Ջորջ Միլլեր
| Ջորջ Միլլեր | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | մարտի 3, 1945[1][2][3][…] (81 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Chinchilla, Քվինսլենդ, Ավստրալիա[4] |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, բժիշկ, պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, կինոսցենարիստ և գրող |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 0004306 |
Ջորջ Միլլեր (անգլ.՝ George Miller, մարտի 3, 1945[1][2][3][…], Chinchilla, Քվինսլենդ, Ավստրալիա[4]), ավստրալիացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և նախկին բժիշկ։ Հայտնի է իր «Խելագար Մաքս» հեռուստասերիալով, ինչպես նաև լայն շրջանակով այլ նախագծերի մասնակցությամբ, «Չորսոտանի երեխա», «Ուրախ ոտքեր» օսկարակիր ֆիլմերով։ Kennedy Miller Mitchell (մինչև 2009 թվականը՝ Kennedy Miller Productions) և Dr. D Studios. ընկերությունների հիմնադիրներից մեկն է։
Ավագ եղբայրը պրոդյուսեր Բիլ Միլլերն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլլերը ծնվել է Քվինսլենդ նահանգի Բրիսբենում ներգաղթած հույն ծնողների ընտանիքում՝ Դիմիտրի (Ջիմ) Կաստրիսիոս Միլիոտիս և Անժելա Բալսոն։ Դիմիտրի Միլիոտիսը Կորֆի հունական կղզիներից էր, Ավստրալիայի արտագաղթից հետո փոխել է ազգանունը Միլլեր։ Բալսոնի մոր ընտանիքը հույն գաղթականների հետ գնացել են Փոքր Ասիա։ Նրանք ամուսնացել են և բնակություն հաստատել Շինշիլայում, ունել են 4 որդի՝ երկվորյակներ Ջորջն ու Ջոնը, Քրիսն ու Բիլլը։
Ջորջը սկզբում սովորել է Իպսուիչի քերականական դպրոցում, այնուհետև Սիդնեի տղաների միջնակարգ դպրոցում[8]։ Դպրոցն ավարտելուց հետո, իր երկվորյակ եղբոր՝ Ջոնի հետ սովորել է Նոր Հարավային Ուելսի բժշկական համալսարանում։ 1971 թվականին բժշկական համալսարանում ուսուցման վերջին տարվա ընթացքում Ջորջն ու նրա եղբայր Քրիսը նկարահանել են մեկ րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմ, որն ուսանողական մրցույթում գրավել է առաջին տեղը։ Նույն թվականին Ջորջը Մելբուռնի համալսարանում մասնակցել է կինոյի սեմինարների, որտեղ նա ծանոթացել է Բայրոն Քեննեդիի հետ, ով դարձել է իր ընկերն ու գործընկերը համատեղ ֆիլմերի նախագծերում։ 1972 թվականին Միլլերն ավարտել է Սուրբ Վինսենթի հիվանդանոցում հաստիքային պրոֆեսորի պաշտոնը և Քեննեդիի հետ միասին ողջ ազատ ժամանակն օգտագործել է փորձարարական կարճամետրաժ ֆիլմերի վրա։ Նույն թվականին ընկերները հիմնել են Kennedy Miller Productions ընկերությունը և միասին աշխատել են բազմաթիվ նախագծերի վրա։ 1983 թվականին ինքնաթիռի վթարի հետևանքով Քենեդիի մահից հետո, Միլլերը պահպանել է ընկերության անվանումը։ 2009 թվականին ընկերությունը վերանվանվել է Kennedy Miller Mitchell որպես պրոդյուսեր Դագ Միտչելի կարևորագույն դերի ճանաչման։
1979 թվականին Միլլերը նկարահանել է առաջին ֆիլմը Խելագար Մաքսի մասին։ Գլխավոր դերում նկարահանվել է երիտասարդ և այդ ժամանակ ճանաչում չգտած Մել Գիբսոնը։ Միլլերի առաջնելույթը, նկարահանվել է մի քանի հարյուր հազար ավստրալիական դոլարով, դարձել է միջազգային հիթ, տոմսարկղերում հավաքել է մոտավորապես 100 միլիոն դոլար։ Առաջին ֆիլմի հաջողությունից հետո ռեժիսորի վրա է թափվել Հոլիվուդում աշխատանքի առաջարկը։ Այնուամենայնիվ, Միլլերը շարունակել է Խելագար Մաքսի մասին սերիալը և 1981 թվականին նկարահանել է ֆիլմի շարունակությունը «Խելագար Մաքս 2։ Մարտիկի ճանապարհը»։ 1985 թվականին շարքը շարունակվել է «Խելագար Մաքս 3։ Ամպրոպի գմբեթի տակ»։ Չորրորդ ֆիլմը հայտնվել է 2015 թվականին։
