Jump to content

Թուրք-քրդական հակամարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակամարտություն Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև
Kurdish–Turkish conflict?

Թվական 1984 թվականի նոյեմբերի 27ից
Վայր Արևելյան Թուրքիա, Հյուսիսային Իրաք
Պատճառ Քրդերի ձգտումը ստեղծել ինքնիշխան պետություն (1984—1993)
Քրդերի ձգտումը ստեղծել ինքնակառավարություն (1993—2011)
Արդյունք Հակամարտությունը շարունակվում է
Հակառակորդներ
Քրդական բանվորական կուսակցություն Թուրքիա Թուրքիա
աջակցությամբ՝
Իրաք Իրաք
(1987 - 2005)
Իրան Իրան
(2004-ից)
Հրամանատարներ
Աբդուլլահ Օջալան
Մահսուն Քորքմազ
Էրդալ Բահոզ
Մուրատ Կարայիլան
Թուրքիա Քենան Էվրեն
Թուրքիա Տուրգուտ Օզալ
Թուրքիա Սուլեյման Դեմիրել
Թուրքիա Ահմեդ Նեդջեթ Սեզեր
Թուրքիա Յաշար Բյույուկանիտ
Թուրքիա Աբդուլա Գյուլ
Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան
Իրաք Սադդամ Հուսեյն
Իրաք Գազի Մաշալ Աջիլ ալ-Յավեր
Ընդհանուր կորուստներ
գրեթե 40000 սպանված (1984—2011)

Թուրք-քրդական հակամարտություն՝ զինված հակամարտություն Թուրքիայի կառավարության և Քրդական բանվորական կուսակցության զինյալների միջև, պայքարը մղվում է Թուրքիայի կազմում քրդական ինքնավարության ստեղծման համար, որը շարունակվում է 1984 թվականից մինչև հիմա։

21-րդ դարի սկզբին քրդերը մնում են ամենամեծ ժողովուրդներից մեկը առանց իրենց սեփական պետականության։ Թուրքիայի և Անտանտի միջև կնքված (1920) Սևրի պայմանագրով նախատեսվում էր ստեղծել Անկախ Քուրդիստան։ Սակայն այդ պայմանագիրը այդպես էլ չմտավ ուժի մեջ և զրոյացվեց Լոզանի պայմանագով (1923): 1920—1930-ական թվականներին քրդերը մի քան անգամ անհաջող ապստամբեցին թուրքական իշխանությունների դեմ։

1961 թվականին սկսվեց քրդական ապստամբությունը Իրաքում, որը ընդմիջումներով շարունակվեց մի քանի տասնամյակ։ Քրդական ազգայնականության աճը 1978 թվականին հանգեցրեց Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ)-ի՝ ռազմա-քաղաքական կազմակերպության ստեղծմանը, իր պայքարի սկզբնական շրջանում (1984—1993) նպատակ դրեց ստեղծել քրդերի ինքնիշխան պետություն Թուրքիայում, սակայն 1993 թվականից փոխելով ուղղությունը ստեղծել քրդական ինքնակառավարություն Թուրքիայի կազմում։ Հենց այդ ժամանակ թուրքական քրդերը ենթարկվեցին հալածանքների՝ քրդական լեզվի օգտագործումը արգելվեց, իսկ քրդական ազգայնությունը չճանաչվեց (պաշտոնական իշխանությունները սկսեցին անվանել քրդերին «լեռնային թուրքեր»)։

1984 թվականի օգոստոսի 15-ին ՔԲԿ-ն սկսեց պարտիզանական պատերազմ Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում։ Պարտիզանների դեմ պայքարելու համար ներգրավվեցին թուրքական կանոնավոր բանակը, 1987 թվականին այդ շրջանում մցվեց արտակարգ դրություն։ Հիմնական քրդական բազաները տեղակայված էին Իրաքի հյուսիսում։ Երկու կառավարական երկրների համաձայնությամբ, թուրքական անվտանգության ուժերը իրավունք ունեին հետաբնդելով պարտիզանական ջոկատներին ներխուժել Իրաքի տարածք[1]։ 1990-ական թվականներին Թուրքիան Իրաքում անցկացրեց ռազմական գործողությունների շարք (առավել խոշոր 1995 և 1997 թվականներին)։

