Jump to content

Լորկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լորկե («Լյուլկէ», «Լորկը»), հայկական ծիսական պար։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լորկէ» անվանման մեկնությունը կարելի է բացատրել լոր թռչունի անվանումով (փաղաքշական՝ լորիկ)։ Ենթադրվում է, որ այն լորի պատվին կատարված տոտեմական պարերի վերապրուկ է։ Քրդերեն «լյուլկէ» նշանակում է գիշատիչ թռչուն, իսկ «լորկէ» թարգմանաբար նշանակում է շորորվի՛ր։

«Լյուլկէ» կամ «Լորկէ» Թալինի տարբերակը կատարվում էր հարսանիքներում՝ հարսին հայրական տնից հանելու ժամանակ, և Վարդավառի տոնի ծաղկահավաքի ընթացքում (վերջին դեպքում պարում էին միայն աղջիկները)։ Այն կատարվում էր ուխտագնացությունների ժամանակ։ «Լորկէն» պատկանում է հին հայկական ծիսական պարերին, նաև երգ-պար է, և թեև քրդական տեքստ նույնպես կա, սակայն այն հայկական է։

Պարային քայլերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոտքերի հարվածները «Լորկէ» պարատեսակներում գրեթե միանման են։ Կանգնում են կողք-կողքի, ձեռքերը բռնում ճկույթներով։ Տեղում 4 բարձրացող զսպանակներ անելուց հետո թեքվում են աջ և կատարում մեկ ծնկածալ, ապա դեպի ձախ և ծնկածալ։ Մեկ թռիչք կատարվում է աջ ոտքի վրա՝ ձախը թողնելով հետևում, ապա նույնը կատարվում է ձախ ոտքով։ Ապա կատարվում է քայլ աջ ոտքով դեպի աջ, ձախն անցնում է աջ ոտքի հետևից, կրկնում աջ ոտքի քայլը և ապա ձախը միանում աջ ոտքին։ Արագ մասը կատարվում է նույն կերպ, բայց թռիչքներով, իսկ աջ ու ձախ դարձումները վերածվում են հարվածների։ Աջ և ձախ ոտքերով առաջ ու ետ կատարվող թռիչքների փոխարեն նույնպես կատարվում են հարվածներ, սկզբից աջ ոտքով, ապա՝ ձախ, և թռիչքներով անցում է կատարվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լորկէ(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]