Սալոնիկի ռազմաճակատ
Սալոնիկի ռազմաճակատ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() ![]() ![]() |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
Կողմերի ուժեր | |||||||
619 000 զինվոր 2 682 գնդացիր 200 ինքնաթիռ (1918 թվականի սկզբին) |
600 000 զինվոր 2 539 գնդացիր 80 ինքնաթիռ (1918 թվականի սկզբին) | ||||||
Կորուստներ | |||||||
անհայտ | անհայտ |
Սալոնիկի ռազմական ճակատ (հուն․՝ Μέτωπο της Θεσσαλονίκης), մարտական գործողությունների ճակատ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[1]:
Ռազմական գործողությունները Սալոնիկի ճակատում շարունակվել են 1915 թվականի հոկտեմբերից նոյեմբեր ամիսներին: Այս ճակատը բացվել է այն բանից հետո, երբ անգլո-ֆրանսիական էքսպեդիցիոն ուժերը ժամանեցին Սալոնիկ՝ Հունաստան ներթափանցած հակառակորդ ուժերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով:
Սալոնիկում ռազմաճակատում մղվող մարտերում առաջին անգամ իրար դեմ ելան ռուսական և բուլղարական բանակները[2]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլո-ֆրանսիական էքսպեդիցիոն ուժերի ժամանում[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականի հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան ֆրանսիական էշելոնները ժամանեցին Սալոնիկի նավահանգստում, ուր և նախորդ գիշերվանից ամբոխ էր հավաքվել: Այդ ժամանակ քաղաքի նավահանգստում կայանված են եղել բրիտանական և ֆրանսիական վերահսկողության տակ գտնվող մի քանի ականակիր ռազմանավեր, որոնք նախատեսված էին հակառակորդի նավերին տորպեդային հարված հասցնելու համար:
Կային նաև Հածանավեր և զրահակիրներ՝ խոշոր տրամաչափի աշտարակային հրետանիով զինված և ուժեղ զրահապատված մարտանավեր: Ֆրանսիական ուժերի վայրէջքը նավահանգստային քաղաքում եղել է բավականին հաջող:
Հունական ժանդարմերիայի ուժերը ողջ ժամանակ փորձում էին ցրել հավաքվածների ամբոխը: Քաղաքում էին հաստատվել նաև Սալոնիկի ամրոցի գնդապետ Մեսալասն ու հրամանատարներ Բուսկեն և Բարտեն՝ ֆրանսիական ռազմական կորպուսի ուղեկցությամբ: Նրանց կողքին էին սերբ մի շարք բարձրաստիճան սպաներ և անգլո-ֆրանսիական աստիճանավորներ: Բացի քաղաքում կարգ ու կանոն հաստատելուց ֆրանսիական բանակին հրամայված էր նաև վերահսկել Սերբիայի սահմանին տանող երկաթուղային գիծը:
Ռազմաճակատի բացումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական շրջանում անտանտյան ուժերի էքսպեդիցիոն կորպուսը բաղկացած էր հինգ բրիտանական և երեք ֆրանսիական դիվիզիաներից՝ ներառելով ընդհանուր առմամբ 150 հազար հետևակային զինվոր՝ գեներալ Մորիս Սարայի գլխավորությամբ:
Ավելի ուշ ռազմական այս կորպուսը ընդարձակվեց մինչև արևելյան բանակ: 1916 թվականին բանակն ընդգրկում էր 2-րդ և 4-րդ հատուկ ռուսաստանյան հետևակային բրիգադները՝ գեներալ-մայոր Միխայիլ Դիդերիխսի գլխավորությամբ (վերջինիս գլխավորության տակ կար 18 հազար զինվոր): Պատերազմական գործողությունները Սալոնիկի ռազմաճակատում սկսվեցին այն բանից հետո, երբ Եռյակ դաշինքի համատեղ ավստրո-գերմանա-բուլղարական բանակը նախահարձակ եղավ Սերբիայի վրա: Սերբիան պատերազմական գործողություններ սկսեց Ավստրո-Հունգարիայի, Գերմանական կայսրության և ապա նաև Բուլղարիայի դեմ: Եռյակ դաշինքի զորքերը մի քանի անգամ գերազանցում էին սերբական հետևակային ուժերին:
