Ենի շաֆաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենի շաֆաք
թուրքերեն՝ Yeni Şafak
Изображение логотипа
Տեսակթերթ
Լեզութուրքերեն
Հիմնադրվել է1994
ՀրատարակիչAlbayrak Holding?
ՍեփականատերAlbayrak Holding?
Երկիր Թուրքիա
ԳրասենյակԲայրամփաշա, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Կայքyenisafak.com

Ենի Շաֆաք (թուրք․՝ Yeni Şafak), Թուրքիայում հրատարակվող պահպանողական և իսլամական ուղղվածության օրաթերթ[1]։ Ունի նաև վեբ-կայք՝ թուրքերեն, անգլերեն, ռուսերեն բաժիններով։ Արծարծում է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության տարբեր թեմաներ[1]։ 2018 թվականի սեպտեմբերին թերթի վաճառքը կազմել է 111.622 օրինակ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 1629-ով[2][3]։

Թերթը համարում է, որ «հիմնադրման առաջին օրվանից ողջ ուժով աշխատել է, որպեսզի երկրում ձևավորվեն ժողովրդավարական բոլոր կառույցները, իշխի ազգային կամքն ու արժեքները։ Փոթորկոտ օրերին եղել է ապաստարան»[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրաթերթն սկսել է հրատարակվել 1994 թվականի սեպտեմբերի 19-ին «Բժիշկների միություն հիմնադրամի» (թուրքերեն՝ Hekimler Birliği Vakfı) նախագահ Յաքուփ Յոնթենի և Թուֆան Մենգիի կողմից։ 1,5 տարի հրատարակվելուց հետո, ֆինանասական դժվարությունների պատճառով, թերթի հրատարակումը կասեցվել է։ Այնուհետև, թերթը գնել է Ահմեդ Շիշմանը[5]։

1995թ. հոկտեմբերի 23-ին սկսվել է թերթի հրատակման նոր շրջափուլ։ Հետագայում համասեփականատեր է դարձել Մահմուդ Քըշը, իսկ հետագայում էլ Քըշ ընտանիքը դարձել է թերթի միակ սեփականատերը[6]։ Ներկայումս թերթի սեփականատերը Ալբայրաք խմբի (թուրքերեն՝ Albayrak Grubu) նախագահ Ահմեդ Ալբայրաքն է։

Նախկինում թերթի խմբագրական խորհրդի կազմում եղել են Մեհմեդ Օջաքթանը, Նաբի Ավջըն, Աքիֆ Էմրեն, Յուսուֆ Քափլանը, Սելահադդին Սադիքօղլուն, Մուսթաֆա Քարաալիօղլուն և Յուսուֆ Ջոմերթը[6]։ Այժմ խմբագրական խորհրդի ղեկավարն է Իբրահիմ Քարագյուլը[7]։ Խմբագրական խորհրդի աշխատանքն ստանձնելու պահից, խմբագրությունից հեռացվել են Թուրքիայի իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությանը և նախագահ Ռ. Թ. Էրդողանին քննադատող լրագրողները։ Խմբագրության կադրային կազմը համալրվել է իսլամամետ հեղինակներով։

2015 թվականի ապրիլի 6-ին թերթում հայտնվել է անանուն տեղեկատվություն առ այն, որ Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալին թունավորել են։ Հղում էր կատարվում 1962 թվականի անանուն փաստաթղթերի, որոնց իսկությունը կասկածի տակ էր[1]։

«Hurriyet.com» կայքի հրապարակման համաձայն, «Ենի Շաֆաք»-ը նախագահ Էրդողանի սիրած թերթերի շարքում է։ Նախագահը թերթի մասին ասել է, որ «այն խորն արմատներով անցյալ ունի»։ Էրդողանի՝ Ստամբուլի քաղաքապետ դառնալուց հետո, թերթը վերելք է ապրել[8]։ Թերթի Անկարայի ներկայացուցիչ Աբդուլքադիր Սելվիի դստեր Բուշրա Սելվիի և Էմրե Օղութջենի ամուսնական արարողության վկան եղել է Էրդողանը[9]։