ՔԲԿ-ի դեմ պայքարում Թուրքիայի ամենախոշոր հաջողությունը դարձավ ամերիկական և իսրայելական հատուկ ծառայությունների կողմից այդ կազմակերպության առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի հափշտակումը Քենիայում (1999 թվականի փետրվարի 15)։ Իր հափշտակումից քիչ առաջ (1998 թվականի սեպտեմբերի 1-ին) Աբդուլլա Օջալանը կոչ արեց ՔԲԿ-ին հաշտություն կնքել, իսկ հափշտակումից հետո՝ զինված ուժերը կենտրոնացնել Իրաքի հյուսիսում։ Այդ պահից ՔԲԿ-ի պարտիզանական պայքարը անկում ապրեց։ 2000-ական թվականներին զինված գործողությունները Թուրքիայի հարավ-արևելքում գրեթե դադարեցին, սակայն 2005—2006 թվականներին պարտիզանները կրկին ակտիվացան։ Ինչպես և ավելի շուտ, նրանք գործում էին Իրաքի հյուսիսի բազայից։ 2008 թվականի փետրվարին թուրքական բանակը այդ բազաների դեմ վերջին տասնամյակում անցկացրեց ամենախոշոր ռազմական գործողությունը։

2008 թվականին ռազմական գործողություններում զոհերի թիվը գնահատվեց մոտավորապես 40 հազ. մարդ[2]։

2011 թվականի օգոստոսին թուրքական բանակը անցկացրեց մի շարք անհաջող օդային ասպատակություններ Իրաքյան Քուրդիստանի տարածքում։

2011 թվականի սեպտեմբերի 13 Թուրքիայի ներքին գործերի նախարար՝ Նահիմ Շահին հայտարարեց թուրքական զորքերը Իրաքյան Քուրդիստանի տարածք մտցնելու մտադրության մասին։

2011 թվականի հոկտեմբերի 10-ին Իրաքյան Քուրդիստանում ՔԲԿ-ի բազաներից մեկի վրա ավիահարվածի արդյունքում զոհվեցին 14 քուրդ պարտիզան, նրանց շարքում ՔԲԿ-ի ղեկավարության ներկայացուցիչներ։

2011 թվականի հոկտեմբերի 19-ին Հաքյարի գավառի Չուկուրջա շրջանում քուրդ պարտիզանները հարված հասցրին այդ շրջանում տեղաբաշխված 19 ռազմական օբյեկտների, ինչի հետևանքով, համաձայն Թուրքիայի գլխավոր շտաբի պաշտոնական հայտարարություն, թուրքական բանակի կորուստները կազմեցին 26 զինվոր[3]։ ՔԲԿ-ի տվյալներին մոտ[4] տեղեկատվական Firat գործակալության տվյալների, թուրքական կողմը կորցրել է 87 զինվոր և գրեթե 60 վիրավոր, քրդական կողմը՝ 7 պարտիզան[5]։

2011 թվականի 21—հոկտեմբերի 23-ին Չուքրուջա տարաշաշրջանի պարտիզանական քրդական խմբերի ենթադրյալ վայրերի շարունակական ավիահարվածների արդյունքում զոհվեցին 36 քուրդ զինյալներ։ Քրդական կողմը և ողջ մնացած ականատեսները հայտարարեցին, որ քրդերի դեմ կիրառվել է քիմական զենք[6][7]։ Թուրքական ռազմական հրամանատարությունը հերքեց մեղադրանքները։ Կատարվում է հետաքննություն անկախ գերմանացի փորձագետների մասնակցությամբ[8]։

2015 թվականի հուլիսի 25-ին Քրդական բանվորական կուսակցությունը հայտարարեց Թուրքիայի հետ հետագա հրադադարի կնքման անհնարինության մասին։ Դա դարձավ Իրաքի տարածքում թուրքական զինուժի ռմբակոծության արդյունքը։ Ռմբակոծության հետևանքով վնասվել են ինչպես Իսլամական պետության վերահսկողության ներքո գտնվող տարածքները, այնպես էլ քրդերի տիրույթները[9]։ Զինադադարը գործում է 2013 թվականից կապված Իսլամական պետության դեմ համատեղ գործողություններով։

