Մուստաֆա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուստաֆա
թուրքերեն՝ Mustafa
Ֆիլմի պոստերը
Երկիր{{{2}}} Թուրքիա
Ժանրկենսագրական
Թվական2008
Պրեմիերա2008 թվականի հոկտեմբերի 28
Լեզութուրքերեն
ՌեժիսորՋան Դյունդար
Սցենարի հեղինակՋան Դյունդար
ԴերակատարներՅեթքին Դիքիջիլեր
Բահադըր Յազըջը
Ջեմալեթին Ջանլը
Ուլաշ Ջանլը
ԵրաժշտությունԳորան Բրեգովիչ
ՄոնտաժՋանդան Մուրատ Օզջան
Կարդում ենՅեթքին Դիքիջիլեր
Ջան Դյունդեր
Բեյհան Սարան
Արիֆ Սոյսալան
Պատմվածքի վայրԹուրքիա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն130 րոպե
Բյուջե$11 միլիոն
Պաշտոնական կայքէջ

Մուստաֆա (թուրքերեն՝ Mustafa), 2008 թվականին նկարահանված կենսագրական ֆիլմ, որը նվիրված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և երկրի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը թուրք հայտնի ռեժիսոր Ջան Դյունդարն է։ Ֆիլմը, որը ամբողջությամբ նվիրված է Մուստաֆա Քեմալի Աթաթուրքի անձնական կյանքին, առաջինն է, որն ամբողջությամբ անդրադառնում է Աթաթուրքի կյանքին՝ սկսած վաղ մանկությունից, մինչև կյանքի վերջին րոպեներ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 85-րդ տարեդարձի օրը[1][2][3]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանման համար խորապես ուսումնասիրվել են Աթաթուրքի կյանքի նվիրված գրքերը, ազգային և միջազգային լրատվամիջոցների նյութերը և դիվանագիտական փաստաթղթերը։ Դյունդերին և նրա թիմին թույլատրվել է մուտք գործել ազգային և օտարերկրյա պետությունների արխիվներ, ներառյալ նաև Նախագահի գրասենյակի և գլխավոր աշխատակազմի արխիվներ։ Աշխատանքային թիմը ուսումնասիրել է նախկինում չհրապարակված մի շարք լուսանկարներ, հուշեր, հատուկ նամակներ և ձեռագրեր, որոնք բոլորն օգտագործվել են ֆիլմի արտադրության համար[4]։

Ֆիլմը նկարահանվել է 9 ամիսների ընթացքում։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Սալոնիկում, Բիտոլայում, Բեռլինում, Դամասկոսում, Սոֆիայում, Կարլովի Վարիում և Ստամբուլում։ Սրանք այն քաղաքներն են, որտեղ ապրել է Աթաթուրքը։ Որոշ տեսարաններ նկարահանվել են այն սենյակներում, որտեղ ծնվել և մահացել է Աթաթուրքը։ Նրա անձնական իրերը, հուշերը, այն շենքերը, որտեղ աշխատել է, տները, որտեղ ապրել է, փաստաթղթերը, որոնք օգտագործել է, սիրած երգերը և արտասանած մտքերը կիրառվել են փաստագրական ֆիլմի մեջ[4]։

Գորան Բրեգովիչը գրել է ֆիլմի սաունդթրեքը և երաժշտությունը, որն արժանացել է հանդիսատեսի համակրանքին[4]։

Համառոտագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստագրական ֆիլմը օբյեկտիվ տեսանկյունից պատմում է Աթաթուրքի կյանքը և փորձում համակողմանիորեն դիտարկել Աթաթուրքի կենսագրության տարբեր կողմերը։ Ֆիլմը Աթաթուրքին դիտարկում է ընդունված կարծրատիպերից դուրս և ներկայացնում որպես մի մարդու, ով ունի վախեր, թուլություն, երազանքներ և իդեալներ։ Սա առաջին ֆիլմն է, որն անդրադառնում է թուրք ժողովրդի առաջնորդի կյանքի անձնական դրվագներին, ով, ըստ ֆիլմի հեղինակների միայնակ էր, չնայած որ միշտ շրջապատված է եղել ամբոխով և յուրայինների մեծ բանակով։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յեթքին Դիքիջիլեր
  • Բահադըր Յազըջը
  • Ջեմալեթին Ջանլը
  • Ուլաշ Ջանլը
  • Նազան Գյոզեր
  • Սաադեթ Օզեն
  • Սաադեթ Թյուրքեր
  • Նեջաթ Սեմերջի
  • Սելին Սոյլու
  • Մուստաֆա Սյութչու

