Կոնից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնից (այլ կիրառումներ)
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Կոնից | |||||
| խորվ.՝ Konjic, սերբ.՝ Коњиц | |||||
| |||||
| 43.650°0′0″N 17.967°0′0″E / 43.65000°N 17.96700°E | |||||
| Երկիր | |||||
| Երկրամաս | Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն | ||||
| Համայնք | Կոնից (համայնք) | ||||
| Քաղաքապետ | Էմիր Բուբալո | ||||
| Մակերես | 1169 կմ² | ||||
| ԲԾՄ | 268 մ | ||||
| Կլիմայի տեսակ | մայրցամաքային | ||||
| Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | ||||
| Բնակչություն | 43 878 մարդ (2013) | ||||
| Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||||
| Ժամային գոտի | UTC+1 | ||||
| Հեռախոսային կոդ | +387 36 | ||||
| Փոստային ինդեքս | 88400 | ||||
| Փոստային դասիչ | 88400 | ||||
| Պաշտոնական կայք | konjic.ba | ||||
|
| |||||
Կոնից (բոս․՝ Konjic, խորվ.՝ Konjic, սերբ.՝ Коњиц), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։ Մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմի մեջ։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Քաղաքը տեղակայված է հյուսիսային Հերցեգովինայում՝ Սարաևոյից մոտավորպես 50 կմ դեպի հարավ-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 268 մետր։ Կոնից համայնքը տեղակայված է Ներետվայի երկու կողմերում։ Կոնիցա համայնքի բնակչությունը կազմում է 39 000 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է, որ քաղաքի մերձակայքը բնակեցված է եղել դեռ 4000 տարի առաջ։ Այստեղ գտնվել են իլիրիացիների՝ երկու հազար տարվա հնություն ունեցող բնակավայրեր, որոնք ճանապարհորդում էին Ներետվայի հոսանքով դեպի վեր[1]։ Կոնից անվան առաջին հիշատակումը եղել է 1382 թվականի հունիսի 16-ին Դուբրովնիկի հանրապետության փաստաթղթերում[2]։ Քաղաքը, որն ավելի վաղ մտնում էր Բոսնիական թագավորության կազմի մեջ, արդյունքում ընդգրկվել է Օսմանյան կայսրության կազմում, ինչի հետևանքն են բազմաթիվ մզկիթների առկայությունն ու իսլամական հավատի տարածումը։ Ավելի ուշ քաղաքն ընկել է Ավստրո-Հունգարական կայսրության տիրապետության տակ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքն ընդգրկվել է Խորվաթիայի անկախ հանրապետության կազմում, իսկ պատերազմի ավարտից հետո հայտնվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն կազմում։
Ազգային կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1971
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդամենը 40 879 բնակիչ՝
1991
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ համայնքում ապրել է 43 878 մարդ, այդ թվում՝ 23 815 (54,3 %) բոսնիացիներ, 11 513 (26,2 %) խորվաթներ, 6 620 (15,1 %) սերբեր և 1 930 (4,4 %) այլազգիներ[3]։
1997
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքում ապրել է 32 000 մարդ, որոնցից 92,7 % բոսնիացիներ, 4,7 % խորվաթներ, 2,4 % սերբեր և 0,2 % այլազգիներ։
2005
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին համայնքի բնակչության 92 %-ը կազմել են էթնիկ բոսնիացիները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bosna i Hercegovina …::: Informativno-turisticki portal BiH :::… KONJIC». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Account Suspended». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
- ↑ Paragraph 121, Judgement ICTY vs Delic et al., 16 November 1998
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնիցա համայնքի պաշտոնական կայքէջը (բոսն.)
- Կոնիցա քաղաքի պաշտոնական կայքէջը (բոսն.) (անգլերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնից» հոդվածին։ |
| ||||||
