Ջան Դյունդար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջան Դյունդար
թուրք.՝ Can Dündar
Can Dündar par Claude Truong-Ngoc janvier 2017.jpg
Ծնվել է հունիսի 16, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:16|2|0}}) (56 տարեկան)
Ծննդավայր Անկարա, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Կրթություն Անկարայի համալսարան և Միջինարևելյան տեխնիկական համալսարան
Մասնագիտություն սյունյակագիր, հեռուստահաղորդավար, լրագրող և գրող
Աշխատավայր Ջումհուրիյեթ
Պարգևներ և
մրցանակներ
Կայք candundar.com.tr
Can Dündar Վիքիպահեստում

Ջան Դյունդար (թուրք.՝ Can Dündar, հունիսի 16, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:16|2|0}}), Անկարա, Թուրքիա[1]), թուրք լրագրող, սյունյակագիր և վավերագրող։ 2015 թվականի նոյեմբերին «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ձերբակալվել է նյութի հրապարակման համար, որտեղ ասվում է, որ թուրքական հետախուզությունը զենք է մատակարարում իսլամիստ գրոհայիններին, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի կառավարության դեմ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրություն է սովորել Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, որն էլ ավարտել է 1982 թվականին։ 1986 թվականին ավարտել է Լոնդոնի լրագրության դպրոցը։ 1988 և 1996 թվականին, համապատասխանաբար, ստացել է մագրիստրոսի աստիճան և Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան[1]։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտատել է տարբեր ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «Hürriyet» 1983-1985), «Nokta», «Haftaya Bakış», «Söz» և «Tempo»։ 1999 թվականի հունվանից 2000 թվականի ապրիլը աշխատել է «Sabah» թերում, 2000 թվականի հունվարից՝ «Milliyet»-ում[1]։

Աշխատանքից ազատում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսին Դյունդարը «Milliyet»-ից հեռացվել է մի շարք հոդվածների համար, որոնցում «շատ սուր» է լուսաբանել Գեզի այգու բողոքի ցույցերն ու Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները։ Ըստ Դյունդարի՝ աշխատանքից ազատելու ժամանակ նրան ասել են․ «Մենք չենք ցանկանում այս թերթում տեսնել հոդվածներ, որոնք կարող են դուր չգալ վարչապետին»[3]։

Ազատվելուց հետո աշխատանքի է անցել «Cumhuriyet»-ում, իսկ 2015 թվականի փետրվարի 8-ին ստացել է գլխավոր խմբագրի պաշտոնը։

2015 թվականի մայիսին «Cumhuriyet»-ում հրապարակվել է սիրիական գրոհայիններին զենք մատակարարման լրագրողական հետաքննություն։ Հոդվածում օգտագործվել են լուսանկարներ, որոնք արվել են 2014 թվականին Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությանը պատկանող բեռնատարների զննության ժամանալ[4]։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլը
Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի աջակցության ցույց։

Նույն թվականի հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հրապարակման համար դատի է տվել Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին։ Էրդողանը պահանջել է նրանց դատապարտել երկու ցմահ և 42 տարվա ազատազրկման։ Ինչպես նաև Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Դյունդարը մեղավոր է պետական գաղտնիք հրապարակելու համար և լրտես է[4]։

2015 թվականի նոյեմբերին Դյունդարը և Գյուլը ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել լրտեսության և ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու համար[4]։

2016 թվականի փետրվարին Թուրքիայի Գերագուն դատարանը վճռել է, որ Դյունդարի և Գյուլի ձերբակալման ժամանակ թույլ են տրվել մի շարք խախտումներ և ստորագրությամբ նրանք ազատ են արձակվել[5]։

Նույն թվականի մարտին ավելի քան հարյուր գրողներ, որոնց թվում էին Մարիո Վարգաս Լյոսան և Մարգարեթ Էթվուդը, նամակ են ստորագրել, որով կոչ են արել Թուրքիայի իշխանություններին Դյունդարի և Գյուլի վրայից հանել բոլոր մեղադրանքները, ինչպես նաև ազատել բոլոր լրագրողներին, որոնք ձերբակալվել են «իրենց մտքերն» արտահայտելու համար։ Նամակն ուղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին[5]։

2016 թվականի մայիսին դատարանը Դյունդարին և Գյուլին մեղավոր է ճանաչել պետքկան գաղտնիք հրապարակելու համար և դատապարտել է նրանց, համապատասխանաբար, 5 տարի 10 ամիս և 5 տարի ազատարկման։ Դատավճռի հրապարակումից մի քանի ժամ առաջ Դյունդարի նկատմամբ մահափորձ է իրականացվել։ Անհայտ անձը փորձել է նրա վրա կրակել։ Դյունդարը չի տուժել։ Ահաբեկիչը ձերբակալվել է՝ հայտարարելով, որ Ջան Դյունդարը «դավաճան» է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]