Պիեռ Կարդեն
Պիեռ Կարդեն ֆր.՝ Pierre Cardin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 2, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Sant'Andrea di Barbarana, Սան Բիաջիո դի Կալալտա, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4] |
Մահացել է | դեկտեմբերի 29, 2020[5][6][7] (98 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն[8] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն և իտալերեն |
Մասնագիտություն | grand couturier, նորաձևության դիզայներ և գործարար |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Բարեկամության շքանշան «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) և Ֆրանցիսկ Սկորինայի շքանշան |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Կայք | pierrecardin.com/en/ pierrecardin.com/fr/home/ |
Ստորագրություն![]() | |
Pierre Cardin Վիքիպահեստում |
Պիեռ Կարդեն (ֆր.՝ Pierre Cardin, իտալ.՝ Pietro Cardin, հուլիսի 2, 1922[1][2][3][…], Sant'Andrea di Barbarana, Սան Բիաջիո դի Կալալտա, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4] - դեկտեմբերի 29, 2020[5][6][7], Նյոյի սյուր Սեն[8]), իտալական ծագումով ֆրանսիական դիզայներ: Ֆրանսիայի խոշորագույն սեփականատերերից մեկը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեռ Կարդենը 14 տարեկանից ուսումնասիրել է շինարարության և նորաձևության հիմունքները: 1939 թվականին տանից հեռանալով, մեկնել է Վիշի, որտեղ աշխատել է որպես դերձակ` կարելով հագուստներ հիմնականում կանանց համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Կարմիր խաչում: Պատերազմից հետո, 1945 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ուսումնասիրել է ճարտարապետություն և աշխատել նկարիչ-ձևավորող Ժաննա Պակենի նորաձևության տանը: Նա աշխատել է նաև Էլզա Սկիապարելլիի հետ, իսկ 1947 թվականից` Քրիստիան Դիորի մոտ: 1946 թվականին ստեղծել է Ժան Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը» կինոնկարի հանդերձանքը: 1950 թվականին հիմնադրել է իր սեփական նորաձևության տունը: Սկսնակ դիզայներին Քրիստիան Դիորը խորհուրդ է տվել` ասելով. «Վաճառիր թանկ, քանի որ տաղանդը պետք է գնահատվի»:
Պիեռ Կարդենը գերադասում էր աբստրակցիոնիզմի վերացական ոճը և երկրաչափական դիզայնը: Նա առաջիններից մեկն էր ունիսեքս ոճում (1958 թ-ի հավաքածուն), որտեղ վերանում էր տղամարդու և կնոջ արտաքին տարբերությունը և համարվում էր նորաձևության ավանգարդիզմի ներկայացուցիչ: 1960 թվականին նա խախտեց ավանդական դարձած այն մոտեցումը, որ նորաձևությունը կանանց համար նախատեսված արվեստ է և առաջին անգամ ստեղծեց տղամարդկանց հագուստի հավաքածու:
Պիեռ Կարդենը արտոնագրել է ավելի քան 500 գյուտ` նորաձևության բնագավառում: Դրանցից են գունավոր զուգագուլպաները և բարձր կրկնակոշիկները, ծաղկավոր փողկապները, առանց օձիքի երկար պիջակները, կոճակներով նեղ տաբատները` սկզբնապես նախատեսված «Բիթլզ» խմբի համար և այլն: Նա առաջիններից մեկն էր, որ զբաղվեց ջինսե հագուստների ուղղությամբ և երեխաների ու երիտասարդների հագուստներով: Նա այն առաջին մոդելյորներից էր, ով սկսեց իր հագուստներն ու օծանելիքները վաճառել առավել ցածր գներով, դարձնելով դրանք հասանելի սպառողների լայն շրջանակների համար: Բացի այդ, Պիեռ Կարդենը զբաղվել է կահույքի, ավտոմեքենաների և ինքնաթիռների սրահների դիզայնով:
Պիեռ Կարդենը Փարիզի հանրահայտ «Մաքսիմ» ռեստորանի և համանուն առևտրային ապրանքանիշի սեփականատերն է: 1970 թվականին, որպես սեփականություն, ձեռք է բերել Փարիզի Café des Ambassadeurs թատերական համալիրը և վերանվանել իր պատվին` Espace Pierre Cardin: Որպես Մառլեն Դիտրիխի վերջին համերգային շրջագայության պրոդյուսեր, ելույթների համար նրան է տրամադրել այդ համալիրի համերգային դահլիճը: Տարիների ընթացքում Պիեռ Կարդենը Փարիզի 8-րդ շրջանում և Ելիսեյան պալատի շրջակայքում ձեռք է բերել բազմաթիվ անշարժ գույք:
Պարգևատրվել է մի շարք ֆրանսիական և արտասահմանյան մրցանակներով ու պարգևներով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/248520
- ↑ 2,0 2,1 Pierre Cardin
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Fichier des personnes décédées
- ↑ 5,0 5,1 5,2 Le couturier français Pierre Cardin est mort (ֆր.)
- ↑ 6,0 6,1 6,2 https://apnews.com/article/entertainment-europe-western-europe-pierre-cardin-celebrity-913d1fb35bf84c5da5b62ed8494f1cd5
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.nytimes.com/2020/12/29/style/pierre-cardin-dead.html
- ↑ 8,0 8,1 8,2 https://deces.matchid.io/id/J2qhPm-meM3y
- ↑ NMVW-collection website
|
- Հուլիսի 2 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 29 մահեր
- 2020 մահեր
- Նոյի-Սյուր-Սեն քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի դիզայներներ
- Իտալացի դիզայներներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ
- Տղամարդկանց հագուստի դիզայներներ
- Ֆրանսիացի նորաձևության դիզայներներ