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անթալիայի Ոսկե նարինջ 45-րդ կինոփառատոն (2008 թվականի հոկտեմբերի 10-19)[1]
  • Ֆրանկֆուրտի գրափառատոն 2008 (2008 թվականի հոկտեմբերի 16)

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերային հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում ֆիլմը ցուցադրվել է 200-ից ավելի կինոթատրոններում։ Առաջին 12 օրվա ընթացքում ֆիլմը դիտել է 772,694 մարդ։ Ֆիլմի որոշ քննադատներ մեդիայի միջոցով փորձել են համոզել քաղաքացիներին՝ չդիտել ֆիլմը։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Today's Zaman լրատվամիջոցի կինոքննադատ Էմինե Յըլդըրըմի, Դյունդերը «բարձր հեղինակություն ունեցող լրագրող է և հանրապետության պատմության լավագույն գիտակներից մեկը», ով «հետաքննել է, օգտագործել արծիվային բազմաթիվ նյութեր և կարողացել վերականգնել դեպքերի զարգացումը, սակայն ոչ քաղաքական, այլ՝ անձնական։ Նա կարողացել է հաղորդել Թուրքիայի Հանրապետության հիմնադրի անձնական փորձությունները և տառապանքները։ Այդ գործը նա արել է Գորան Բրեգովիչի հոգեցունց և դինամիկ շարժունություն հաղորդող երաժշտության ներքո։ Նրա ֆիլմը ներառում է հումորային որոշակի պատումներ, ֆիլմում չկան այնպիսի փաստեր, որոնց մասին մենք չգիտենք։ Մուստաֆա Քեմալի կերպարը կյանքի տարբեր դրվագներում օգտագործելու համար հանդես են եկ ել մի քանի դերասաններ, բայց երբեք մենք չկարողացանք պատշաճորեն տեսնել դերասանի դեմքը, որոնք թաքցված են կինեմատոգրաֆիայի հնարքների միջոցով։ Դյունդերը Աթաթուրքին ներկայացնում է «գերմարդ կերպար», զուգահեռաբար ցույց տալով, որ նա կարող է դուրս գալ մարմնի և ոսկորների սահմաններից»։ Յըլդըրըմը շարունակում է. «Բայց ի՞նչ եմ ես ասում։ Աստված գիտի, ինչ կպատահեր, եթե Դյունդարը փորձեր ավելի համարձակ քայլեր անել և կիսվեր մեզ հետ իր ուսումնասիրությունների ողջ պաշարը։ Արդյունքում, հավանաբար, մենք կունենայինք պահածոյացված ֆիլմ»[2]։

Բանավեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ «Մուստաֆա» ֆիլմը էկրան բարձրացավ, համաձայն Hürriyet Daily News լրատվականի լրագրող Էմրահ Գյուլերի, «այն ազգը բաժանեց երկու մասի։ Նրանց մի մասը գովաբանում էր ֆիլմը՝ նշելով, որ Աթաթուրքը նույնպես մարդ է, ով ունի զգացմունքներ և հոգսեր, մինչդեռ մյուսները քննադատում են ֆիլմը՝ նշելով, որ Դյունդերը փորձում է տապալել առաջնորդին իր պատվանդանից։ Հակասությունները, ինչ խոսք, գործում են ի օգուտ ֆիլմի։ Ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ իտել է ֆիլմը առաջին շաբաթվա ընթացքում։ Սա փաստ է, որը օգնեց Աթաթուրքի մասին մյուս նախագծերին նորից դառնալ հեղինակավոր»։ Ավելի ուշ նա հավելել է, որ «Աթաթուրքի մասին պատմող երկու ֆիլմերից՝ «Հրաժեշտ (ֆիլմ)» (թուրքերեն՝ Veda) և «Այսօրվա դասերը, Աթաթուրք» (թուրքերեն՝ Dersimiz: Atatürk), յուրաքանչյուրը դիտել է մոտ մեկ միլիոն մարդ»[5]։

