Մևլյութ Չավուշօղլու
Մևլյութ Չավուշօղլու | |
![]() | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Long Island University? և Բիլքենթ համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | փետրվարի 5, 1968[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Ալանիա, Անթալիայի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | mevlutcavusoglu.com |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Մևլյութ Չավուշօղու (թուրք.՝ Mevlüt Çavuşoğlu; ծնվ. փետրվարի 5, 1968 թվական, Ալանիա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։ 2010- 2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ, իսկ 2014 թվականից զբաղեցնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը` փոխարինելով Ահմեդ Դավութօղլուին:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1968 թվականի փետրվարի 5-ին Թուրքիայի Ալանիա քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը` ստանալով միջազգայնագետի որակավորում։ 1991 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում Լոնգ Այլենդի համալսարանում` ԱՄՆ-ում։ Զբաղվել է գիտական գործունեությամբ Բիլքենթի համալսարանում[2]: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։
Տիրապետում է անգլերեն, գերմաներեն և ճապոներեն լեզուներին, սովորում է ռուսերեն: Թուրքիայի խորհրդարանի ֆուտբոլի հավաքականի անդամ է[2]: Ամուսնացած է, ունի մեկ երեխա[3]:
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականին աշխատել է Թուրքիայի բնապահպանության նախարարության միջազգային համագործակցության վարչությունում։ Այնուհետև զբաղվել է բիզնեսով [4]:
2001 թվականին եղել է Արդարություն և զարգացում կուսակցության համահիմնադիրներից մեկը, և մինչ 2009 թվականը եղել է մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալը[4]:
2002 և 2007 թվականներին ընտրվել է թուրքական մեջլիսի պատգամավոր Անթալիայի մարզից: Երկար ժամանակ ղեկավարել է Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ խորհրդարանական բարեկամական խմբերը[2]:
2003 թվականից ղեկավարում է ԵԱՀԿ-ում թուրքական պատվիրակությունը։ Եղել է եվրոպական դեմոկրատական խմբի անդամ (ԵԴԽ)։ Համարվում է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալը[2]: 2007 թվականից եղել է ԵԱՀԿ-ում թուրքական պատվիրակության ղեկավար և դրան զուգընթաց ԵԱՀԿ նախագահի տեղակալ։ 2009 թվականին եղել է ԵԴԽ-ի երկրորդ տեղակալը [4]: Աշխատել է ԵԽ-ի նկատմամբ անդամ պետությունների պարտավորությունների կոմիտեում և իրավական կոմիտեում[5]: Եղել է 1930-ական թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած սովի հիմնական զեկուցողը ԵԱՀԿ-ում[6]:
2009 թվականի սեպտեմբերին ԵԴԽ-ից ընտրվել է ԵԱՀԿ նախագահի թեկնածու, որի ընտրությունները պետք է տեղի ունենային 2010 թվականին[2]: 2010 թվականին ընտրվել է այդ պաշտոնում[7]:
Եղել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարարը։ 2014 թվականի օգոստոսից զբաղեցնում է Թուրքիայի արտագին գործերի նախարարի պաշտոնը[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 МГИМО, 2010
- ↑ «Who is Mevlüt Çavuşoğlu?»։ Mevlüt Çavuşoğlu։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-14-ին։ Վերցված է հունվարի 10, 2010
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Коммерсантъ, 2014
- ↑ «Представитель Турции Чавушоглу возглавил ПАСЕ»։ РИА Новости։ 2010-01-25։ Վերցված է 2015-04-04
- ↑ «Russia to cooperate with PACE on famine report»։ The Voice of Russia։ նոյեմբերի 25, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-29-ին։ Վերցված է հունվարի 10, 2010
- ↑ Sariişik Dönduü (հունվարի 25, 2010)։ «Turkish parliamentarian elected president of PACE»։ Հուրիեթ։ Վերցված է հունվարի 26, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Чавушоглу Мевлют»։ МГИМО։ октябрь 2010 года։ Վերցված է 2015-04-04
- «Мевлют Чавушоглу»։ Коммерсантъ։ 2014-08-29։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-11-ին։ Վերցված է 2015-04-04
|
- Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքական գործիչներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Փետրվարի 5 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թուրքիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Թուրքիայի 24-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 26-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 23-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 22-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի նախարարներ
- Թուրքիայի 65-րդ կառավարության անդամներ