Ահմեդ Դավութօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահմեդ Դավութօղլու
Secretary Kerry Meets With Turkish Foreign Minister Davutoglu (2) (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն[1]
Կրթություն՝ Բոսֆորի համալսարան և Ստամբուլի բարձրագույն դպրոց
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ, քաղաքագետ, մանկավարժ, գրող և պրոֆեսոր
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր փետրվարի 26, 1959(1959-02-26)[2][3] (60 տարեկան)
Ծննդավայր Տաշկենտ, Կոնիա, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Ամուսին Sare Davutoğlu?
 
Ինքնագիր Ahmet Davutoğlu signature.png

Ահմեդ Դավութօղլու (փետրվարի 26, 1959(1959-02-26)[2][3], Տաշկենտ, Կոնիա, Թուրքիա)՝ թուրք քաղաքական գործիչ, գիտնական։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլի Արական Վարժարանում։ Այնուհետև ավարտել է Բողազիչի Համալսարանի Տնտեսագիտության և քաղաքագիտության բաժինը։ Միևնույն համալսարանի Հանրային Կառավարման բաժնում ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ դոկտորական աստիճանը ստացել է նույն համալսարանի Քաղաքական Գիտությունների և Միջազգային Հարաբերությունների բաժնում։ 1996-1999 թթ. աշխատել է Մարմարայի Համալսարանում։ 1993 թ. ստացել է դոցենտի, իսկ 1999 թվականին պրոֆեսորի գիտական կոչում։ 2009 թ. մայիս ամսից հանդես է գալիս որպես Թուրքիայի արտաքին գործերի նախարար։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և գրքերի։ Դավութօղլուն ազատ տիրապետում է անգլերենին, գերմաներենին և արաբերենին։ Նրա հեղինակած գրքերն են՝ «Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը» (2001 թ.), «Համաշխարհային ճգնաժամ» (2002 թ.), «Տեսությունից պրակտիկա. թուրքական արտաքին քաղաքականությանը նվիրված զրույցներ» (2013 թ.)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ahmet Davutoğlu, Stratejik Derinlik, Küre Yayınları, 36. baskı, 2009, s.1.


  1. 1,0 1,1 https://tr.euronews.com/2019/09/13/ahmet-davutoglu-ak-partiden-istifa-etti
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.
  3. 3,0 3,1 Brockhaus Enzyklopädie