Ֆեթուլլահ Գյուլեն
| Ֆեթուլլահ Գյուլեն թուրքերեն՝ Fethullah Gülen | |
| Մասնագիտություն՝ | հասարակական ակտիվիստ, գրող, քարոզիչ, մտավորական, հրապարակախոս, imam և Islamic religious leaders |
|---|---|
| Դավանանք | իսլամ |
| Ծննդյան օր | ապրիլի 27, 1941[1][2][3] |
| Ծննդավայր | Բասեն, Էրզրումի մարզ, Թուրքիա |
| Վախճանի օր | հոկտեմբերի 20, 2024[4][5] (83 տարեկան) |
| Վախճանի վայր | Stroud Township, Մոնրո շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][7] |
| Թաղված | Ross Township[8] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | թուրքերեն՝ Muhammed Fethullah Gülen |
| Կայք՝ | fgulen.com |
| Ինքնագիր | |
Ֆեթհուլլահ Գյուլեն (թուրքերեն՝ Fethullah Gülen, ապրիլի 27, 1941[1][2][3], Բասեն, Էրզրումի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 20, 2024[4][5], Stroud Township, Մոնրո շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][7]), թուրք գրող[9], նախկին իմամ և քարոզիչ, իսլամական հասարակական գործիչ, գրողների և լրագրողների ֆոնդի պատվավոր նախագահ[10]։ Նա համարվում էր «Հիզմեթ» շարժման ստեղծողն և նախաձեռնողը[11]։ Կյանքի վերջին տարիներին ապրել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում։ Քաղաքական վտարանդի էր[12][13][14]։ Գյուլենի կողմնակիցները նրան անվանում էին «Հոջա էֆենդի» (պարոն ուսուցիչ)։ Գյուլենը 2008 թվականին դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մտավորականը՝ համաձայն Prospect և Foreign Policy ամսագրերի[15]։ 2009 թվականից մտել է 500 ամենաազդեցիկ մուսուլմանների շարքում (2013 թվականի տվյալներով 11-րդը)[16]։ 2013 թվականին նա ներառվել է «աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքը» ըստ Time ամսագրի[17][18][19]։
Գյուլենի մոտեցումները առկա խնդիրներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհիկացում և շարիաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուլենը քննադատել է լաիցիզմը որպես քաղաքականության, որը գնում է դեպի ռեդուկտիվ մատերիալիզմի փիլիսոփայության։ Միևնույն ժամանակ նա կարծել է, որ իսլամը և դեմոկրատիան համատեղելի են[20]։ Գյուլենի կարծիքով շարիաթին են առնչվում և կրոնական արժեքները, և նամազը, ուրազան, զյաքաթը, հաջը, ընտանեկան և անձնական հարաբերությունները, կյանքի տարբեր ասպեկտները։ «Ժամանակակից դեմոկրատական հանրապետություններում ոչ ոք չի խանգարում զբաղվել այդպիսի գործերով, որոնք կազմում են իսլամի և շարիաթի ավելի քան 95%-ը։ Եվ միայն 4-5 %-ն է առնչվում իշխանությանը և իրավունքին։ Սա առանձին անհատների մտահոգությունը չէ, այլ նրանց, ովքեր կառավարում են։ Իսլամի ընդդիմադիրները հենց այդ 4-5%-ը փորձում են ներկայացնել որպես ամբողջ շարիաթ»[21]։
Թուրքիա և Եվրամիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուլենը հավանություն է տվել Թուրքիայի անդամակցմանը ԵՄ-ին` նշելով, որ դրանից չեն տուժի կողմերից ոչ մեկը, այլ միայն կշահեն։
Կնոջ դերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուլենի հայացքները կնոջ իրավունքների նկատմամբ «պրոգրեսիվ» էին, բայց «ժամանակակից կին պրոֆեսիոնալները Թուրքիայում հեռու են այն բանից, որ նրանց ընդունեն որպես իրավահավասար»[22]։ Գյուլենը նշել է, որ իսլամը փրկել է կանանց, «նրանք ընդհանրապես չեն փակվել իրենց տներում և... երբեք չեն ճնշվել»։ Նա նշել է, որ «արևմտյան տիպի ֆեմինիզմը… որը ամբողջությամբ լցված է ատելությամբ տղամարդկանց նկատմամբ, դատապարտված է կործանման, ինչպես մնացած բոլոր հեղափոխական շարժումները»[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Turkish U.S.-based cleric Gulen has died, media says — 2024.
- 1 2 В США умер проповедник, которого обвиняли в подготовке госпереворота в Турции - Газета.Ru | Новости (ռուս.) — 2024.
- 1 2 Fetullah Gülen öldü, morga alındı... Odatv hastanenin önünde canlı yayında — Odatv, 2024.
- 1 2 FETÖ elebaşı Gülen'in cenazesi Pensilvanya'da St. Luke's Hastanesinde tutuluyor — Anadolu Agency, 2024.
- ↑ https://www.hurriyet.com.tr/gundem/feto-elebasi-fetullah-gulenin-cenazesine-qr-kodla-girilecek-42570637
- ↑ «Список трудов Фетхуллаха Гюлена на его официальном веб-сайте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Хронология жизни Фетхуллаха Гюлена на его официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Ответы на вопросы о движении «Хизмет» — веб-проект Фонда писателей и журналистов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Williams, Paul L. «A visit to the Pennsylvania fortress of „The World’s most Dangerous Islamist“»
- ↑ Stakelbeck, Eric «The Gülen Movement: A New Islamic World Order?»
- ↑ Berlinski, Claire «Who Is Fethullah Gülen?» Արխիվացված 2014-08-16 Wayback Machine
- ↑ top 100 public intellectual poll Արխիվացված 2009-09-30 Wayback Machine"
- ↑ The 500 Most Influential Muslims
- ↑ «100 Most Influential People for 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Гюлен: основания для надежды. Журнал Родина, № 5, 2009 год.“
- ↑ «the 500 most powerful people in the world». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Интервью газете «Казахстанская правда» от 15 сентября 2006 года.(չաշխատող հղում)
- ↑ «Fethullah Gülen Web Sitesi — Devlet ve Şeriat». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Fethullah Gülen's Official Web Site — Women Confined and Mistreated». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեթուլլահ Գյուլեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Ապրիլի 27 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 20 մահեր
- 2024 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք Էրզրումից
- Թուրք գիտնականներ
- Թուրք գրողներ
- Թուրք սուննի մուսուլմաններ
- Թուրքիայի քաղաքական գործիչներ
- Թուրքիայից ԱՄՆ արտագաղթածներ
- Հասարակական գործիչներ
- Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով