Յարխուշտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարխուշտա պարը «Կարին» խմբի կատարմամբ

Յարխուշտա, Մուշի և Սասունի շրջանների հայ ազգաբնակչության ռազմական պար, որը պարում էին տղամարդիկ։ Պատկանում է ծափ պարերի տեսակին[1][2]։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարի անվանումը ունեցել է տարբեր մեկնաբանություններ։ Դրանցից մեկն է, որ «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկեր։ Պարսկերենից «յար», բացի սիրեցյալից նշանակում է ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ» ՝ կարճ նիզակ, զենք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յարխուշտան» այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել։ Այն տարածված է եղել նաև բեմական պարարվեստում։ Դեռևս 20-րդ դարի 30-ական թթ. այն բեմականացրել են Սրբուհի Լիսիցյանը և Վահրամ Արիստակեսյանը[2]։

Պարի շարժումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարեղանակի չափը 2/4։ Ունի կլոր, կիսաշրջանաձև, ուղիղ դասավորումներ։ Պարի ընթացքում ձեռքերը բռնելու ձևը, դիրքերն ու դասավորումներն անընդհատ փոփոխվում են։ Պարողների թիվը պետք է զույգ լինի։ Բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմադրում։ Ձեռքերը ազատ են, առաջ ու ետ, աջ ու ձախ շարժումներ են կատարում, ծափեր են զարկում։ Իրար դեմ հանդիման գալիս՝ ձեռքերը բարձրացնում են գլխից վեր և ափերով զարկում իրար, որը խորհրդանշում է զենքերի իրար զարկվելը։ Շարժումների տեմպը գնալով արագանում է, ծափերը դառնում են կտրուկ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կիլիչյան Նաիրա (2002)։ Ծիսական պարը հայոց մեջ։ Երևան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ: Մուղնի։ էջեր էջ 46–53։ ISBN ISBN 99930-929-9-1 
  2. 2,0 2,1 «Յարխուշտա»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին։ Վերցված է 2015 թ․ հունիսի 2 
  3. Հայկական սովետական հանրագիտարան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]