Ժակ Իվ Կուստո
Իվ Ժակ Կուստո (ֆր.՝ Jacques-Yves Cousteau, հունիսի 11, 1910[1][2][3][…], Սեն Անդրե դը Կուբզակ - հունիսի 25, 1997[1][4][2][…], Փարիզ), ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Իվ Կուստոն ստեղծել է փակ տիպի թթվածնային սարքը, կատարելագործել աքվալանգը, նախագծել ստորջրյա նկարահանման «սուզվող սկավառակ» տեսախցիկը։
Կուստոն դեռևս մանկուց է հրապուրվել ծովով, առաջին անգամ ծովի ջրում սուզվելուց հետո, նա համոզվել է, որ ինքն անբաժան է այդ աշխարհից։
Նա 1930 թվականին ավարտել է Բրեստի (Ֆրանսիա) ծովային դպրոցը, ապա սովորել Ռազմածովային թռիչքային դպրոցում, որտեղից 1936 թվականին «Ժաննա դ՛Արկ» նավով մեկնել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդության։
1950 թվականին նորոգելով և սարքավորումներով վերազինելով «Կալիպսո» նավը՝ նա կատարել է բազմաբնույթ հետազոտություններ Ատլանտյան օվկիանոսում, Հնդկական օվկիանոսում, Կարմիր ծովում, Սև ծովում, Արաբական ծովում ու Պարսից ծոցում։
1965 թվականին Միջերկրական ծովում մինչև 110 մ խորություն իջեցված գնդաձև մի տնակ, որտեղ 6 ջրասուզակներ Կուստոյի հետ աշխատեցին 23 օր։
1967 թվականին նա ստորջրյա նկարահանող տեսախցիկներով ուսումնասիրություններ է կատարել Կարմիր ծովում և արդյունքները մանրամասն ներկայացրել «Որպեսզի ծովում չլինեն գաղտնիքներ» և «Կալիպսոն ու բուստերը» գրքերում։
1970 թվականին «Կալիպսոն» ուղևորվեց Անտարկտիդա։ Այս անգամ Կուստոյի ուշադրության կենտրոնում էին կետերը։ Նա նկարահանել է մի ֆիլմ և գրել «Համաշխարհային օվկիանոս» գիրքը։
1957 թվականին ղեկավարելով Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարանը՝ նա զբաղվել է նաև օվկիանոսների մայրցամաքային ծանծաղուտի, ծովային օրգանիզմների (հատկապես շնաձկների ու կետերի) և աշխարհագրական տարբեր լայնություններում դրանց օրինաչափությունների ուսումնասիրությամբ, կատարել ստորջրյա նկարահանումներ։
Իվ Կուստոն իր ամբողջ կյանքում պայքարել է նաև Համաշխարհային օվկիանոսի անաղարտության պահպանության համար։ Նա առավել հայտնի է Կապիտան Կուստո անունով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Комитет исторических и научных работ — 1834.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2018.
- ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
- ↑ https://honours.pmc.gov.au/honours/awards/878276
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 511–512
|
- Հունիսի 11 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Հունիսի 25 մահեր
- 1997 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի օվկիանոսագետներ
- Ֆրանսիացի ճանապարհորդներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ֆրանսիացի գյուտարարներ