Բացի Խելագար Մաքսի մասին սերիալից, Միլլերը գրել է «Չորս ոտանի երեխա» ֆիլմի համահեղինակային սցենարը և նկարահանել նրա շարունակությունը «Յուղ Լորենցո» ֆիլմը և համագործակցել է Նիք Էնրայթի հետ նրան սցենար գրելու համար։ Նա նաև նկարահանել է Իստվիկյան վհուկներ ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Ջեք Նիկոլսոնը, Սյուզան Սարանդոնը, Շերն ու Միշել Պֆայֆերը։
Միլլերը Ավստրալիայի հեռուստատեսության համար բազմաթիվ հայտնի մինի-շարքերի պրոդյուսերն ու ռեժիսորն է, ինչպիսիք են՝ «The Dismissal» (1983) և ««Փախչել Կոբրայից» (1984)։
Միլլերը շատ ֆիլմերի և հեռուստատեսային մինի–սերիալների պրոդյուսերն է, որոնցից սկսել է իր կարիերան Նիկոլ Քիդմանի հետ՝ «Սիրախաղ», «Բանգկոկ Հիլթոն», «Մեռյալ անհողմություն» և «Վիետնամ»։
Միլլերը նաև «Ուրախ ոտքեր» անիմացիոն մուլտֆիլմի ստեղծողն է՝ Warner Bros.–ի կողմից արտադրված, Անտարկտիդայում պինգվինների կյանքի մասին երաժշտական էպոս[9]։ Պրեմիերան տեղի է ունել 2006 թվականի նոյեմբերին։ Ունենալով դրամական հաջողություններ, լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում «Ուրախ ոտքեր»–ը Միլլերին բերեց «Օսկար» մրցանակը։
Միլլերը Ավստրալիայի կինոյի ինստիտուտի, Բրիսբենի միջազգային և Սիդնեյի կինոփառատոնների հովանավորն է։
2011 թվականին նկարահանել է «Ուրախ ոտքեր 2»–ը։ 2009 թվականի հոկտեմբերի 24–ին Միլլերը հաստատել է, որ նրա հաջորդ նախագիծը լինելու է չորրորդ ֆիլմը Խելագար Մաքսի մասին «Խելագար Մաքս»[10]։ Նկարահանումները սկսել են 2012 թվականի հուլիսին, իսկ էկրանների վրա ֆիլմը ցուցադրվել է 2015 թվականին։
Մրցանակներ և անվանակոչություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982՝ Ավստրալիայի կինոյի ինստիտուտի մրցանակ լավագույն ռեժիսոր և մոնտաժ «Խելագար Մաքս 2։ Մարտիկի ճանապարհը»[11]։
- 1987՝ Ավստրալիայի կինոյի ինստիտուտի մրցանակ լավագույն ֆիլմ՝ «Տարին, երբ ձայնս կոտրվեց»[11]։
- 1990՝ Ավստրալիայի կինոյի ինստիտուտի մրցանակ լավագույն ֆիլմ՝ «Սիրախաղ»[11]։
- 1993՝ Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար անվանակարգում «Յուղ Լորենզո»[11]։
- 1995՝ երկու անվանակարգերումՕսկար լավագույն ֆիլմի և լավագույն ադապտացված սցենարի համար՝ «Չորսոտանի երեխա»[11]։
- 2007՝ Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար՝ «Ուրախ ոտքեր»[11]։
- 2007՝ BAFTA մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար՝ «Ուրախ ոտքեր»[11]։
- 2009՝ Պարգևատրվել է ֆրանսիական «Արվեստի և գրականության շքանշանով»[12]։
- 2010՝ Առաջին Ոչ-ամերիկյան ռեժիսոր, ով դարձել է Տեսողական ազդեցություն ստեղծող ընկերության պատվավոր անդամ։
- 2016՝ Օսկար Երկու անվանակարգում լավագույն ռեժիսոր և լավագույն ֆիլմ «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»։
Kennedy Miller Mitchell
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիական կինո ընկերություն Kennedy Miller Mitchell–ը հիմնադրվել է 1973 թվականին Ջորջ Միլլերի և Բայրոն Քեննեդիի կողմից՝ Kennedy Miller։ 2009 թվականին Ջորջ Միլլերն ու Դագ Միտչելլը վերանվանել են Kennedy Miller Mitchell։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Պաշտոնական անվանում | դեր |
