacio). ֆրանսերենում բացակայում են շնչեղ բաղաձայնները ("թ", "ք", "փ")։ Ընդհանրապես պետք է խուսափել ժամանակակից ռոմանական լեզուներից տառադարձված անուններում շնչեղ բաղաձայններ գործածումից (ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, ևն)։ Իսկ ինչ վերաբերում է "դ"-ին՝ «Բրիջիդ» ձևում, ապա դա բացարձակապես անբացատրելի է և անընդունելի։ Wolf (talk) 16:35, 31 Մարտի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն հարգելի Wolf, գիտեմ ու հիշում եմ, որ «չեմ լսել»ը հիմնավորում չէ, դա ասելով ես ի նկատի ունեի, որ չի օգտագործվում ու դրա համար էլ չեմ լսել: Դժվար թե այս դերասանուհու անունը լսած թեկուզ 1 հոգի ասի, որ այն հնչում է ժ-ով: Անձամբ ես ֆրանսերեն լեզվին բոլորովին ծանոթ չեմ ու գուցե և զուտ լեզվական կանոններից ելնելով Դուք ճիշտ եք, բայց այս անձի անունը արդեն մի քանի տասնամյակ է հայերենում հնչում է ջ-ով: Եթե մեր Վիքիփեդիայում այն գրվի ժ-ով միևնույն է դա սխալ է: Եթե այն նոր մարդու անուն լիներ էլի գուցե հնարավոր էր հեղափոխություն կատարել, բայց այս դեպքում սխալ է: Կարծում եմ հասկացաք թե ինչի վրա եմ դնում շեշտը այս պարագայում: Չնայած ռուսական Վիքիում էլ ժ-ով է: Գուցե և Գուգլում սխալ է, բայց այստեղ հնչում է ավելի գ-ին մոտ, իսկ baʁdo այստեղ ժ-ին մոտ: Իսկ դ-ի հետ կապված լրիվ համաձայն եմ, պետք է տ լինի: Սկզբում եմ դա ասել, մի քիչ վերևում: Ամեն դեպքում սպասում եմ Ձեր ու մնացածների նոր արձագանքներին: ERJANIK 18:03, 31 Մարտի 2012 (UTC)[reply]