Jump to content

Փափուռի (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փափուռին Մասունք ազգագրական երգի-պարի խմբի կատարմամբ

Փափուռի պարը չարխափան պար է։ Պարվել է չար ու բացասական ուժերին վանելու նպատակով։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փափառա բառը կարող է ստուգաբանվել որպես ծեծ, մանրում, փշրում, խիստ պատժում, հարված ֆիզիկական և բարոյական առումով կամ աղետ, պատուհաս[1]։

Փափուռի պարի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածելը և «չաթմա» զարկելը։ Ըստ ավանդույթի՝ ծափերի միջոցով վախեցվում էին չար ուժերը, իսկ կրունկով կամ թաթով հարվածելով գետնին՝ ժողովուրդը հարվածում էր նրանց գլխին ու աչքերին։ Չաթման նույն ծնկածալն է։ Հայերենում օգտագործվում է «զարկել» բայի հետ՝ չաթմա զարկել, և փոխարինում է ավելի հասկանալի «պպզել» բային։ Բառը հավանաբար գալիս է քրդերենից։ Չատմե – քրդերեն եզների լծի հարելաձողն է և շարժումը այդպես է կոչվում հավանաբար այն պատճառով, որ ծնկածալող մարդու ոտքերը նման են հարելաձողի[1]։

Պարային քայլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարն ունի երկու հատված՝ դանդաղ և արագ։ Արագ և դանդաղ մասերի շարժումները, որպես կանոն, չեն տարբերվում։ Դանդաղ մասի ժամանակ զսպանակային են շարժումները, իսկ արագ մասի ժամանակ արդեն դրանք վերածվում են թռիչքների։

  • պարն սկսվում է քայլով դեպի աջ՝ ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • ձախ ոտքը բարձրանում և ծալվում է հետ և իջնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջ
  • այնուհետև աջ ոտքն է կատարում նույն գործողությունը, կրունկով հարվածում իր դիրքից մի քիչ առաջ և նաև հետո կողք
  • ոտքերը միանում են իրար, տեղում կատարվում է զսպանակային խաղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Փափուռի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]