«Ֆիլմը հանրային մեծ քննարկումների և բանավեճերի թիրախ է դարձել՝ այլընտրանքային տեսակետ ունենալու համար։ Անհրաժեշտ է առնվազն 10 տարի, որպեսզի լրագրողները, սյունակագիրները, պատմաբաններ, քաղաքական գործիչները մոռանան ֆիլմում ներկայացված դեպքերը»։ Today's Zaman լրատվամիջոցի լրագրող Էմինե Յըլդըրըմը նույնպես խոսել է հակասությունների մասին։ «Եթե Դուք ինձ եք հարցնում, ապա ես կարծում եմ, որ ֆիլմը իր էությամբ միջակ ֆիլմը և մեզ ոչ մի նորություն չի ասում Աթաթուրքի կյանքի մասին։ Նա եղել է մեծ առաջնորդ, հիանալի իդեալիստ, նա հանեց ազգին քաոսից և, այո՛, նա իրոք սիրել է կանանց և ալկոհոլ։ Ոչ ոք ոչ մեկին չի ասում երեխաներիդ տար, որ դիտեն ֆիլմը։ Սակայն հարցը նրանում, որ, ինչպես նշվում է հայտնի ասացվածքի մեջ, չկա ավելի լավ գովազդ, քան սեփական մահախոսականը։ Դյունդարը առնվազն պետք է հանգստանա, քանի որ նրա ֆիլմը մեկ շաբաթվա ընթացքում գրավել է 1.1 միլիոն մարդու ուշադրություն»[3]։

Աթաթուրքի անձնական կյանքը Արևմուտքին քիչ է հայտնի։ Ֆիլմում քննադատների թիրախում հայտնվել է Աթաթուրքի դիմանկարի նկարագրությունը։ Աթաթուրքի կերպարը համակողմանիորեն է ներկայացվում ֆիլմում։ Ֆիլմում կան կադրեր, որոնք ցույց են տալիս դեպրեսիայի մեջ գտնվող Աթաթուրքին, ով գտնվում է կանանց և ալկոհոլի շրջապատում։ Նշվում է, որ այդ կադրերը ստվեր են գցում պատմական նշանակություն ունեցող փաստերի վրա և ծառայում են քաղաքական իսլամի շահերին։ Դյունդերի ֆիլմը բանավեճի առարկա է դարձել նաև հասարակական լայն շերտերի շրջանակներում։

Դյունդերը նշել է, որ ֆիլմը պատմում է հանճարեղ և զգայուն մարդու մասին։ Թուրքիայի մշակույթի նախարար ի պաշտպանություն նշել է, որ «Աթաթուրքը եղել է մեր նման սովորական մարդ, ով ուներ հույսեր, հիասթափություններ, տխրության և ուրախության պահեր»։

Ծխախոտի դեմ պայքարի խմբի ղեկավարներ պրոֆեսորներ Ահմեդ Էրջանը և Օրհան Քուրալը բողոք են ներկայացրել առ այն, որ ֆիլմում առկա ծխախոտի և ոգելից խմիչքների տեսարանները ուղղակիորեն գովազդում են ծխախոտ արտադրող ընկերությունների գործունեությունը։

Դյունդերը 2008 թվականի դեկտեմբերին վկայություն է տվել Անկարայի գլխավոր դատախուզությունում՝ Աթաթուրքի ժառանգությանը վիրավորելու և արգելված վայրերում ծխելու համար[6]։

Թուրքիայի առաջատար կապի միջոցը՝ Turkcell-ը չեղարկել է հովանավորության պայմանագիրը՝ նշելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ ֆիլմը նվիրված է լինելու Աթաթուրքի անձնական կյանքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Swan, Suzanne (2008 թ․ հոկտեմբերի 12). «Antalya receives the world at its Golden Orange and Eurasia film festivals». Today's Zaman. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  2. 2,0 2,1 Yıldırım, Emine (2008 թ․ հոկտեմբերի 29). «Determined minds on the big screen with 'Devrim' and 'Mustafa'». Today's Zaman. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  3. 3,0 3,1 Yıldırım, Emine (2008 թ․ դեկտեմբերի 28). «Move over Hollywood, the Turks are coming». Today's Zaman. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Atatürk's life on silver screen again». Hürriyet Daily News. 2008 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Güler, Emrah (2010 թ․ հուլիսի 16). «Turkish cinema hopes to cash in on political turmoil». Hürriyet Daily News. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
  6. «Dündar testifies over insulting Atatürk, tobacco advertising». Today's Zaman. 2008 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)