Թարս պար
Թարս պար, հայ ավանդական պարանմուշ[1]։ Այն հիմնականում պարել են դժբախտությունների, տխրության, աղետների դեպքում։ Պարը կոչվում է «թարս» իր ձախ տեղաշարժի պատճառով, ինչը մշտապես կապվել է ձախորդության հետ (մեզ հուշում է հենց բառարմատը)։ Սակայն Թարս պարը ոչ միայն եղել է կատարվածը ողբալու, այլ նաև չարը խափանելու, չարի արմատները ոչնչացնելու կամ չարի գլխին կանչելու միջոց։ Կա նաև վարկած, որ պարի շարժման հետագիծը գծագրում է Մշո Սուրբ Առաքելոց վանքի դռան սրբապատկերը։
Պարաքայլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմունկները ծալված են սուր անկյունով։
Պարաձևը կազմված է 10 պարաքայլից․
- կատարել բավականին մեծ քայլ ձախ ոտքով դեպի ձախ,
- աջ ոտքով կատարել քայլ դեպի ձախ՝ խաչաձև անցկացնելով ձախ ոտքի դիմացով,
- ձախ ոտքով քայլ դեպի ձախ,
- կրկնել 2-րդ քայլը,
- կրկնել 3-րդ քայլը,
- դադար,
- աջ ոտքով քայլ դեպի աջ,
- ձախ ոտքով խաչվող քայլ դեպի աջ՝ խաչված դնելով աջ ոտքի կրունկի հետևում,
- աջ ոտքով մեծ թեք քայլ դեպի աջ և առաջ,
- ձախ ոտքը բարձրացնել ետ՝ ծալելով ծունկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թարս պար(չաշխատող հղում)
- Թարս պարը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի կատարմամբ
- Ուսուցողական հոլովակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 152)։ |
|