Թելլո (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թելլո, հայկական ժողովրդական կանացի մասսայական պար։ Պատկանում է երկու գնալ, երկու դառնալ պարզ պարաձևին։ Պարի ընթացքում մասնակիցների թիվը կարող է փոփոխվել։ Կատարվում է պարերգերի և երաժշտական գործիքների (բլուլ, սրինգ) նվագակցությամբ։

Պարաձևը, պարեղանակը (չափը՝ 2/4), պարերգի տեքստը անփոփոխ են (բեմադրական փոփոխությունները հիմնականում կատարվում են դասավորումների մեջ)։ Պարերգի տեքստը երկուսն ասում, երկուսը դարձնում են կամ խմբի մի մասն ասում, մյուսը պատասխանում է։ Վերաբեմադրություններում այժմ երգում և պարում է ամբողջ խումբը (հաճախ մի մասը երգում է, մյուսը՝ պարում)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 162 CC BY-SA icon 80x15.png