|---|---|---|---|
| 1979 | Խելագար Մաքս | Mad Max | Ռեժիսոր |
| 1981 | Խելագար Մաքս 2։ Մարտիկի ճանապարհը | Mad Max 2 | Ռեժիսոր |
| 1983 | Մթնշաղային գոտի | Twilight Zone: The Movie | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 1983 | Վերջին բակը | The Last Bastion | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 1985 | Խելագար Մաքս 3. Ամպրոպի գմբեթի տակ | Mad Max Beyond Thunderdome | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 1987 | Իստվիկյան վհուկներ | The Witches of Eastwick | Ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր |
| 1987 | Տարին, երբ ձայնս կոտրվեց | The Year My Voice Broke | Պրոդյուսեր |
| 1989 | Մեռյալ անհողմություն | Dead Calm | Պրոդյուսեր |
| 1991 | Սիրախաղ | Flirting | Պրոդյուսեր |
| 1992 | Յուղ Լորենցո | Lorenzo's Oil | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 1995 | Չորսոտանի երեխա | Babe | Սցենարիստ, պրոդյուսեր |
| 1997 | 40 000 տարի քնել | 40000 Years of Dreaming | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 1998 | Խոզերը քաղաքում | Babe: Pig in the City | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 2006 | Ուրախ ոտքեր | Happy Feet | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 2011 | Ուրախ ոտքեր 2 | Happy Feet Two | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 2015 | Խելագար Մաքս. զայրույթի ճանապարհը | Mad Max: Fury Road | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| Խելագար Մաքս | Mad Max: The Wasteland | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Tikkanen A. Encyclopædia Britannica
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Babelio (ֆր.) — 2007.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #122616367 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Australian honours system
- ↑ https://www.gettyimages.be/detail/nieuwsfoto's/director-dr-george-miller-is-presented-with-frances-most-nieuwsfotos/97358113?language=fr
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2007
- ↑ «Kythera-Family.net — for the world-wide Kytherian community: George Miller». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 19 (օգնություն) - ↑ Garry Maddox (2.12.2006). «The penguin suite» (անգլերեն). The Sydney Morning Herald (www.smh.com.au). Վերցված է 21.05.2015-ին.
- ↑ «Mad Max: Fury Road to begin production immediately | thetelegraph.com.au». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- 1 2 3 4 5 6 7 George Miller (II) — Awards
- ↑ «Director George Miller to be awarded Ordre des Arts et des Lettres at Sydney's French Film Festival». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Miller receives VES award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Միլլեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 3 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ավստրալիայում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ավստրալիացի կինոռեժիսորներ
- Ավստրալիացի պրոդյուսերներ
- Ավստրալիացի սցենարիստներ
- Ավստրալիացի ֆեմինիստներ
- Տղամարդ ֆեմինիստներ