Անտանտյան ուժերը հակամարտությանը միջամտեցին շատ ավելի ուշ: Սակայն բրիտանական և ֆրանսիական ուշացած հետևակները Սերբիա հասան այն ժամանակ, երբ այն գրեթե ամբողջովին բռնազավթվել էր Գերմանիայի կողմից: Դաշնակիցները նահանջեցին՝ ամրանալով Սալոնիկում:
Պատերազմական գործողությունները 1916 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ռումինիան պայմանագիր էր կնքել Անտանտի ռազմաքաղաքական դաշինիքի անդամ երկրների հետ՝ դրանով իսկ ինքնստինքյան հայտնվելով հակագերմանական ռազմական ճամբարում: 1916 թվականին ռուս-ռումինական միացյալ բանակը գրոհեց հարավդանուբյան տարածաշրջանը: Սալոնիկում հաստատված դաշնակցային բանակը (5 բրիտանական, 4 ֆրանսիական, 6 սերբական, 1 իտալական հետևակային դիվիզիա) ուղղություն բռնեց դեպի Վարդար և Ստրումա գետերի շրջակայքը:
Բուլղարական զինվորների կանխիչ հարձակումը լրջորեն վնասեց Սալոնիկի բանակին: Բուլղարիայի առաջխաղացումը սկսվեց 1916 թվականի սեպտեմբերի 1-ին և ավարտվեց նոյեմբերին: Դաշնակիցների ուժերը լքեցին Գևգելիան, Կորչան և Մոնաստիրը ևս բռնազավթվեցին՝ հայտարարվելով օկուպացված գոտի:
Օգոստոսի 17-ին լրացավ անտանտա-ռումինական համաձայնության պայմանագրի ժամկետը: Ռումինիան կարող էր լքել հակագերմանական ճամբարը, սակայն Բուլղարիան նախահարձակ եղավ և գրավեց Արևմտյան Մակեդոնիան: Չնայած այս հանգամանքի՝ Հունաստանը շարունակում էր պահել իր չեզոքությունը: Շուտով հերթական առճակատումը բռնկվեց Հունաստանում՝ Կոնստանտինոս I-ի կողմնակիցների՝ լիբերալների և Էլեֆթերիոս Վենիզելոսի դաշնակիցների միջև: Էլեֆթերիոսի կողմնակիցները պնդում էին, որ Հունաստանը պետք է ներքաշվի պատերազմական գործողությունների մեջ, իսկ Կոնստանտինոսի կողմնակից ռոյալիստները չեզոքության կողմնակիցն էին: Փոքր առճակատումները վերաճեցին Հունաստանում քաղաքացիական պայքարի բռնկմամբ:
Միևնույն ժամանակ ռումինական հեծելազորը շարունակեց մարտերի ծավալումն Անտանտի կողմում, սակայն Ռումինիայի մղած ռազմական գործողությունները պսակվում էին անհաջողությամբ: Սալոնիկի բանակը շտապեց օգնության հաստալ իր «նոր դաշնակցին»: Թրակիայի ափամերձ հատվածներում հաստատված բուլղարներն ամրացել էին Ստրումա գետի արևելյան ափին: Օգոստոսի 24-ին բուլղարները զբաղեցրեցին հունական Կավալա նավահանգստային քաղաքը: Նույն շրջանում հունական բանակը գերմանացիներից խլեց Սիլեզիան: Կավալայի հանձնումը բուլղարացիներին Ֆրանսիայի կողմից դիտարկվեց, որպես դավաճանական քայլ Հունաստանի կառավարության կողմից: Ֆրանսիական բանակը հրետանու կիրառմամբ ռազմակալեց Կավալան և ջախջախեց տեղի բուլղարական բանակին:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմություն / Ի.Ի. Ռոստունովայի խմբագրությամբ.. — հ. 2. — մ. Գիտություն, 1975. — էջ 512.
- ↑ Բուլղարական կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դանիլով Յ. Ն. Ռուսական ուժերը ֆրանսիական և մակեդոնական ռազմաճակատներում, 1916—1918 թթ. — Փարիզ, Ֆրանսիա, 1933.
- Կորսուն Ն. Գ. Առաջին համաշխարհային պատերազմի բալկանյան ռազմաճակատ 1914–1918 թթ. — Մ.: ԽՍՀՄ խմբագրություն, 1939. — 124 էջ
- Ցվետկով Վ. Ժ. Գեներալ Դիտերիխս
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սալոնիկի ռազմաճակատ կատեգորիայում։ |