Turkcell
Turkcell | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1994 |
Հիմնադիր | Mehmet Emin Karamehmet? |
Վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Murat Erkan? |
Արդյունաբերություն | հեռուստահաղորդակցության արդյունաբերություն և բջջային հեռախոսների ինդուստրիա |
Աշխատողների թիվ | 13 901 մարդ |
Դուստր ընկերություններ | lifecell? և Life:) Belarus? |
Կայք | turkcell.com.tr |
Բորսա | NYSE: TKC |
![]() |
Թուրքսել (թուրքերեն՝ Turkcell), Թուրքիայում բջջային կապի առաջատար օպերատոր[1]։ Կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում։ 2011 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալներով Turkcell-ը ունի 34.4 միլիոն բաժանորդ[2]։ Հիմնադրվել է 1994 թվականին, երբ Թուրքիայում սկսել է գործել GSM առաջին ցանցը։ Ընկերության ակտիվները գտնվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում։
Ընկերության բաժնետոմսերի 51%-ը պատկանում է Turkcell Holding-ին, որի 53%-ը պատկանում է Çukurova Telecom Holdings-ին, իսկ 47%-ը՝ շվեդաֆիննական Telia Company-ին[3]։ Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է $12,46 միլիարդ։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Մուզաֆեր Աքփընարն է։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
GSM-ցանցը ծածկում է Թուրքիայի տարածքի 80,44 %-ը, որտեղ բնակվում է երկրի բնակչության 97,21 %-ը։
Turkcell-ը 2009 թվականի մարտին ծառայություններ է մատուցել 62 միլիոն բաժանորդի[3]։ 2010 թվականի տվյալներով ընկերության շրջանառությունը կազմել է $5,96 միլիարդ, զուտ շահույթը՝ $1,17 միլիարդ[4]։
Հյուսիսային Կիպրոս[խմբագրել | խմբագրել կոդը]
Turkcell-ը գործում է նաև Թուրքիայի սահմաններից դուրս։ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում այն գործում է Kuzey Kıbrıs Turkcell բրենդի ներքո։ Բրենդը գործում է Կիպրոս կղզու միայն թուրքական հատվածում։ KKTCELL-ը առանձին է գործում Turkcell-ից, չնայած որ երկուսն էլ պատկանում են միևնույն հոլդինգին։ Ներկայումս Kuzey Kıbrıs Turkcell-ը Հյուսիսային Կիպրոսում բջջային կապի ամենախոշոր օպերատորն է։ Kuzey Kıbrıs Turkcell-ի համարները բուն թուրքական համարներից շատ հեշտ է տարբերելը, քանի որ դրանք սկսվում են +90(533)8XX-XXXX կոդով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2017-02-10
- ↑ «History»։ Turkcell։ Վերցված է 2012-06-13
- ↑ 3,0 3,1 Тимофей Дзядко. Скидка от «Альфы» // Ведомости, № 48 (2318), 19 марта 2009
- ↑ Игорь Цуканов.։ «Турецкий соперник Altimo»։ // Ведомости, 17.05.2011, № 87 (2853)։ Արխիվացված օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2011-5-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Turkcell Վիքիպահեստում |
---|
- Turkcell-ի պաշտոնական կայք էջ
- Vodafone buys Turkish mobile firm, BBC News, 13 December 2005
- Turkey's Turkcell buys Belarus's BeST for $500 mln
|