2015 թվականի դեկտեմբերի 21-ին սկսվեց լայնամասշտաբ ուժային գործողություն ՔԲԿ-ի զինյալների դեմ Ջիզրե և Սիլոպի քաղաքներում։ Այն անցկացվեց գրեթե 10 հազ. թուրքական ոստիկանների և զինվորական տանկերի աջակցությամբ։ ՔԲԿ-ի ապստամբները Ջիզրե քաղաքում արգելափակեցին մուտքը մի շարք թաղամասեր, կառուցեցին բարիկադներ և փորել խրամատներ։ ՔԲԿ անդամները կրակակետերը տեղակայեցին բնակելի տներում, գրոհը հետ մղելու նպատակով։ Տանկերը, որոնք տեղակայված էին լեռներում և շրջափակել էին Ջիզրե շրջանը։ Միաժամանակ 30 զրահամեքենաներից բաղկացած շարասյունը հարձակվեց շրջաններից մեկի վրա։ Հունվարի 19-ին հայտարարվեց Սիլոպի քաղաքում ընթացող հակաահաբեկչական գործողությունների ավարտի մասին։ 2016 թվականի փետրվարի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր կոմիսար՝ Զեյդ ալ-Հուսեյնը հայտնեց լուրջ մտահոգություն Ջիզրե քաղաքում տանկերի կողմից մի խումբ խաղաղ բնակիչների ռմբակոծման վերաբերյալ, ովքեր սպիտակ դրոշներով տանում էին զոհերի դիերը, և և Թուրքիայի իշխանություններին կոչ է արել անցկացնել մանրակրկիտ հետաքննություն։ Ջիզրե գավառում գործողությունը ավարտվեց 2016 թվականի փետրվարի 11-ին[10][11][12][13]։

Կուսակցության լուծարում և պայքարի ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի փետրվարի 27-ին Աբդուլլահ Օջալանը կոչ արեց դադարեցնել ավելի քան 40 տարի տևած հակամարտությունը՝ զինաթափելով և լուծարելով Քրդական բանվորական կուսակցությունը[14][15][16]։ Նրա հայտարարությունը կարդացել է քրդամետ Դեմոկրատական կուսակցությունը, որի օրենսդիրները կապ էին հաստատել նրա և կառավարության միջև[17]։ 2025 թվականի մարտի 1-ին Հյուսիսային Իրաքում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության գործադիր կոմիտեն[18] հայտարարել է Թուրքիայի հետ անհապաղ զինադադարի մասին[19][20]։ Փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն ասել է. «Ահաբեկչությունից զերծ Թուրքիայի նպատակի ուղղությամբ նոր փուլ է սկսվել։ ... Մենք հույս ունենք, որ այս հնարավորությունը կօգտագործվի, այս ջանքերը կավարտվեն արագ և հաջողությամբ»[21]։ Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) պահանջել է Օջալանի ազատ արձակումը, սակայն զինաթափման և լուծարման ժամկետ չի նշել։ Վերլուծաբանները նշել են, որ եթե հրադադարը պահպանվի, դա կարող է հետևանքներ ունենալ Թուրքիայից դուրս[22][23]։ Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնք ըստ Թուրքիայի կապ ունեն Քրդական աշխատավորական կուսակցության հետ, ողջունել են հրադադարը, սակայն նշել, որ այն չի վերաբերում իրենց[24]։

Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարել է իր լուծարման մասին 2025 թվականի մայիսի 12-ին։ Այդ մասին բարձրաձայնվել է նույն օրը՝ հայտարարության միջոցով։ Խումբը հայտարարել է, որ հասել են մի կետի, երբ իրենց պահանջները կարող են բավարարվել «ժողովրդավարական քաղաքականության» միջոցով. բացի այդ, նրանք որպես օրինակ են բերել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը[25]։ Քրդական բանվորական կուսակցության զինաթափման մանրամասները մնում են անորոշ[26][27] և հայտարարության մեջ չի նշվում, թե արդյոք կզինաթափվե՞ն արդյոք տարածաշրջանային մասնաճյուղերը[27]։ «Ալ Ջազիրան» հաղորդել է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը «հավանական չէ, որ կհետևեն Քրդական աշխատավորական կուսակցության օրինակին և կզինաթափվեն»[28]։