«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմված «Ատելության խոսք և խտրական լեզու. 2013 թվականի մայիս-օգոստոս» խորագրով զեկույցի համաձայն՝ «Ենի Շաֆաք» թերթը թշնամանք սերմանող, ստորացնող, խտրական լեզվի կիրառման կատեգորիայում 110-ի թերթի շրջանում 1-ին տեղում էր[10]։ Զեկույցի վերլուծությունների համաձայն, նշված ժամանակահատվածում «Ենի Շաֆաք» թերթում տպագրված հրապարակումների 41 %-ը եղել են քննադատական բովանդակությամբ, իսկ Գեզիի դեպքերի հետ կապված՝ «Ենի Շաֆաք» թերթը թշնամանք սերմանող, թիրախավորող, ստորացնող խտրական լեզվի կիրառման կատեգորայում 110 թերթերի շրջանում զբաղեցրել է 1-ին տեղը[11]։ Թերթի՝ խտրական լեզվի կիրառմամբ թշնամանք սերմանող հոդվածներից է, օտարների նկատմամբ թշնամության վերաբերյալ հոդվածը։ Այդ նպատակով օգտագործվող բանալի բառերից էին «օտար խմբավորումների մանիպուլացիա», «օտար սադրիչ», «օտար պետություններ», «օտար մամուլ», «գործակալ», «Իսրայել» և այլ բառեր[12]։

2013 թվականին «Ենի Շաֆաք»-ի անունը շրջանառվել է ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, պատմաբան Նոամ Չոմսկիի մտքերը խեղաթյուրված ներկայացնելու կապակցությամբ։ Չոմսկին հայտարարել է, որ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Ենի Շաֆաք» թերթում Բուրջու Բուլութ անվամբ հեղինակի՝ իր անունից տեղադրված հրապարակումները չեն համապատասխանում իրական ռեպորտաժին։ Չոմսկին նշել է, որ թերթն ինքն է է կապի դուրս եկել և հրապարակել իր ասածներին չհամընկնող հարցազրույց[13]։ Հարցազրույցը վերաբերվում է Եգիպտոսում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, դրանց նկատմամբ Թուրքիայի դիրքորոշմանը։ Թերթի հրապարկման մեջ տեղ էին գտել անգլերեն սխալ արտահայտություններ, ինչը կասկած էր հարուցել ընթերցողների շրջանում՝ Ն. Չոմսկիի լեզվաբան լինելու ֆոնին[14]։ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին թերթը ներողություն է խնդրել ընթերցողներից և Չոմսկիից ՝վերջինիս արտահայտությունների մի մասի սխալների համար[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 связи, © ИноСМИ ru 2000-2018При полном или частичном использовании материалов ссылка на ИноСМИ Ru обязательна Сетевое издание — Интернет-проект ИноСМИ RU зарегистрировано в Федеральной службе по надзору в сфере. «Yeni Safak». ИноСМИ.Ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. medyatava@medyatava.com. «Tiraj | MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir». www.medyatava.com (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. medyatava@medyatava.com. «Tiraj | MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir». www.medyatava.com (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. Şafak, Yeni (2018 թ․ դեկտեմբերի 27). «Hakkımızda». Yeni Şafak (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «Yeni Şafak'ı Kim Kurdu? | Kimin, kurucusu ve sahibi kim ?». kimkurdu.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 «yeni şafak gazetesi Haberleri - Yazılar, Videolar ve Galeri - Habertürk». www.haberturk.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. admin (2018 թ․ ապրիլի 30). «Yeni Şafak'ı Kim Kurdu? Yeni Şafak sahibi kimin?». Helal Platform (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. YILMAZ, Mehmet Y. «Başbakan'ın sevdiği gazeteler ve sahipleri». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «Başbakan Erdoğan nikah şahidi oldu». www.haberturk.com (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. ««Medyada Nefret Söylemi ve Ayrımcı Dil: Mayıs-Ağustos 2013»» (PDF). «Հրանտ Դինք» հիմնադրամ։. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 27.12.2018-ին.
  11. «Nefret Söylemi Raporu: Yeni Şafak 'Gezi'den düşman yaratmada birinci». t24.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  12. «Medyada Nefret Söylemi ve Ayrımcı Dil: Mayıs-Ağustos 2013» (PDF). «Հրանտ Դինք» հիմնադրամ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 27.12.2018-ին.
  13. «Chomsky: Yeni Şafak söyleşisinde söylemediğim şeylere yer verildi». t24.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  14. «Yeni Şafak'ın Chomsky açıklamasında 'sütliman' nasıl 'milk port' oldu?». t24.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  15. Şafak, Yeni (2013 թ․ սեպտեմբերի 1). «Düzeltme ve özür». Yeni Şafak (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.