Jump to content

Մայքլ Բերրիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Բերրիման
Michael Berryman
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1948(1948-09-04) (76 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
 Michael Berryman Վիքիպահեստում

Մայքլ Ջոն Բերիման (անգլ.՝ Michael John Berryman, սեպտեմբերի 4, 1948(1948-09-04), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով իր արտաքին տեսքի պատճառով հանդես է եկել մի շարք սարսափ ֆիլմերում, ինչպես նաև բազմաթիվ Բ-կարգի ֆիլմերում։ Բերրիմանն իր սովորականից խիստ տարբերվող արտաքինը ձեռք էր բերել այսպես կոչված՝ անհիդրոտիկ Էկտոդերնալ դիսպլազիա կոչվող հիվանդության հետևանքով, որը բավականին հազվագյուտ հիվանդություն է։ Ըստ Բերրիմանի՝ նա ծնվելիս արդեն ունեցել է թվով «26 արատ»։

Առանձնահատուկ ճանաչման է արժանացել 1975 թ. նկարահանված «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմից հետո։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Բերրիման» հոդվածին։