Էրդողանը հայտարարությունը որակել է որպես իր «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» գործընթացի հաղթանակ, իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը հայտարարել է, որ կարող է սկսվել «նոր դարաշրջան»[27]։ Քաղաքական վերլուծաբան Սերեն Սելվին Քորքմազը լուծարումը որակել է որպես թուրքական քաղաքականության համար շրջադարձային պահ[26]։ Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամը Թուրքիայի ներսում արձագանքները նկարագրել է որպես «խառը», որտեղ կառավարամետ խմբերը Թուրքիային են վերագրում լուծարման պատասխանատվությունը, մինչդեռ որոշ քուրդ ներկայացուցիչներ դեռևս կասկածամիտ են խաղաղության գործընթացի նկատմամբ[29]։ Իրաքը և Կանադան հայտարարություններ են տարածել, որոնցում ողջունել են Քրդական բանվորական կուսակցության լուծարումը[30][31]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Дибо Кава: Регионально-международный аспект курдской проблемы
  2. Nedim Şener (2011 թ․ հունիսի 24). «26 yılın kanlı bilançosu» (Turkish). Milliyet. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «26 Turkish soldiers killed in Kurdish attacks». Zee News. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «Turkish air raids kill 7 Iraqi civilians». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  6. [1](չաշխատող հղում)
  7. [2](չաշխատող հղում)
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  9. Курдские повстанцы: Смысла в мире с Турцией больше нет Արխիվացված 2015-07-25 Wayback Machine — Новости@Mail.ru
  10. В ходе продолжающейся силовой операции против боевиков РПК убито более 100 террористов
  11. В ООН назвали преступлением обстрел военными мирных граждан в Джизре
  12. Давутоглу: антитеррористическая операция в Силопи окончена
  13. Силы безопасности Турции завершили контртеррористическую операцию на юго-востоке страны – МВД
  14. «Kurdish leader Ocalan issues message from prison, urging PKK to disarm to make peace with Turkey». AP News. 2025 թ․ փետրվարի 27.
  15. «The Guardian view on Turkey and the PKK: an elusive peace is in view once more». The Guardian. 2025 թ․ փետրվարի 27.
  16. «Jailed PKK leader tells group to lay down arms, end conflict with Turkiye». Al Jazeera.
  17. Chris Lau; Eyad Kourdi; Lucas Lilieholm (2025 թ․ մարտի 1). «Kurdish militia declares ceasefire following leader's call to end five-decade insurgency with Turkey». CNN (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 1-ին.
  18. «PKK declares ceasefire with Turkey after more than 40 years of conflict». The Observer (բրիտանական անգլերեն). AFP. 2025 թ․ մարտի 1. ISSN 0029-7712. Վերցված է 2025 թ․ մարտի 1-ին.
  19. «Kurdish group PKK declares ceasefire with Turkey». BBC (բրիտանական անգլերեն). 2025 թ․ մարտի 1. Վերցված է 2025 թ․ մարտի 1-ին.
  20. Timur, Safak; Gall, Carlotta (2025 թ․ մարտի 1). «Kurdish Insurgent Group Declares Cease-Fire in Conflict With Turkey». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2025 թ․ մարտի 1-ին.
  21. «PKK declares ceasefire in 40-year conflict with Turkiye». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 1-ին.
  22. «Kurdish PKK militants declare ceasefire in 40-year conflict with Turkey». Sky News (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 1-ին.
  23. «Kurdish militants declare a ceasefire in a 40-year insurgency in Turkey». AP News (անգլերեն). 2025 թ․ մարտի 1. Վերցված է 2025 թ․ մարտի 1-ին.
  24. «Kurdish PKK militants declare immediate ceasefire». Reuters. Վերցված է 2025 թ․ մարտի 2-ին.
  25. Yeung, Jessie (2025 թ․ մայիսի 12). «Kurdish PKK militant separatist group announces decision to dissolve after decades of conflict with Turkey». CNN (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 12-ին.
  26. 26,0 26,1 «What does the end of the PKK mean for Turkey?». Deutsche Welle. Վերցված է 2025 թ․ մայիսի 15-ին.
  27. 27,0 27,1 27,2 «Kurdish PKK militants announce decision to dissolve after decades of conflict with Turkey». CNN. Վերցված է 2025 թ․ մայիսի 15-ին.
  28. «What does the PKK's disarming mean for its regional allies?». Վերցված է 2025 թ․ մայիսի 15-ին.
  29. «The Hope and Skepticism Around the PKK's Historic Move to Disarm». Վերցված է 2025 թ․ մայիսի 15-ին.
  30. «PKK to disband, potentially ending decades of conflict in Turkiye». Վերցված է 2025 թ․ մայիսի 15-ին.
  31. «Statement by Global Affairs Canada on dissolution of Kurdistan Workers' Party in Türkiye». Վերցված է 2025 թ․ մայիսի 15-ին.